5-րդ կանոնը

Հաջողության Հինգերորդ Ոգեղեն Կանոնը Մտադրության և Իղձերի Կանոնն է: Այս Կանոնը հիմնված է այն փաստի վրա, որ էներգիան և ինֆորմացիան  բնության մեջ գտնվում են ամենուր: Փաստացիորեն քվանտային բարձր մակարդակներում ամեն ինչ իրենից ներկայացնում է այդ երկու բաղադրամասերը ` էներգիա ու ինֆորմացիա:  Իսկ ինչ է քվանտային մակարդակն ինքնին ? Այն ընդամենը ևս մեկ անունն է նույն Զուտ Հնարավորությունների Դաշտի : Եվ այդ դաշտը ստեղծվում և ապահովում է սեփական գոյությունը իղձերի և մտադրությունների շնորհիվ:

Իրոք, եթե մտածենք, ապա ամեն ինչ, լինի դա ծաղիկ թե մարդկային մարմին, սկսած ծիածանից ու վերջացրած ծառերով կամ մարդկային ստեղծագործությամբ և յուր հիմնական բաղադրությամբ, կազմված են այդ երկու կոմպոնենտներից, էներգիայից ու ինֆորմացիաից, քանի որ, նյութական մակարդակում, և մենք և ծառերն ու ողջ բնությունը, կազմված են նույն նյութերից, հիմնականում կարբոններ, ջրածին, թթվածին, նիտրոգեն, և այլ քիմիական էլեմենտներ:Մենք բոլորս կարող ենք գտնել այդ էլեմենտները ցանկացած շինանյութի մասնագիտացված խանութում: Այսինքն մեր և ծառերի միջև տարբերությունը ոչ թե նյութն է, քանի որ մենք անգամ փոխանակում ենք  դրանք իրար միջև,  այլ տարբերությունը մեր միջև այդ նյութերի ինֆորմացիոն ենթիմաստն է, այն իմաստը, որը միևնույն նյութերց ստեղծել է  տարբեր ֆիզիկական ու կենսաբանական առարկաներ ու էակներ: Ընդ որում, մենք, մարդիկ, բնության կողմից արտոնված տեսակ ենք համարվում, քանի որ մենք ունենք հնարավորություն հասկանալու այդ տարբերությունները, այսպես ասած ենթակայորեն զգալով տեղի ունեցածն ու ունենալիքը մեր զգացմունքների, ցանկությունների, հիշողության, բնազդի ու հավատքի միջոցով: Այդ ամենը նաև ու  որպես ֆիզիկական մարմին և աշխարհ, մենք զգում ենք առարկայապես, սակայն գիտակցում և  ըմբռնում ենթակայապես:

Մենք ու ամենը, որպես մարմին չենք տարբերվում տիեզերքից, այլ ներկայանում ենք որպես նրա պարզագույն ու մանրագույն մասնիկը: Սակայն մարդկային զգայականությունն ու նյարդային համակարգը բացառիկ է, լինելով օժտված ու հատուկ ոչ բոլորին, այլ քչերին: Ավելին, մարդկային զգայականությունն ու գիտակցությունը հնարավորություն են ընձեռում ոչ միայն ըմբռնել ու հասկանալ այդ ինֆորմացիան ու էներգիան, այլ փոխել դրանց բնույթն ու իմաստը, ստանալ մեկ տեսակ ինֆորմացիայից ու էներգիայից մեկ այլ տեսակ ու իմաստ: Նման գիտակցական փոփոխությունները հնարավոր են դառնում մարդկային երկու ունակությունների օգնությամբ: Դրանք են 1. Ուշադրությունն ու 2. Մտադրությունը:

Ուշադրությունն ինքնին լիցքավորում է, իսկ մտադրությունը` փոխակերպում:

Երբ սևեռում ես ուշադրությունդ որևէ բանի, այն ավելանում, ուժեղանում է կյանքում,  իսկ ուշադրության բացակայությունը բերում է դիրքերի զիջման, նվազման, անգամ հետընթացի : Մյուս կողմից մտադրությունը հանգեցնում է էներգիայի ու ինֆորմացիայի փոխարկերպման, այն ինքնին իր մեջ ներառում է իրականացման ու կազմակերպման էներգիա:

