1-ին կանոնը

Եվ այսպես,  հաջողության առաջին ոգեկան կանոնը Զուտ Հնարավորությունների Օրենքն է:

Այս օրենքը հիմնվում է այն գաղափարի վրա, որ մենք, մեր սկզբանական վիճակով, ներկայացնում ենք  գիտակցություն՝ զուտ հնարավորությունների դաշտում, ստեղծագործ և կարող: Գիտակցությունը մեր ոգեկան հիմքն է կազմում, որի  բաղադրամասերն ու հատկանիշներն են գիտելիքը,  հավասարակշռությունը, կամքը, պարզությունը և երջանկությունը: Այս ամենը մեր սկզբնական էությունն է:

Երբ մենք հայտնաբերում ենք մեր սկզբնական էությունը, երբ հասկանում ենք թե ով ենք մենք իրականում,  հենց այդ իմանալու մեջ իսկ  պարունակվում է մեր` տարբեր ոլորտներում հաջողության հասնելու  կարողությունը, քանի որ այդժամ սկսում ենք գիտակցել մարդկային  անվերջ հնարավորությունները: Իրականում չկա որևէ տարբերություն ձեր և այդ անվերջ էներգիայի միջև, և ինչքան ավելի եք գիտակցում ձեր միջև նույնությունը, այնքան ավելի եք մոտենում զուտ հնարավորությունների դաշտին:

Սեփական անձի ճանաչումը, այդ “ինքնագիտակցումը” ենթադրում է, որ մեր գիտակցության սկզբնաղբյուրը համարվում է մեր սեփական ոգին, այլ ոչ թե իրականությունը,  և իրականության թվացյալ “դասերը”: Սա՝ երբ մեր շրջապատն ու իրականության խոչընդոտները չեն ազդում ձեր հոգեկան հավասարակշռության վրա, և ձեր կամքն ու վճիռները հիմնվում են ձեր ներքին եսի, ոգու կանչի ու ներքին ոգեկան  գիտակցության վրա: Ինքնագիտակցման  հակառակ վիճակը կարելի է համարել առարկայական գիտակցությունը, երբ  ձեր ամենօրյա կյանքն ու հանգամանքները, մարդիկ ու իրադրությունները ամբողջ ժամանակ ազդում և անգամ կանխորոշում են ձեր վարքը, փոփոխում այն` կախված իրավիճակից: Սա շատ  խորիմաստ իրավիճակ է: Առարկայական գիտակցության դեպում  մենք և  մեր գիտակցությունը շրջապատի հավանության անդադար կարիքն ունի :  Դուք ու ձեր որոշումները որպես կանոն կախված են մյուսների կարծիքից: Դուք ամբողջ ժամանակ փնտրում եք մյուսների համաձայնությունը ձեր սեփական կարծիքի իրականացման ու անգամ ձևավորման համար: Այն ավելի շատ կախված է մյուսների կամ կյանքի արձագանքից, և ուրեմն, կարելի է ասել, հիմնված է սեփական ուժերի վրա անվստահության, հաճախ՝ անգամ վախի գործոնից: Նման իրավիճակում ձեր գիտակցության հիմնական գործոնը ներքին ԷԳՈՆ է: Սակայն պետք է հասկանալ, որ ԷԳՈՆ, դուք չեք, այլ ձեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՄԱԿԸ, որն անընդհատ կարիք ունի վերահաստատման ու քաջալերման: Դա այն խաղն է, որը դուք փորձում եք խաղալ:  Այն ողջ ժամանակ կարիք ունի վերահսկելու ամենն ինչ կապված է ձեր անձի հետ, քանի որ այն ձևավորվում է անվստահության, կեղծիքի ու վախի հիման վրա:

Սակայն իրականում Ձեր իսկական դեմքը , սեփական եսը, Ձեր ՈԳԻՆ Է, որն ամբողջությամբ ազատ է` զուրկ վախից և մնացած թվարկվածներից: Այն իմունացված է անառողջ քննադատությունից, չի վախենում դժվարություններից, և ոչ մեկից ցածր կամ բարձր  իրեն չի համարում : Ոգին գիտի իր իսկական հնարավորությունները, սակայն միաժամանակ հարգալից է, հանգիստ ու համեստ: Նա իրեն ոչ մեկից բաձր չի դասում,  քանի որ բոլորն էլ իրականում այդ նույն ԵՍ երն են, նույն ոգեկանի տարբեր դրսևորումները:

