3-րդ կանոնը

Հաջողության երրորդ ոգեղեն կանոնը

 Հաջողության երրորդ ոգեղեն կանոնը Կարմայի կանոնն է:

Հաճախ լսում ենք այդ բառը այստեղ կամ այնտեղ: Իսկ ի՞նչ է Կարման: Կարման առաջին հերթին գործողությունն է, ու նրանից բխող հետևանքները: Այն ներառում է և՛ իրերի պատճառները, և՛ դրանցից բխող գործողություններից հետևանքները, քանի որ որևէ գործողություն երբեք չի անցնում անհետևանք: Կարմայի գոյության մեջ չկա ոչ մի անծանոթ բան, բոլորս էլ լսել ենք հետևյալ արտահայտությունը, “ ինչ որ ցանես, այն էլ կհնձես”: Հետևաբար, եթե ուզում էք կառուցել իրական երջանկություն, ապա առաջին հերթին պարտավոր եք ցանել երջանկության իրական սերմերը, այլ ոչ թե այն, ինչ որ առաջին հայացքից թվում է շահեկան ու նախընտրելի, սակայն առաջացնում անցանկալի հետևանքներ: Կարման, հետևաբար,  շարունակական ու գիտակցական ընտրությունների հետևանքներն են:

Մենք բոլորս ամենօրյա ու անվերջ ընտրություն կատարողներ ենք, ու ողջ ժամանակ գտնվում ենք հնարավորությունների, ընտրությունների ու դրանցից բխող հետևանքների անհամար տարբերակների խաչմերուկներում: Նշված ընտրությունների մի մասը մենք կատարում ենք գիտակցաբար, բայց մի բավականին խոշոր մասը կատարում ենք ենթագիտակցական մակարդակում: Ցավոք՝ մեր ընտրությունների մի մասը մենք կատարում ենք հենց ենթագիտակցաբար, հետևաբար մենք չենք կառավարում բխող հետևանքները, ու նաև մտածում ենք, թե դրանք ընտրություններ չեն, սակայն դա այդպես չէ: Օրինակ, եթե անգամ որևէ մեկը փորձում է ձեզ ջղայնացնել ապա դուք որպես կանոն, սովորության ուժով ու համաձայն`  ջղայնանում կամ վիրավորվում եք, սակայն եթե մենք ընտրում են չենթարկվել այսպես կոչված “պրովակացիային”, ապա մենք չենք ջղայնանում, կամ վիրավորվում: Եվ ընդհակառակը, եթե մեզ որևէ մեկը փորձում է հաճոյանալ, կամ շողոքորթել, ապա մենք ընտրում ենք շոյված լինելու տարբերակը`սովորության ուժով, սակայն եթե ընտրենք  չշոյվել դրանից, ապա մենք ուղղակի կանտեսենք կատարված հաճոյախոսությունը ու այդ ընտրության հետ կստանանք համապատասխան հետևանքն ու կարման: Այստեղ շատ կարևոր է ամբողջությամբ հասկանալ սովորության ուժի իսկական դերն ու դրան ենթարկվելուց բխող հետևանքները: Մեզնից շատերը, դառնալով սովորության ուժի գերին` իրենց ողջ կյանքի ընթացքում ապրում են կենսական միևնույն մի քանի էպիզոդները, կանխատեսելի, կրկնական ու ձանձրալի:  Նման իրավիճակներին բնութագրական են շրջակայի նկատմամբ միաձև ու կրկնական արձագանքներ: Այդպես մարդն աստիճանաբար սկսում է մոռանալ, որ նշված արձագանքները իրականում ընտրություններ են, ու իրենք ունեն ընտրության ոչ միայն հնարավորություն, այլ նաև իրավունք: Եթե հենց հիմա դուք մի պահ հետ կանգնեք ձեր իսկ անձնական կյանքից, վերանաք նեղ անձնականից ու փորձեք վերաիմաստավորել ու վերապրել սեփական կյանքի տարբեր դրվագները, ապա, հասկանալով այս ամենը կողքից, դուք  ձեռք կբերեք հնարավորություն  տեղափոխել ընտրության նման իրավիճակները անգիտակցականից դեպի գիտակցական մտահորիզոն, որն իսկապես չափազանց կարևոր ու եզակի առավելություն է հաջողության հասնելու ճանապարհին:

Երբ մենք կատարում ենք ցանկացած  ընտրություն, մենք կարող ենք մի պահ մտածել 2 ուղղությամբ,