 Մտադրության ուժը ուշադրության առարկայի նկատմամբ ստեղծում է հնարավորությունների զարգացման  անհամար տարբերակներ, որտեղ  հաջողության հետևյալ ոգեղեն կանոնները տրամադրում են հզոր կազմակերպական ուժ ու եռանդ:  Մտադրության ուժը ուշադրության հզոր ու պտղաբեր դաշտում ստեղծում է անվերջանալի կազմակերպչական էներգիա: Անվերջանալի կազմակերպչական էներգիան անթիվ հնարավորությունների պայմաններում սեփական ուշադրության ու մտադրությունների միաժամանակ իրագործման հնարավորությունն է : Մենք կարող ենք ինքներս տեսնել նման անվերջանալի կազմակերպչական ու անվերջանալի ուժի արդյունքները բնության ցանկացած դրսևորման մեջ, ամեն ծառի կամ ծաղկի, ամեն բույլի կամ մարդկային մարմնի մոլեկուլի ու նյարդի միաժամանակ կենսագործունությանը ծանոթանալիս: Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է միմյանց հետ:  Մենք դիտում ենք բնության այս կամ այն տեսարանը կամ վկան դառնում նրա վարքին ու կանխատեսում նույն այդ բնության վիճակը, տարվա եղանաը կամ սպասվելիք երևույթը, քանի որ բնության մեջ ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է, ու անգամ տեղի է ունենում միաժամանակ: Այդ բնության մեջ մարդու ընդգծված ու բացառիկ դերը կայանում է նրանում, որ մարդկային նյարդային համակարգը, մարդկային միտքը, կարող է կարգավորել ու տիրապետել բնության անվերջ կազմակերպչական ուժը սեփական գիտակցական բանականությամբ, նպատակադրմամբ: Նպատակադրումը մարդկանց մոտ քարացած ու անշարժ վիճակում չէ, այլ ունի յուրօրինակ ու անվերջ ճկունություն: Քանի դեռ մարդն իր նպատակադրմամբ ու գիտակցությամբ չի հակասում մյուս բնական օրենքները, այն ունի հնարավորություն օգտվելու անվերջ կազմակերպչական էներգիայից և հասնելու ցանկացած նպատակի կամ հաջողության, իրականացնել անվերջ ստեղծագործ գործունեություն ու օգտագործել բնության օրենքներն ու ուժերը` սեփական նպատակներին հասնելու համար: Այսպիսով Նպատակադրումը սկզբնավորում է  զուտ հնարավորությունների  անկաշկանդ,  հախուռն ու դյուրին հոսք, սակայն միակ խոչընդոտը այստեղ կարող է լինել հնարավորությունների օգտագործումը ընդդեմ բնության ու մարդկային տեսակի, քանի որ հակառակ դեպքում նրանք իրար հետ անէրկբայորեն կառաջացնեն հետևանքներ, որոնք տառացիորեն կփակեն զուտ հնարավորությունների դաշտը:

Այստեղ նաև պետք է հասկանալ, որ նպատակը, երազանքի տեսքով ինքնին շատ թույլ է, քանի որ երազանքն իր մեջ պարունակում է մեծ քանաությամբ կապվածություն, այդ թվում կապվածություն վերջնական արդյունքի հետ: Նպատակադրումը, իր հերթին, այս իմաստով, տարբերվում է սովորական երազանքից, քանի որ այն զերծ է  վերջնական արդյունքից կապվածությունից, սա շատ կարևոր պահ է, քանի որ իսկական նպատակադրումը ինքնին պարտադիր կարիք ունի զերծ լինելու կապվածությունից դեպի վերջնական արդյունքը, քանի որ վերջինիս նկատմամբ կախվածությունը վատնում է զուտ հնարավորությունների դաշտում կուտակվող էներգիայի մեծագույն մասը: Մենք այս մասին ավելի մանրամասն կխոսենք 6-րդ օրենքում: Ուրեմն, նպատակադրումը, զերծ լինելով կախվածությունից դեպի վերջնական արդյունքը բացում է կենսարար ու իրականանալի հաջողությունների անսպառ աղբյուր, որին կարելի է հասնել, մեկ անգամ ևս, եթե զերծ մնանք դեպի վերջնական արդյունքը, նրա այսպիսին կամ այնպիսին լինելու արդյունքի մասին նախապաշարումներից:

Այլ խոսքով ասած, երբ նպատակադրումը վերաբերվում է ապագային, սակայն ապրում ես ներկայով, ուշադրությունդ չես փոխանցում ապագայի մասին մտածելուն, այլ սևեռում այն ներկային: Անհրաժեշտ է ընդունել ներկան այնպիսին, ինչպիսին այն կա, ընդունիր ներկան, ու այդ հիմքի վրա նպատակադրվիր դեպի ապագան, քանի որ երբ չես ընկալում իրական ներկան` չես կարող ճշտորեն նպատակադրվել դեպի ապագան: Ընդանրապես, անցյալը, ներկան և ապագան պետք է դիտել որպես գիտակցության սեփականությունը: Անցյալը տեղափոխություն է, հիշողություն, ապագան միայն մեր սպասումներն են կյանքից, իսկ ներկան` իրականություն: Միայն ներկան է իրական, ու շոշափելի : Հետևաբար, ժամանակը մտավոր գործունեության, մտածմունքի արդյունք է, քանի որ և անցյալը, և ապագան, գոյություն ունեն միայն մտքերում ու պատկերացումներում, ու միայն ներկան է էներգիան, նյութն ու ժամանակը:

Բնության ուժերը չեն գործում անցյալում կամ ապագայում, այլ միայն ներկայում: Ներկան ու ապագան մարդկային վերլուծական մտածողության, հիշողության ու պատկերացման արդյունքն են: Իսկ այդ ուժերը` մարդկային ուշադրության ու գիտակցության որակական կարողությունները: Ու երբ դրանք ազատվում են անցյալի ծանրությունից, ապա ներկայի կատարած գործողությունը պայմաններ է ստեղծում ապագայի ստեղծման համար: Այսինքն արդյունավետ ապագա կերտելու համար անհրաժեշտ է ձերբազատվել անցյալի քաշող, ծանրեցնող ազդեցությունից: Անհաժեշտ է նաև  ներկայի ամենակարող ու անկախ ուժի կիրառում, այդ ներկայի գնահատում ու վայելում:  Ու եթե դուք ներկայա-կենտրոն եք, սևեռուն ու հաստատ նպատակադրմամբ, և ձեր գործողությունները դրդվում են ներկայով, այլ ոչ թե անցյալով կամ ապագայով, ապա ապագայում, որը դուք դեռ չգիտեք ու չեք տեսել, նրա մասին պատկերացումների, սպասումների, մտավախությունների 90 տոկոսը ի չիք են դառնում, անհետանում, քանի որ արդյունք են անցյալի ծանրացնող ու ապագայի երազական, անիրական պայմանականացման:

Իսկ ինչ է նպատակադրումը ?  Դա այն հոգեվիճակն ու պատրաստականությունն է, այն անշեղելի ուշադրությունն ու նպատակադրումը, որով մարդը գնում է դեպի նպատակների իրականացում ու հաջողություն: Երբ հանգամանքները ի զորու չեն կանգնեցնելու, երբ նպատակին հասնելու նկատմամբ նվիրվածությունն ու կարողությունը գերակշռում են այդ հանգամանքներին: Ահա այսպիսի ֆիզիկական ու բարոյա հոգեբանական պատրաստականությունն է, որ բնորոշում է իսկական նպատակադրումը:

Եթե փորձենք համակարգել ու կիրառել վերը նշվածը, ապա կարելի է տարանջատել հետևյալ 5 գործողությունները.

1.Գիտակցաբար պատրաստվիր ներքին երկխոսության համար , մտքերի միջև ընկած լռության  միջև, գտիր ու տեղավորվիր այն ներքին անշարժության ու լռության կատարելության մեջ: Գտիր քեզ սեփական անձում:

2.Հարմարվիր նկարագրված վիճակում, հասկացիր ու գնահատիր սեփական իղձերն ու մտադրությունները:

3. Պահպանիր սեփական ինքնագիտակցման կարողությունը: Քո ոգին ու զուտ հնարավորությունների դաշտը քեզ կհուշեն որտեղ ու ով ես դու, ինչ ես ուզում և ինչ չես ուզում, ինչի ես ունակ և ինչի ունակ չես` սեփական նպատակին հասնելու ճանապարհին: Սա նաև նշանակում է տեսնել սակայն չդատել սեփական անձն` ուրիշների աչքերով, ինչպես նաև չընկնել ազդեցության տակ, այլ գնալ դեպի այնտեղ, որտեղ որ որոշվել էր գնալ…Սա շատ դժվար գործողություն է, որին հասնելու լավագույն տարբերակն է` պահել ու չբացահայտել  սեփական մտքերն ու մտադրությունները ուրիշներից : Չկիսվել սեփական նպատակներով կամ հայացքներով, եթե դիմացինը չի կիսում այդ հայացքները:

4. Բաց թողեք արդյունքի հետ կապվածությունը:  Սա նշանակում է ոչ թե հրաժեշտ տալ նպատակին, այլ բաժանվել նպատակի այս կամ այն հատուկ արդյունքից, չգործել հանուն արդյունքի, այլ նպատակի: Սա ենթադրում է դեպի նպատակը տանող ճանապարհի ավելի խելացի, դյուրին ու հաճելի ուղի:

5.Թույլ տվեք տիեզերքին, բնությանը, կատարել ու տիրապետել մնացյալ դետալները…

Հաջողության 5րդ օրենքի կիրառումը

 1.Ես կգրանցեմ իմ բոլոր նպատակներն ու դրանց հասնելու իմ ճանապարհները: Ես կկրեմ այդ ցանկն ինձ հետ ամենուր, կկարդամ ու կվերհիշեմ դրանք ամեն օր առավոտյան ու երեկոյան:

2. Ես բաց կթողնեմ իմ նպատակների արդյունքի հետ կապվածությունը, հասկանալով, որ երբ կատարում եմ ինձնից կախված ու հնարավոր ամեն ինչ, ապա ամեն ինչ այնպես է տեղի ունենում, ինչպես պետք է տեղի ունենար, ու եթե արդյունքները տարբերվում են, ապա գոյություն ունի պատճառ,ավելի մեծ ծրագիր, քան իմն էր, որտեղ իմ դերը պարզապես տարբերվում էր իմ պատկերացումից:

3. Կփորձեմ ապրել միմիայն ներկայով: ներկայի նկատմամբ ուշադրությունն ու հարգանքը ինձ կօգնեն մերժելու հանգամանքների միջանկյալ լուծումները: Չեմ շեղվի նպատակադրումից ու կենտրոնացված  ուշադրությունից : Ես կընդունեմ ներկան այնպես, ինչպես որ կա: Ես կհայտնաբերեմ ու կգնահատեմ ապագան իմ խորին գիտակցությամբ, իղձերով ու նպատակադրմամբ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s