Ահա հիմնական տարբերությունները, սեփական ինքնագիտակցության դեպքում, ձեր գիտակցության հիմնական աղբյուրը ձեր ոգին է, ներքին եսը, ներքին այն ձայնը, որի հետ այդքան խոսում, կիսվում վիճում ենք կարծում եմ բոլորս:  Ներքին ինքնագիտակցությունը Ձեզ ապահովում է սեփական ու անսպառ էներգիայով, ուժով: Նա իսկական է: Ի տարբերություն` առարկայամետ գիտակցության ուժը սահմանափակ բնույթ է կրում: Այն գոյություն ունի միայն այնքան ժամանակ, որքան  ներկա է ուժի առարկան: Դիցուք դուք ունեք հզոր ու բարձր պաշտոն, փող կամ իշխանություն և դրանում է կայացած ձեր ուժն ու կարողությունը: Ծանոթ օրինակ է, այդպես չէ՞: Իմացեք, որ նման կարողությունն իրականում ոչինչ է,  ժամանակավոր: Ոչ մի նման ուժ երբեք չի կարող համեմատվել ձեր սեփական ներքին ոգու, ինքնագիտակցության  հետ, որն անսպառ է` քանի դեռ կաք ու հավատում եք:  Քանի որ առարկայամետ, Էգոյով հիմնավորված ուժը միշտ էլ հեռանում է պաշտոնի, դրամի, լծակի հետ մեկտեղ…..հե-ռա-նում է : Մյուս կողմից դիտարկենք սեփական ինքնագիտակցության հիման վրա ստեղծված ուժը: Այն վարակիչ է ու հաճելի: Ոգեկանը մշտական է, այն մարդկանց ու դեպքերին, իրադարձություններին կանչում է դեպի իրեն, քանի որ իսկական է ու կատարյալ:  Դուք սկսում եք հասկանալ ինքներդ ձեզ և մյուսներին, միմյանց, այսպես մարդիկ յուրահատուկ կապ են գտնում  իրար միջև:

Ինչպես  հասնել ու կիրառել ոգեկան հաջողության առաջին կանոնը , զուտ հնարավորության կանոնը ? Լավագույն եղանակ են համարվում  ամենօրյա վարժությունները, այնպիսին ինչպիսին են հավասարակշռության, ժամանակավոր լռության սահմանումը հրաժարումը քննադատությունից, ու մեդիտացիան: Եկեք խոսենք սրանցից ամեն մեկի մասին առանձին:

Լռության պրակտիկան ենթադրում է գտնել օրվա մեջ մի որոշակի ժամանակամիջոց և  օգտագործել այն` պահպանելով կատարյալ լռություն,  պարզապես լինել:

Սա շատ կարևոր ու հզոր գործիք է: Երբ  դուք ամբողջ ժամանակ զրույցի, քննադատման ու մտքերի փոխանակման գործընթացում եք, այն աննկատ ու ձեզանից անկախ ձեր հոգում ստեղծում է ներքին վերուվարներ: Փորցեք նման լռության պահերը դարձնել  ամենօրյա, ասենք կես ժամ, կամ մի ժամ: Ի՞նչ է պատահում այդ լռության ժամանակ: Սկզբնապես, ձեր ներքին մտավոր երկխոսությունը սկսում է խանգարել, չհամակերպվել, ու վերուվարները շատանում են, դառում անտանելի, քանի որ սովորության ուժով սկզբից դժվար է սկզբնապես պահպանել լռություն ու զերծ մնալ անդադար դատողականությունից: Դուք սկսում եք հուզվել, տաքանալ, մտքերը սկսում են կուտակվել, չէ որ դուք այնքան բան ունեք ասելու կամ դատելու…ծանոթ վիճակ է, չէ ? Սակայն, երբ անձնատուր չեք լինում ու դիմանում էք փորձությանը, այդ ներքին երկխոսությունը սկսում է հանդարտվել: Շուտով այն կատարելապես տեղ է տալիս լռությանը: Սա իհարկե գալիս է հետո,  երբ  միտքը սկսում է հանդարտվել ու հարմարվել: Ներքին դիալոգը գիտակցում է, որ անիմաստ է դիմադրել, եթե դուք չեք հանձնվում մտքերին կամ դատողություններին: Աստիճանաբար , քանի դեռ ներքին երկխոսությունը հանդարտվում է, դուք սկսում եք զգալ մտքերի անշարժությունը, կատարյալ լռությունն ու զուտ հնարավորությունների անսպառ ուժի մի մասը: Դուք սկսում եք նայել աշխարհին ու իրերին այլ կերպ, կարծես կողքից, վերևից ու օբյեկտիվորեն:

