2-րդ կանոնը

 Հաջողության երկրորդ ոգեղեն կանոնը

 Հաջողության երկրորդ ոգեղեն կանոնը կարելի է ձևակերպել որպես ՆՎԻՐՄԱՆ ԿԱՆՈՆ: Այն նաև կարելի է անվանել նվիրման ու ձեռքբերման կանոն, քանի որ տիեզերքն ինքնին աշխատում է դինամիկ փոխանակման միջոցով, որտեղ ոչինչ անշարժ կամ անվերադարձ չի կարող լինել: Գիտակցենք դա, թե ոչ, մենք գտնվում ենք անվերջ շարժի ու փոխանակման մեջ՝ բնության մնացյալ մարմինների հետ: Անգամ մեր միտքը մշտապես գտնվում է փոխանակման գործընթացում բնության և տիեզերքի հետ և մեր էներգիան ընդամենը այդ համատիեզերական  փոխանակման մի մասն է կազմում: 

Քանի որ մեր միտքն ու մարմինը մշտապես գտնվում են բնության հետ փոխանակման գործընթացում, ապա այդ փոխանակման, շրջանառության դադարը կնմանվի արյունատար համակարգի շրջանառության դադարի: Համակարգը կսկսի խտանալ, շփումը կհասնի գերադրական աստիճանների, կառաջանա պայթունավտանգ իրավիճակ, կամ էլ  ճահճացում` կախված մանրամասներից: Հենց այդ պատճառով կյանքում ամեն ինչ պետք է շարժվի, փոխանակվի, թարմացվի: Հենց այդ պատճառով է, որ մարդը պետք է նվիրի, կիսվի սեփական միջոցներով, մտավոր ու ֆիզիկական էներգիայով, որպեսզի ստանա հետ նույնաբար և ավելին: Նման կերպով ոգեղեն ու նյութական բարիքների շրջանառությունը չի ճահճանում ունեցած, առկա սահմանափակության մեջ, իրադարձություններն ու կյանքն առաջ է գնում թարմ ու շարունակական ռիթմով:

Ինքներդ մտածեք, ի՞նչ է հարստությունը: Հավանաբար առատության առկայություն: Դրամն ընդամենը այդ ամենի խորհրդանիշն է` այն բարիքների ու էներգիայի, որ մենք փոխանակում են: Եթե մենք դադարեցնում ենք դրամի շրջանառությունը ու միայն կենտրոնանում դրա կուտակման վրա, ապա տեղի է ունենում վերը նկարագրված ճահճացումը: Դրամն ու հնարավորությունները կարիք ունեն շրջանառության` ինչպես լեռնային աղբյուրի մաքուր ու քաղցրահամ ջուրը: Հակառակ դեպքում աղտոտումը, ճահճացումը, կամ էլ` պայթունը, դառնում են անխուսափելի:

Նմանապես բոլոր հարաբերությունները  կարիք ունեն փախադարձության, տրման  ու ստացման: Նվիրումն առաջացնում է բնական  ստացման էներգիա և ընդհակառակը: Ինչպես ասում է ժողովրդական առածը, “Ինչ որ ցանես, այն էլ կհնձես”: Իրականում տալը, կամ նվիրումը և ստանալը նույն էությունն են, նույն երևույթի, հոսանքի, էներգիայի  երկու տարբեր կողմերը, և երբ մենք այդ կողմերից մեկի ճանապարհը փակում ենք` ապա երևույթն ամբողջությամբ տապալվում է: Կարելի է մտածել, թե սա ընդամենը հեքիաթ է, անիրական ցանկություն կամ երազականություն: Սակայն որքան ավելի ես հասկանում մտքի ոգեղեն իմաստը, այքան ավելին ես տալիս ու ստանում, քանի որ տալով, նվիրվելով, դուք միայն խթանում եք այդ էներգիայի և իմաստության շրջանառությունը, և եթե մտածենք` ապա կյանքում ամենակարևոր ու արժեքավոր բաներն առաջանում ու ավելանում են  միայն անսահման տրման ու նվիրվածության միջոցով ու արդյունքում: Սակայն այստեղ կա մի կարևոր գործոն, և այդ գործոնը մարդկային մտադրությունն է: Եթե մարդու մտադրությունը չի ծառայում երջանկացնելու ու կենսական էներգիա փոխանցելու համար, ապա այն դատապարտված է անհաջողության: Լինի դա վաղ թե ուշ, քանի որ բնական էներգիան, որի մասին մենք խոսում ենք այստեղ, իր էությամբ ստեղծարար է ու կենսական: Հետևաբար, տրվածի կամ նվիրվածի համար դուք կստանաք համարժեք, եթե այն տրվել է ցպահանջ, և ի սրտե: Ցպահանջ, այսինքն առանց հատուկ ետ վերադարձման պահանջի ու պայմանների, և ի սրտե, քանի որ միայն ի սրտե նվիրված կամ տրված էներգիան է իսկական ու կենսարար: Դրա համար է, որ երբ ի սրտե ու ցպահանջ  մենք նվիրում կամ տալիս ենք ցանկացած բան մեկ ուրիշին, ապա զգում ենք երջանկության անգնահատելի զգացմունք, բավարարվածություն, կարողության զգացմունք, սեր, կենսական էներգիա:

Իրականում Տրման կամ Նվիրման  Կանոնը կիրառելը շատ դժվար էլ չէ.

  • Եթե ուզում էք լինել երջանիկ, ապա երջանկացրեք որևէ մեկին
  • Եթե ուզում էք լինել սիրված-սիրեք, նվիրեք սեր
  • Ցանկանում եք լինել նկատվա՞ծ,  գնահատվա՞ծ:  Նկատեք ու գնահատեք մերձավորներին:
  • Անգամ եթե ուզում էք հասնել նյութական հարստության, դուք պետք է կարողանաք ապահովել մերձավորներին նույն միջոցներով, և եթե մտածեք, ապա լավագույն մեթոդը` օգնել ապահովել մյուսներին այն ամենով, ինչին իրենք են ձգտում:

Փորձեք կայացնել որոշում. ամեն անգամ, երբ հանդիպում եք մերձավոր մեկին, կամ գնում նրանց տուն`  մատուցեք նրանց որևէ նվեր: Հասկանու՞մ էք, դրանք կարող են լինել և նյութական և ոչ նյութական: Կարող են լինել ծաղկի, կամ պարզապես բարի խորհրդի, աղոթքի , ժպիտի կամ կոմպլիմենտի տեսքով: Սակայն, իհարկե, մերթ ընդ մերթ, անհրաժեշտ է մատուցել համեմատաբար ավելի նյութական նվերներ. Հավատացեք, դրանք միշտ հետ են վերադառնում լավագույն կերպով:

Շատ կարևոր է նաև հասկանալ ստանալու շնորքը, հատկապես նշմարել  ու գիտակցել նրանց իսկական արժեքը: Թերևս, բնության ամենօրյա նվերները հազվադեպ են ընդունվում որպես նվեր, այլ ընդունվում որպես անքակտելի սեփականություն, որպես օրինակ  մտաբերենք պայծառ արևային եղանակը կամ բնության  կանչը,  դանդաղ ու բարակ մաղող անձրևի խորհուրդը, ծիածանը կամ մաքուր օդը, բնության ամենօրյա այլ խորհորդները:

Նույնը կարելի է ասել նաև բարեկամական  ժպիտի, մերձավորի բարի խորհրդի մասին…սրանք չափազանց արժեքավոր են, եթե գիտակցում ես դրանց իրական արժեքը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s