 Առաջին. Ինչպիսի հետևանք կունենա մեր ընտրությունը ? Նման հարցի իրական պատասխանը որպես կանոն զգացնել է տալիս ոչ թե ուղեղը, այլ, ինչպես մեզանից շատերն են դա ընկալում, սիրտը:

 Երկրորդ. Արդյոք ընտրությունը, որը կատարում եմ, կբերի երջանկության ու բավարարվածության իրական զգացմունք ինձ և մերձավորներիս ? Եթե հարցի պատասխանն է այո, ապա կատարեք այդ ընտրությունը, եթե ոչ` ապա հրաժարվեք նման ընտրությունից: Շատ հաճախ մենք ընդհուպ զգում կամ գիտակցում ենք այդ ճշմարիտ ճանապարհը, սակայն զանազան պատճառներով…խուսափում կամ սխալվում ընտրության պահին: Հաճախ գիտակցված ու ճիշտ ընտրված ճանապարհը պարզապես դժվար անցանելի է, հետևաբար, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար՝ մենք հրաժարվում ենք այն անցնելուց, սակայն միշտ ստանում համպաասխան հետևանքներ: Ինչպես ասում են՝ Ճանապարհն իմանալն ու ճանապարհն անցնելը տարբեր բաներ են:

Կարևոր է նաև հասկանալ ու հիշել, որ ընտրության կատարման պահին, մենք ինքնստինքյան հրաժարվում ենք մնացյալ բոլոր տարբերակներից և երբ դուք հասկանում եք այս ամենի էությունն ու կատարում ճիշտ ընտրություններ, անգամ ենթագիտակցական մակարդակում, դրանք գումարվելով իրար ամեն անգամ ձևավորում են այն ճշմարիտ ու հաջողակ ուղին, ձևավորվում է վարքի այն հաջողակ տարբերակը, որը կարելի է բնութագրել ինչպես բնական ճշգրիտ վարք: : Դա այն ճշգրիտ վարքն է, որն արդեն դրսևորվում է ձեր կողմից ինքնաբերաբար, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Այն սկսում է ներկայացնել ձեզ ամենուր այնպես ինչպես հարկն է, այլ ոչ թե այնպես, ինչպես այդ պահին դուք, հնարավոր է կուրորեն ու սխալաբար ընտրում եք ներկայանալ:

Ընտրություն կատարելիս ընդունված է մտածել՝ թե սիրտը որպես կանոն դատում է մեղմ ու զգացմունքայնորեն, տալիս թուլացնող լուծումներ, հաճախ ընդհանրապես լռում է, սակայն դա այդքան էլ այդպես չէ.  այն հնարավոր է ուղարկի ամենաաննշան ու թեթև ազդանշանը, որն ուղղակի կարիք ունի հասկացվելու, լսվելու, սակայն այն միշտ տրվում է, ու գալիս է: Սրտից եկող ազդանշանը ինտուիտիվ է, այն ենթիմաստային է, այն ամբողջական է, չունի հաղթող-պարտվող կողմնորոշում, այն կապակցված է հնարավորությունների դաշտին ու առաջնորդվոում է զուտ գիտելիքներով ու զգացմունքներով, հաշվարկում բոլոր հանգամանքները: Այն անգամ կարող է թվալ իռացիոնալ ու սխալ, սակայն վերջնահաշվում, օբյեկտիվորեն` ավելի ռացիոնալ ու ճշգրիտ է, քան կարելի է պատկերացնել:

Մենք կարող ենք օգտագործել Կարմայի Կանոնը մեր նպատակներին հասնելու համար: Սակայն ինչպե՞ս վարվել անցյալ Կարմայի հետ: Ինչպե՞ս է անցած կարման ազդում ձեզ վրա: Անհրաժեշտ է իմանալ, ինչպես  կարելի է վերաբերվել  Անցած Կարմայի հետ :

1. Մարեք ձեր կարմիկ պարտքերը: Կարմիկ պարտք ասելով հասկանում ենք բոլոր հետևանքներն ու նրանցից բխող ձեռքբերումներն ու կորուստները: Մարդկանց մեծ մասը, հասկանալով կամ ինքնաբերաբար ու անկախ իրենց կամքից՝  վճարում են իրենց կարմիկ պարտքերը: Քանի որ հենց այնպես այս կյանքում ոչինչ ու երբեք չի լինում ու չի անցնում անհետևանք: Հաճախ նման մարման եղանակները կարող են լինել ցավալի, հաճախ մարդիկ չեն գիտակցում երևույթի էությունն ու վերագրում են ամենը բախտին կամ նման այլ բաների: Սակայն, մեկ անգամ ևս. մի բան անդրդվելի է, Ոչինչ տիեզերքում չի լինում հենց այնպես, և ոչինչ չի անցնում անհետևանք, ՈՉԻՆՉ ՈՒ ԵՐԲԵՔ:

2. Փոխարկեք ձեր կարման : Վճարելով ձեզ բաժին հասած կարմիկ պարտքը, հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող եք այն փոխել: Ի՞նչ հետևանքներ ունեցավ ձեր  վարքը, ի՞նչ սովորեցիք, ի՞նչ փոխվեց : Ինչպե՞ս ապրել ներկան, փոփոխելու համար ապագան:  Սրանք  շատ կարևոր հարցեր են, իրականության  բացառիկ կարևոր պահեր: Անհրաժեշտ է մտածել. Հրամցնելով ինձ հետևյալ կարման, ի՞նչ է կյանքը  ինձ փորձում հասկացնել:  Մտածելով նման հարցերի ուղղությամբ, դուք արդեն սկսում եք փոփոխել կարման, հետամուտ եք լինում հնարավորությունների անսահման դաշտում գտնելու այն սերմը, որը կուղեկցի ձեզ դեպի ձեր ԴՀԱՐՄԱՆ` մարդկային առաքելությունը: Այսպես դուք նախ վճարում եք ձեր կարմիկ պարտքը, դուք չեք ազատվում նրանից,  սակայն  փոփոխում, վերափոխում  եք այն ավելի դրական կարմիկ էպիզոդի:

Իրականում ցանկացած գործողություն իրենից ներկայացնում է կարմիկ էպիզոդ, դիցուք դուք ըմպում եք սուրճ կամ վառում ձեր ծխախոտը ? դրանք երկուսն էլ կարմա են, առաջացնում են հիշողություն, որը ունի հնարավորություն առաջացնելու ցանկություն: Հենց այդ ցանկությունն էլ հետագայում առաջացնում է նմանատիպ գործողություն, ապա նաև հետևանք: Սա կարմայի իսկական օրինակ է, ցայտուն երևացող պատճառահետևանքային կապով: Ասում են,  որ հոգու “ծրագրային ապահովման” բաղադրամասերն են կարման, հիշողությունը և ցանկությունը: Հոգին գիտակցության մի կծիկ է, բաղկացած կարմայի, ցանկության ու հիշողության սերմերից: Իմանալով սա ու կատարելով գիտակցական ընտրություններ, դուք հայտնաբերում եք իրականությունը իր` հատուկ ձեզ համար պատրաստված տարբերակով, դառնում յուրօրինակ իրականության հիմնադիր, իրականության որը իրականացել է ձեզ համար, քանի որ դուք գիտակցաբար ու անընդհատ ընտրել էք այն վարքի ու հետևանքների տեսքով:

Կարմայի Կանոնի Օգտագործումը

1.Փորձեք տեսնել ու հասկանալ  բոլոր ընտրությունները, ու տեսնելով այդ ընտրությունները, բերեք նրանց դեպի գիտակցական  մակարդակ: Ապագայի ցանկացած պահին լավագույնս պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ներկայում պահպանել ողջամտության ու գիտակցական բարձր մակարդակ:

2. Այսօր, ցանկացած ընտրություն կատարելիս, հարցրեք 2 հարց.  “որո՞նք են, կամ ինչպիսին կլինեն ընտրության հետևանքները ?” , և “Կբերեն արդյոք այդ հետևանքները բավարարվածություն կամ երջանկություն նրանց, ովքեր կապված են այդ հետևանքների հետ? “

3. Առաջնորդվե’ք սրտի ձայնով, փորձելով հասկանալ, թե արդյոք ընտրությունը հարմարվում է ձեր սրտի ձայնին, թե ոչ ? Եթե այո, ապա առաջնորդվեք դրանով, հակառակ դեպքում փորձե’ք  հասկանալ հետևանքները ներքին գիտակցությամբ ու մտապատկերով: Այն կօգնի կատարել հախուռն սակայն ճշգրիտ ընտրություններ ձեր ու նրանց համար, ովքեր կարող են լինել ընտրության հետևանքների կրողները:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s