7-րդ կանոնը

Դհարմայի Կանոնը, Կամ Կյանքի Նպատակ

 Հաջողության ոգեկան 7-րդ կանոնը Դհարմայի կանոնն է: Դհարման սանսկրիտից առաջացած բառ է, որը նշանակում է “կյանքի նպատակ” : Այն ասում է, որ մենք բոլորս կոչված ենք այս կյանքում որոշակի նպատակի ծառայելու համար: Համաձայն Դհարմայի մենք բոլորս ունենք ինչ որ ունիկալ տաղանդ, նպատակ, և այդ նպատակին հասնելու, կամ այդ տաղանդը ներկայացնելու յուրօրինակ մի ձև, որը գտնելու և իրականացնելու համար էլ, հոգին տեղ է գտել մարդկային մարմնում: Այդ յուրօրինակ տաղանդի կամ նպատակի իրագործման համար` այս աշխարհում կա նաև յուրօրինակ կարիք, այլ խոսքով ասած, այդ նպատակն ու տաղանդը հենց այնպես չեն եկել այս աշխարհ, այլ անհրաժեշտաբար, ու շատ կարևոր է, որ դուք գտնենք ձեր այդ տաղանդն ու նպատակը, և իրականացնենք այն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Եվ երբ ձեր նպատակն ու տաղանդը կհանդիպեն դրանց կարիքն ու պահանջը ունեցողներին, այդժամ դուք կզգաք կյանքի իմաստը, ձեր հնարավորությունների պահանջվածությունը, նյութական և հոգևոր անսահման կարողությունները, որին դուք կարող եք հասնել:

Դհարմայի կանոնի 3 բաղադրիչները

1.Մեզնից  յուրաքանչյուրը այս աշխարհ է եկել ինքն իրեն և սեփական հնարավորություններն ու նպատակները հայտնաբերելու համար` հոգեպես և ֆիզիկապես: Ընդ որում, մենք ոչ թե մարդ ենք, որն ապրում է նաև հոգեկան ներքնաշխարհ, այլ մենք հոգի ենք, ոգեկան էակ, որն էություն է ստացել, կյանք է գտել մարդկային, ֆիզիկական տեսքով: Յուրաքանչյուրս, բացի մեր ֆիզիկական համամասնություններից ու հնարավորություններից, առաջին հերթին  պետք է գտնենք մեր ոգեկան դեմքն ու անհատականությունը, սրանում  է Դհարմայի հիմնական իմսատը: Պետք է գիտակցենք, որ մեր մեջ ներառում ենք ասստվածային  օրհնանքն ու օժիտը` ապրելու կարող, առողջ, բայց նաև  անկախ` անկախության ողջ պատճառահետևանքային կապով:

2.Դհարմայի կանոնի երկրորդ բաղադրիչը կայանում է  սեփական տաղանդների հայտնաբերման մեջ: Այն պնդում է, որ ամեն մարդ ունի յուրօրինակ տաղանդ, կամ հնարավորություն` ներկայանալու տաղանդի յուրօրինակ տարբերակով: Սա նշանակում է, որ կա մի բան այս աշխարհում, որ ձեզնից լավ ու յուրօրինակ ոչ մեկ ի վիճակի չի կատարելու, ու հատկապես այդ դերի, նպատակի, իրականացման համար էք եկել այս աշխարհ, որպեսզի իրականացնեք ձեր նպատակն ու առաքելությունը:

3.Դհարմայի կանոնի երրորդ բաղադրիչը կայանում է մարդկությանը ձեր ծառայության, ձեր առաքելությունն ու շնորքը հանուն հանրության ծառայեցնելու մեջ: Այդ նպատակով, երբ փորձեք գտնել նպատակն ու առաքելությունը, հարցրեք ինքներդ ձեզ.որքանով կարող կլինեմ օգնել ? որքանով այն, ինչով ուզում եմ զբաղվել օգտակար կլինի մարդկությանը կամ նրա այս կամ այն մասին: Եվ երբ ազնվորեն հետամուտ եք լինում ձեր առաքելությանը ու միաժամանակ փորձում դրանով օգտակար լինել, ծառայել հանրությանը` դուք կատարելապես օգտվում եք հաջողության ոգեկան 7-րդ` Դհարմայի կանոնից: Դհարմայի իրականացման համար ձեզ անհրաժեշտ է.

1.Հասկանալ սեփական իսկական էությունը, որը տարբերվում է Էգոից: Մասնավորապես երբ դուք փորձում եք լինել օգտակար հանրությանը մարդասիրական նպատակամղումից, անմիջապես ձեր էգոն սկսում է ներքին պառակտում, թե “ինձ ինչ դրանից, որն է իմ շահն այս ամենի մեջ”

2.Գտեք ձեր յուրօրինակ տաղանդը, հասկացեք և օգտագործեք այն ի նպաստ հանրության. Դա ձեզ կպարգևի անսպառ երջանկություն և բավարարման զգացմունք:

3.Գրառեք ձեր մտքերը այս երկու հարցերի շուրջ.

Ա. Եթե դուք դրամի, նյութի, կարիք,  խնդիր չունենայիք, ինչով կցանկանայիք զբաղվել այս կյանում ? ինչը ձեզ կբերեր բավարարման ու երջանկության զգացում ? Ինչ մասնագիտություն կցանկանայիք ունենալ այդժամ ? Ու թե դուք կմնաք նույն կարծիքին ու մասնագիտացմանը, ապա դուք ճիշտ ուղու վրա եք, բայց եթե ոչ` ապա կարիք կունենաք վերաիմաստավորելու այն ամենն, ինչով կցանկանայիք զբաղվել իրականում:

Բ. Որքանով  այն, ինչով կցանկանայի զբաղվել` օգտակար կլիներ հանրությանը. Այս հարցի պատասխանը ազնվորեն տալով, դուք կհայտնվեք դեմ առ դեմ ձեր իսկական, ասվածային դեմքի, իրական ոգու հետ: Փորձեք հասկանալ, պայմանավորվել, ականջալուր լինել նրան, քանի որ միայն նա է, որ կտա բավարարվածություն, կուղեկցի ձեզ դեպի ձեր իսկական առաքելությունն ու դեպի երջանկություն:

Ահա այս և միայն այս պարագայում է, որ դուք կստանաք հնարավորություն բացահայտելու իրականության հրաշքը, որ կոչվում է բավարարվածություն կյանքից, կամ  երջանկություն:  Այսպիսին է կյանքի իսկական իմաստը, և այն կայանում է Դհարմայի կանոնի օգնությամբ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s