 Զուտ հնարավորությունների դաշտը հասկանալու ու զգալու և օգտագործոլու համար կա ևս մի պայման, և դա չդատելու պայմանն է: Դատելը, քննադատելը, պիտակավորելը, իրերի անընդհատ բաժանումը ճշտի կամ սխալի, լավի կամ վատի, ամեն ինչի  որակավորումը, վերլուծումը մարդկային ներաշխարհում ստեղծում են հզոր ու անխուսափելի վերուվարներ, վնասակար ցնցումներ: Այդ ցնցումներն ու վերուվարերը բառացիորեն փակում են դարպասները ձեր ներքնաշխարհի, ներքին երկխոսության ու ձեր իրական հնարավորությունների դաշտի միջև: Այնինչ այդ դարպասը ձեզ կապող միակ ուժն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հանդարտություն, լռություն, կենտրոնացում, այդ թվում նաև մեդիտացիայի միջոցով, հրաժարում անընդհատ դատաբանումից ու վերլուծություններից: Հնարավորության դեպքում կարելի է ավելացնել ևս մեկ բաղադրամաս և  պարբերաբար ժամանակ անցկացնել բնության հետ  շփման մեջ: Շատ կարևոր է երկխոսության մեջ մտնել բնության հետ, լինի դա ծովեզրր, գետափ, անտառներ, սարեր թե լճեր: Բնությունը հանդարտեցնում, մոտեցնում է մարդուն  իր իրական  հնարավորությունների դաշտին: Սակայն առաջին հերթին, մարդուն անհրաժեշտ է երկխոսության մեջ մտնել ինքն իր սեփական ներքին եսի հետ, ու պահպանել այդ ներքին երկխոսությունն անընդհատ: Երկխոսությունը մեզ աստիճանաբար նույնացնում է մեր սեփական ներքին եսի հետ, որն արդար է, չունի “հաղթողներ ու պարտվողներ” կողմնորոշում, վախի, նախանձի, գոռոզության զգացում, այն միաժամանակ իմունացված է ցանկացած անառողջ քննադատությունից:  Նման նույնացումը օգնում է գտնել հաջողություն ցանկացած հարաբերություններում`  լինի անձնական թե գործարար:  Մյուս կողմից, սեփական ներքին եսի հետ նույնացումը մաքրում է մտքերն ու բերում ստեղծագործական բարձր պատրաստականության:

Երբ դուք վերջապես կսկսեք կիրառել հոգեբանական գործիքների այս ընտիր համակցումը, հանդարտ, լռակյաց, անդարձելի ստեղծագործ միտքը ձեր սեփական դինամիկ ու անհատական խառնվածքի հետ, դուք կլինեք միաժամանակ և մեկը, և մյուսը, միաժամանակ իմաստուն բայց երիտասարդ, թարմ բայց նաև փորձառու, թեթև բայց միաժամանակ ծանրակշիռ, բոլորն էլ զուտ հնարավորությունների անսպառ դաշտում:

 ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱՌԵԼ ԶՈՒՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ.

 ՓՈՐՁԵՔ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ԶՈՒՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ.

1.Կապի մեջ  մտեք զուտ հնարավորությունների դաշտի հետ, գտեք ժամանակ անցկացնելու այն մեդիտացիայով, գոնե 30 րոպե օրվա նույն 2 ժամերին: Փորձեք այդժամ պարզապես լինել,  չդատել, չմտածել, ՙչանել ոչինչ, ուղղակի լինել:

 2. Գտեք ժամանակ կապվելու համար բնության ուժեր հետ` հասկանալու բնության իմաստը ամեն ապրող էակի օրինակով, նստեք լռության մեջ ու նայեք մայրամուտին, բնությանը, գետակին կամ ամպերին: Փորձեք հասկանալ բնության մոգական ուժն ու իմաստը, տրվեք բնությանը և ընդունեք այն հավասարապես:

 3. Հրաժարվեք  քննելու, դատելու, պիտակավորելու, վերլուծելու սովորույթից: Գիտակցեք, որ դա իրոք շատ դժվար կլինի իրականացնել, սակայն ընկալեք, որ  կատարելությանը անհրաժեշտ է պարզապես ձգտել:

Advertisements