4-րդ կանոնը

Հաջողության չորորդ ոգեղեն կանոնը ներկայանում է որպես Նվազագույն ջանքերի կանոն:

Բնությունն ինքնին գործում է առանց հատուկ ջանքերի և հեշտությամբ: Ինչպես կարելի է  նկատել, այն սկզբունքայնորեն տարբերվում է այն ամենից, ինչին մենք սովոր ենք հավատալ, ողջ փիլիսոփայությունից, որով մենք որպես կանոն ուղղորդվում ենք մեր կյանքում: Սա նվազագույն ջանքերի ու զրոյական դիմադրության կանոնն է, որին, ըստ իս, անհրաժեշտ է վերաբերվել չափազանց զգուշությամբ, թյուրիմացության մեջ չընկնելու համար, ու կիրառել ինչ որ տեղ անգամ վերապահումներով, հասկանալով նրա բուն իմաստը, այլ ոչ թե բառացի կիրառմամբ, քանի որ այս կանոնի հիմքում ընկած է ոչ թե անիմաստ անգործության, ջանքերի բացարձակ բացառման, ալարկոտության ու ձգտումների բացակայության միտքը, այլ կատարյալ հարմոնիայի ու սիրո տեսությունը: Երբ մենք սովորում ու հասկանում ենք այս կանոնի էությունը բնությունից, մենք հնարավորություն ենք ստանում հասկանալ իրերի իսկական իմաստն ու իրադարձությունների ընթացքը և շատ ավելի դյուրին գտնում մեր իղձերի իրականացման իսկական ճանապարհը:

 Այսպես, Բնությունը չի փորձում աճել, այն ուղակի աճում է, Ձկները չեն փորձում լողալ, նրանք ուղակի լողում են, Ծաղիկները չեն փորձում ծաղկել, այլ ուղակի ծաղկում են, Թռչունները չեն փորձում ճախրել, նրանք պարզապես ճախրում են: Սա նրանց բնական էությունն է, ու երկիրը չի փորձում պտտվել սեփական առանցքի շուրջ, այն պարզապես պտտվում է, աստղերը շողում են, և այլն, նրանք բոլորն էլ, այնպիսին են, ինչպիսին իրենց բնական կոչումն ու հատկությունն է, ու չեն փորձում լինել տարբեր: Հրաշքն ինքնին կայանում է հենց իրերի բնական ու անաղարտ վիճակում, այլ ոչ թե նրանից դուրս: Բնության էությունը  ներկայանում է օբյեկտիվորեն, առանց ավելորդ ջանքերի, հախուռն ու բնականոն կերպով: Այն ամբողջական է ու կենսարար: Եվ երբ մենք գտնվում ենք բնության հետ հարմոնիայի մեջ,  գտնվում ենք սեփական ինքնագիտակցության հետ մշտական ու առողջ երկխոսության մեջ, միայն այդ ժամանակ մենք կարող ենք գտնել ու ստանալ Նվազագույն ջանքերի կանոնի իսկական ուժն ու օգուտը:

Նվազագույն ջանքերի կանոնը ներկայանում է առավել ցայտուն, երբ մեր գործողությունների պատճառային հիմքը սերն ու բարեգործությունն են, քանի որ բնությունն ինքնին սեր է ու բարի: Երբ մեր գործողությունների պատճառային հիմքը դրամի, ուժի ու մարդկային էներգիայի կենտրոնացումն է մեկ առանցքում, ապա մենք սկսում ենք վատնել այդ թանկարժեք էներգիան. Մենք հետապնդում ենք երջանկության իլուզիան մեր ողջ գործողության ընթացքում`  փոխանակ վայելելու այն տվյալ վարկյանին: Երբ մենք հետապնդում ենք դրամն ու շահը միմիայն սեփական օգուտի համար, ինչպես արդեն խոսել ենք երկրորդ կանոնում, ապա  ակամա փակում ենք իրական էներգիայի շրջանառությունը ու բախվում բնության հետ: Սակայն երբ մեր գործողությունները առաջնորդվում են սիրո ու նվիրվածության, բարու շարժառիթներով, ապա էներգիան միայն ավելանում ու կրկնապատկվում է, և շատ շուտով նրա ավելցուկը կոգնի ձեզ հասնելու բոլոր սեփական իղձերին ու մտադրություններին:

Դուք անգամ կարող եք մտածել ձեր իսկ մարմնի մասին, ինչպես էներգիայի օգտագործման, կուտակման և կառավարման կենտրոն: Եթե ու երբ դուք սկսում եք հասկանալ ինչպես այն կուտակել ու կառավարել կամ ուղղորդել, ապա կարող եք հասնել անսահման կարողության ու իսկական երջանկության: Սակայն այստեղ անհրաժեշտ է հասկանալ մի կարևորագույն հանգամանք: Երբ մեր գործողությունները ուղղորդվում են էգոիստական նկատառումներով, ապա այդ ամբողջ կուտակումն ու ռեսուրսը արագ հալվում, հավասարվում է o-ի, քանի որ էգոն ծախսում է աննկարագրելի քանակությամբ թանկարժեք էներգիա: Ինչպես արդեն գիտենք, երբ ինքնագիտակցման սկզբնաղբյուրը մարդկային էգոն է, ապա մենք կարիք ենք զգում ինքնահաստատման, կառավարման, ուրիշների կողմից հաստատման ու քաջալերման, որն իր հերթին վերցնում է միակողմանիորեն ձեր էներգիայի մեծագույն մասը: Սակայն երբ ձեր ինքնագիտակցության սկզբնաղբյուը ձեր ՈԳԻՆ է, ապա դուք դառնում եք վստահ, իմունացված ցանկացած քննադատությունից,  ու նպատակասլաց Դուք կարծես կարող եք անգամ օգտագործել արևի էներգիան, սիրո, բարու էներգիայի հետ մեկտեղ և օգտագործել այն ստեղծարար նպատակներով, ստանալով հարստություն, հաջողություն և սեր: Մեր էներգիայի մեծ մասը վատնվում է սեփական  կարևորությունը ուռճացնելու և  ցուցադրելու համար : Եթե մենք կարողանայինք նվազեցնել այդ մարմաջը, ապա 2 բան տեղի կունենար մեզ հետ, 1. մենք կտնտեսեինք այդ ամբողջ էներգիան, որը վատնում ենք սեփական կարևորությունը ապացուցելու համար, 2 մենք կստանայինք բավական էներգիա ստանալու տիեզերքի իրական մեծության մի որոշակի մասնիկը:

 Նվազագույն Ջանքի կանոնը ունի 3 բաղադրամաս, Հնարավոր է այդ 3 ուղղություններով գործել ու հասնել հաջողության իսկական արդյունքի.

 1. Առաջին բաղադրամասը Իրերի Ընդունումն է:  Ընդունումը պարզապես նշանակում է, որ դուք գիտակցում ու ստանձնում եք պարտավորություն. “Այսօր ես կընդունեմ մարդկանց, իրադրություններն ու իրավիճակները այնպես ինչպիսին որ դրանք կան, ես կգիտակցեմ, որ այս պահը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է որ լիներ: Այս պահը, որը ես ապրում եմ հենց այնպես ինչպես որ կա, հանրագումարն ու տրամաբանական ելքն է այն բոլոր պահերի, որոնք ես ապրել եմ : Այս պահն այնպիսին է, ինչպիսին որ կա, քանի որ ողջ տիեզերքն է այնպիսին, ինչպիսին որ է, հենց այս պահին: Ես Կգիտակցեմ, որ հակառակվել այս պահին, նշանակում է հակառակվել այն ամենին, որ մինչև այժմ անցել կամ ապրել եմ, հակառակվել ողջ տիեզերքին>>: Սա չի նշանակում որ դուք չէիք ցանկանա, որ իրավիճակը լիներ առավել բարենպաստ, չի նշանակում հարմարվել իրավիճակի հետ և քայլեր չձեռնարկել դրա փոփոխման համար: Սա միայն նշանակում է, որ դուք կգիտակցեք ու կընդունեք նախ իրավիճակի ներկայիս դրությունը, կընկալեք դրա պատճառահետևանքային ողջ ընթացքը: Սա շատ կարևոր ու նուրբ պահ է, և անհրաժեշտ է ճշտորեն  հասկանալ ու կիրառել այն:

Երբ դուք հակազդում կամ բարկանում, ազդվում եք ինչ որ մեկից կամ երևույթից ,  հիշեք, որ դուք չեք հակազդում այդ մարդուն կամ իրավիճակին, այլ միայն ձեր զգացմունքներին կապված այդ մարդկանց կամ իրավիճակների հետ :  Դրանք միայն ձեր զգացմունքներն են, իսկ մարդիկ մեղավոր չեն ձեր զգացմունքների այսպիսին կամ այնպիսին լինելու համար կամ պատճառով….սա նունյպես շատ կարևոր, հզոր ու դժվար հասկանալի կամ կիրառելի գործիք է: Երբ դուք հասկանում եք, և որ առավել կարևոր է, կիրառում եք սա, դուք սկսում եք կրել գիտակցական պատասխանատվություն ձեր զգացմունքների համար ու դիմաց, կարողանում կառավարել ու անգամ փոփոխել նրանցից բխող ռեակցիան:

 Նվազագույն ջանքերի կանոնի երկրորդ բաղադրամասը պատասխանատվությունն է: Ի՞նչ է առհասարակ նշանակում պատասխանատվություն ? Պատասխանատվություն առաջին հերթին նշանակում է չմեղադրել որևէ մեկին սեփական իրավիճակի համար, ներառյալ ինքդ քեզ: Պատասխանատվություն նաև նշանակում է տալ ճիշտ պատասխանը` առաջացած իրավիճակին կամ հարցին: Կրել պատասխանատվություն` հասկանալով այն ամենն ինչ տեղի է ունենում կամ ունեցել` նշանակում է իրավիճակին վերաբերվող ստեղծարար ու սպառիչ արձագանք ունենալու կարողություն: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պրոբլեմ պարունակում է իր մեջ հնարավորության հատիկ:  Այս ճշմարտության գիտակցումն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց անցնել պրոբլեմների միջով, կրել պատասխանատվություն, հասկանալ ու գիտակցել սեփական անելիքն ու գտնելով այդ հնարավորության հատիկը, սեփական ստեղծարար ունակությամբ վերափոխել այն ավելի դրական ու նախընտրելի իրականության: Սա չափազանց կարևոր մի պահ է, քանի որ հասկանալով այն այսուհետ դուք կկարողանաք անցնել պրոբլեմների միջով եթե ոչ միայն շահեկան վիճակով, ապա գոնե նվազագույն կորուստներով, ու գիտակցական, բարոյահոգեբանական բարձր պատրաստականության պայմաններում: Պետք է հիշել, որ ձեր իրականությունը իրականության միայն ձեր մեկնաբանությունն է, ու եթե կամ երբ դուք սկսում եք այն մեկնաբանել նման հզոր ու դրական տեսանկյունից, ապա դուք սկսում էք նշմարել  բազմաթիվ խորհրդավոր ու ուսուցողական դասեր, էպիզոդներ` կյանքի բոլոր ոլորաններում ու անկյուններում, ու նաև բազմաթիվ ինքնազարգացման ու ինքնակրթման հնարավորություններ, քանի որ ամեն ինչի հետևում իրականում թաքնված է միտք, իմաստության, հնարավորության հատիկ, ու դրանք տեսնելու, ճանաչելու, հասկանալու ու կիրառելու բացառիկ ունակությունը կարող է ծառայել ձեզ`  ինքնազարգացման անվերջանալի ճանապարհին:

 Նվազագույն Ջանքի կանոնի երրորդ բաղադրամասը պաշտպանության բացակայությունն է: Այստեղ, ըստ իս շատ կարևոր է հասկանալ, թե նախ ինչ պաշպանության մասին է խոսքը, և ինչպես ու որտեղ է այն անհրաժեշտ կիրառել: Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ դուք կարիք չունեք ապացուցելու կամ պարտադրելու ձեր իրավացի լինելու հանգամանքը: Դուք կամավոր ու հնազանդորեն վայր եք դնում ձեր կարծիքն ու դիրքերը պաշտպանելու հնարավորությունը կամ ձգտումը:

Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ մարդկանց 90 տոկոսը  ծախսում են իրենց էներգիայի ու ժամանակի մեծ մասը` սեփական կարծիքն ու ճշմարտացիությունը ապացուցելու համար: Հավատացեք, եթե դուք կամովին վայր դնեք, դադարացնեք այդ պաշտպանվելու մարմաջը, ապա կբացվեն էներգիայի անսպառ պաշարներ, որոնք մինչ այդ ուղղակի զբաղեցնում էին ողջ ձեր ուշադրությունը ժամանակն ու էներգիան: Երբ դուք ընդունում եք պաշտպանական դրություն, երբ ամեն ձեր ասածն ու արածը ունի ապացուցման, ապա նաև պաշպանման կարիք դուք մտածում եք, թե դուք առաջադիմում եք, սակայն անգամ նույն տեղում չեք էլ դոփում, այլ միայն հետ եք գնում, կորցնում,  քանի որ պաշպանության ընթացքում առաջանում է առճակատում, անհամաձայնություն, ճնշում, որը նման պայմաններում միայն կարող է աճել, ու երբեք նվազել: Երբ դուք դադարում եք պաշպանել ձեր մտքի ու կատարածի իրավացիությունը, այդ ավելցուկ էներգիան միայն օգնում է ձեզ, հասկանալու համար ավելին ու առավել հանգամանալից, միևնույն ժամանակ դուք սկսում եք ամբողջությամբ հասկանալ ու ապրել ներկան, որն իր հերթին նվեր է ինքնին: Երբ դուք հասկանում եք ներկայի հմայքն ու հրաշքը, և միաձուլվում նրա հետ ամեն ապագա օրվա ընթացքում, այնժամ դուք իրապես սկսում եք ապրել, կյանքը բացում է իր բոլոր հնարավորությունները, դուք վերածնվում եք ներքնապես, ցած եք դնում այն բոլոր պահանջներն ու սեփական ճշմարտացիության, կարևորության ապացուցման կարիքը, որոնք միայն ձեզ խանգարում էին, դառնում եք թեթև ու չպարտադրված, երջանիկ ու թարմ, ուրախ ու ստեղծագործ, ազատ ու բարի: Դուք այդժամ կարիք չունեք արդարանալու կամ բացատրելու, ուղղակի որոշեք ձեր կատարելիքը ձեր իսկ համար, ու կատարեք այն ուրախորեն, ազատորեն և առանց վախի:

Ահա երբ դուք ձեռք բերեք այս 3 բաղադրամասերից օգտվելու իմաստությունն ու սովորույթը, հենց այս ազատ ու ստեղծարար վիճակում է, որ դուք առանց կասկածի կիմանաք. ամեն ինչ, որ դուք ցանկանում եք, հնարավոր է, քանի որ այն ինչ որ դուք ցանկանում եք սիրո ու բարու մակարդակում է, այլ ոչ թե վախի ու անհանգստության:

Երբ մենք ազատ ու բաց ենք ընդունելու տարբեր մտքեր ու տարբերակներ, ու կտրականապես կապակցված չենք միայն դրանցից մեկին, ապա բնականաբար առաջանում է իրավիճակ, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Այնուհետև մենք բաց ենք թողնում մեր երազանքները, ու չենք կառչում նրանցից, այլ միայն սպասում ենք նրանց իրականացման համար լավագույն եղանակին ու պահին, ու երբ այդ ժամը գալիս է, մեր երազանքները իրականանում են գարնանային ծաղկունքի պես գեղեցիկ ու դյուրին: Ահա սա է Նվազագույն  Ջանքերի Կանոնի իմաստը:

 Նվազ Ջանքերի Կանոնի Կիրառումը

 Ես պարտավորվում եմ այսօր կատարել հետևյալ քայլերը.

1. Ես կկիրառեմ համակերպվածություն: Կընդունեմ մարդկանց իրավիճակներն ու  դրանց հետևանքները այնպիսին, ինչպիսին դրանք կան:  Ես կընդունեմ այսօր, որ ամենն այնպես է, ինչպիսին որ պիտի լիներ, քանի որ ողջ տիեզերքն է այնպիսին, ինչպիսին որ է: Ես չեմ պայքարի ողջ տիեզերքի դեմ: Իմ համակերպվածությունը կլինի կատարյալ: Կընդունեմ ամենն ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես կցանկանայի, որ լիներ:

2. Հասկանալով որ ամենն այնպես է, ինչպես որ կա, ես այնուհետև  կկրեմ կատարյալ  պատասխանատվություն իմ սեփական վիճակի համար, չեմ մեղադրի մյուսներին ու իրավիճակը, որում ես ապրում եմ: Ես կգիտակցեմ նաև, որ ամեն մի պրոբլեմ միաժամանակ հնարավորության սերմ է կրում իր մեջ, տրտնջալու փոխարեն կփորձեմ գտնել այդ սերմահատիկը, ու վերափոխել իրավիճակը առավել դրական ու գերադասելի իրավիճակի:

3. Այսօր, իմ ընկալումը կլինի պաշտպանազերծության մթնոլորտում: Ես զերծ կմնամ անհրաժեշտության դեպքում կարծիքս կամ սեփական շահն ու էությունս պաշտպանելու կամ համոզելու սովորույթից: Ես կլինեմ բաց ու ազատ այլ տարբերակների ու հնարավորությունների համար,  կուրորեն չեմ պաշտպանի սեփական տարբերակները…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s