6-րդ կանոնը

Հաջողության 6 րդ կանոնը ներկայանում է որպես “Արդյունքի հետ չկապվածության կանոն”:

Արդյունքի հետ չկապվածության կանոնն ասում է, որ այս կյանքում ցանկացած հաջողության հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել այդ հաջողության հետ ենթադրվող կապվածությունից: Սա չի նշանակում հրաժարվել նպատակներից, չի նշանակում հրաժարում մտադրություններից , այլ ենթադրում է հրաժարում նպատակի այս կամ այն հնարավոր արդյունքի նկատմամբ  կապվածությունից: Սա շատ կարևոր ու իրականում դժվար իրականացնելի վարք է, երբ առկա է մի կողմից նպատակասլացությունն ու նվիրվածությունը այս կամ այն նպատակին, սակայն միևնույն ժամանակ մենք խուսափում ենք կապվել հնարավոր այս կամ այն արդյունքին, որը ձեր նպատակի համար գերադասելի եք համարում: Օրինակները բազմապիսի են. Պատկերացնենք մարզիկին, որը չի հանդուրժում պարտություն և միայն պատկերացնում է հաջող արդյունք, պատկերացնենք պատանուն, որը օրիորդին մոտենում է միմիայն դրական, այս կամ այն պատասխանը ստանալու ակընկալիքով, պատկերացնենք մարդկային հարաբերությունների յուրաքանչյուր օրինակ, երբ կողմերից մեկը հանդուրժում է իրադարձությունների զարգացման միմիայն սեփական տարբերակը: Սրանք բոլորն էլ վախի ու հնարավոր անհաջողության օրինակներ են: Մի պահ պատկերացնենք, երբ մարզիկը ոչ թե մենակ մտածում է արդյունքի, այլ նաև վարժությունը ճիշտ կատարելու մասին, պատրաստ է հնարավոր ցանկացած արդյունքի և չի կոտրվի անհաջողության դեպքում,  պատկերացնենք մարդկային հարաբերություններում այն իրավիճակը, երբ ամեն բան հնարավոր է, ու կարևորը նա չէ, ձեր ցանկությունն իրականացավ թե ոչ, այլ կարևորը այն է, որ դուք ունեք նպատակ, ու գնում եք նպատակի ուղղությամբ` ճիշտ ու արդարացված ձևերով, երբ նպատակը միշտ չի, որ արդարացնում է միջոցները:Արդյունքի  հետ բացարձակ կապվածությունը  հիմնված է վախի ու անվտանգության պահանջի, իրերի շարունակական կառավարման մարմաջի հետ, այն փաստի հետ, որ դուք դեռ լավ չէք ճանաչում ոչ ինքներդ ձեզ, ոչ էլ սեփական հնարավորություններն ու կյանքը: Դուք շարունակ կապում էք հաջողությունը սիմվոլների հետ` փող, տուն, մեքենաներ, շորեր, բարձր պաշտոն, հաճելի ու բավարարող հարաբերություններ  և այլն: Սակայն այդ սիմվոլները անցողիկ են, և բնութագրում են մարդուն միայն այնքան ժամանակ, քանի դեռ կան, իսկ նրանց բացակայության դեպքում մարդիկ կարծես դատարկվում են, դառնում խոցելի, նյարդային, անհաջողակ: Փորձելով տիրանալ այդ սիմվոլներին-մենք կարծես բավարարվում ենք քարտեզով, փոխանակ տիրանանք իրական տարածքներին….Ավելորդ կապվածությունը բերում է ավելորդ հուզմունքի, չսպասված արդյունքի դեպքում թևաթափ է անում, կոտրում նպատակասլացությունը, դատարկում մարդու ոգին, որովհետև նման վարքով  դուք փոխանակում եք իրականը սիմվոլների հետ… Ավելորդ կապվածությունը գալիս է աղքատիկ գիտակցությունից, քանի որ կապվածությունը միշտ հետևանք է սիմվոլացման:

Ի հակադրություն Կապվածության բացակայությունը, Արդյունքից վերացածությունը, անջատվածությունը, անվանեք դա ինչպես կուզեք, արդյունք է հարուստ մտածելակերպ,   Երբ  առկա է սիմվոլներից ու վերջնական արդյունքից վերացածություն, ե իշխում է արարող ուժը, անկախությունը, ուրախությունն ու հաջողությունը, քանի որ կապվածությունից զերծ մնալը մարդուն տրամադրում է ստեղծագոծական անկախություն, ոգի և ուժ:

Կապվածության պարագայում մենք անօգնական ենք, գերին աշխարհիկ կարիքների, այն հանգեցնում է փոքրարժեք հոգսերի, թաքնված անօգնականության, ավելորդ լրջության, և անգամ տառապանքի: Սրանք միջակ ապրելակերպի և աղքատիկ գիտակցության ամենացայտուն ու ամենօրյա ախտանիշներն են: Պետք է հասկանալ, որ արդյունքների հետ կապվածությունը գալիս է ապահովության ու վաղվա օրվա կանխատեսեսման մարդկային մարմաջից: Մարդիկ, ովքեր հետապնդում են ապահով խաղալու ձգտումն ու կանխատեսելի ապահովությունը- հետապնդում են դրանք իրենց ողջ կյանքում, քանի որ ապահովության զգացումը գալիս է ոչ միայն դրամից կամ այլ սիմվոլներից, այլ առաջին հերթին հոգևոր հարստության ու բավարարվածության զգացումից:  Բուդդիզմի հազարամյա փորձը քարոզում է ապրել հեռու մնալով արդյունքի հետ կապվածությունից, քանի որ այնտեղ, որտեղ անիմանալին է` այնտեղ է երջանկությունը, արկածը, նորը, հնարավորությունները: Իսկ Ինչ է մնացածը բացի նորից ? Հինը, իմացյալը,  միշտ մեր անցյալն են բնութագրում: Ամենն ինչ հայտնի է` անցյալի հետևանքն է: Այնտեղ չկա ոչ մի զարգացում, բացարձակապես ոչ մի էվոլուցիա, իսկ այնտեղ որտեղ բացակայում են զարգացումներն ու էվոլուցիան, որպես կանոն իշխում են  հետընթացը, ճահչացումը: Մարդիկ մտածում և պլանավորում են իրենց կյանքը, այո, բայց պետք է հասկանալ, որ պլանավորել առաջնահերթությունները տարբեր է այն պլանավորումից, երբ մարդիկ մտածում են. “Ահա, ես կաշխատեմ անդուլ ու կդառնամ հարուստ, երբ դառնամ հարուստ կառնեմ տներ ու  մեքենաներ, ու այնժամ կստեղծեմ ընտանիք և կունենամ 5 երեխա,  ու կլինեմ այնժամ երջանիկ: Երջանկությունը ամենօրյա զգացմունք է, այն չի գալիս սիմվոլների հետ, այլ գիտակցական մակարդակի հետ, ու երբ դուք կապում եք երջանկությունը զանազան սիմվոլների հետ` հավատացեք, նման երջանկությունը երբեք չի գալիս. Երբեք: Շատերը կարծում են, թե երջանկությունը իմացյալի ու ապահովության մեջ է կայանում, այնինչ ճիշտ ընդհակառակն է. Ուրախությունը, խորհդավորությունը, կյանքի նկատմամբ ձգտումն ու հուզմունքը միշտ էլ գալիս են անիմանալիից, ապագայից, չիմացածից: Դուք կարիք չունեք վստահորեն ու հաստատորեն իմանալու, թե ինչ եք անելու մյուս շաբաթ, մյուս ամիս, մյուս տարի,  քանի որ երբ սկսում եք պլանավորել այդքան հեռու` դուք սկսում եք կապվել այդ ապագայի այս կամ այն արդյունքին, սկսում մտածել, որ կլինի այսպես, ու այնպես ու հետո, հիմնվելով դրա վրա, դուք կանեք այնպես ու այսպես….ու երբ մի փոքր դետալ փոխվում է-ձեր այդ կախվածությունից խարխլվում են բոլոր պլանները, դուք սկսում եք ձեզ զգալ դժբախտ, դատարկ, խաբված` կարծես ուրվական:

Մյուս կողմից, երբ ուղղորդվում եք կապվածությունից զերծ նման մտածելակերպով` դուք այլևս կարիք չունեք ստեղծելու այսպես կոչված միջանկյալ լուծումներ, որպեսզի հասնեք հատկապես այն արդյունքին, որին ձգտում էիք, քանի որ միջանկյալ լուծումները, դրանք թվացյալ լուծումներ են. Առաջին հայացքից դրանք լուծում են խնդիրը, սակայն եթե փորձենք հիշել նման իրավիճակներ, ապա կհասկանանք, որ միջանկյալ լուծումները միայն բերում են նոր խնդիրների. Թվում է, թե խնդիրը լուծված է, սակայն այդ խնդիրները իրականում կոծկվելուց հետո հառնում են որպես առավել մեծ խնդիրներ: Փոխարենը, դուք կարող եք պարզապես հասկանալ իրավիճակը և տալ դրան համարժեք, արմատական լուծումներ, շնորհիվ ձեր մշտական ուշադրության ու դիտողականության, որը կֆիքսի ու դեպի ձեզ կբերի հնարավորությունների մի ողջ շղթա: Իսկ ինչում է կայանում հնարավորությունը ? Հնարավորությունը կայանում է պրոբլեմների մեջ. Այո. Ամեն փոքրիկ պրոբլեմ ձեր կյանքում իր մեջ պարունակում է հնարավորություն ինչ որ ավելի մեծ օգուտի համար: Ահա ինչու են ասում, որ բախտը, դա այն է, երբ ձեր հնարավորությունները, որոնց սպասել եք դիտողականության ու համբերատարության շնորհիվ` հանդիպում են ձեր կարողությանը: Երբ դուք չեք գնում միջանկյալ, անցողիկ լուծումների հետևից, ձեր դիտողականությամբ  գտնում եք հնարավորությունը, որն էլ օգտագործում եք ձեր կարողության չափով:

Սա է հաջողության կատարյալ բանաձևը, և այն գալիս է Չկապվածության/Անջատման կանոնից:

 Անջատման Կանոնի Կիրառումը

1.Այսօր ես կփորձմե զերծ մնալ կապվածությունից : Ես կթույլատրեմ ինձ և մարդկաց, որոնք իմ շուրջն են` լինել այնպիսին, ինչպիսին որ կան, չեմ փորձի նրանց և իրականությունը տեսնել այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ տեսնել, չեմ փորձի գտնել ու ստիպողաբար հարկադրել միջանկյալ լուծումներ, այլ կհամբերեմ ու կգտնեմ բնական լուծումներ:Ամեն ինչին կվերաբերվեմ առավել նվազ կապվածությամբ, չեմ կապվի այս կամ այն հատուկ արդյունքին:

2.Այսօր  ես կհաշվարկեմ նաև անօրոշության  գործոնը, որպես գործունեության համար կարևոր գործոն:Կհասկանամ, որ սխալ որոշումները գալիս են հենց անիմանալին չհաշվարկելու արդյունքում:

3. Ես կփորձեմ հասկանալ այդ անիմանալի գործոններն ու կփորձեմ գտնել դրանց մեջ հնարավորությունների իմ բաժինը, կգիտակցեմ, որ հաջողությունը այն է, երբ պարզապես պատրաստվում ես քո հնարավորությունների առավել չափով այն դիպվածին, որը կբերի քեզ փորձություններ, դրանց հետ ել հենց` հնարավորություններ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s