ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ տառապում են ինքնավստահության պակասից: Արդեն բավականին քննարկված և ծեծված մի թեմա ողջ աշխարհում:  Բայց ինչպե՞ս: Չէ որ մեր հասարակության մեջ, հայկական իրականությունում, կարծես հակառակն է: Խոսում ես մարդկանց հետ, և թվում է , թե աշխարհը հենց զրուցակցիցդ է սկսվում, և որ մոլորակի առանքն էլ հենց իրենք են:

Ավաղ քիչ են այն մարդիկ, ում ավելորդ ինքնավստահությունը բխում է նրանց գերազանց իմացությունից և կայուն ներքնաշխարհից: Հակառակը, բարձրահունչ և չափից ավելի ինքնավստահ երևացող մարդկանց կարելի է  տարբերելակել ըստ  մի քանի խմբերի: Մարդիկ ամենակարող սոցիալական դիմակի հետևում խնամքով թաքցնում են այն բավականին զգայուն, անգամ վախվորած ու հաճախ վիրավոր անձնավորությանը, որը մարդկանց համար աննկատ երևալու համար կերտել է այդ յուրօրինակ վարագույրը:

Քիչ չեն նաև նրանք, ում ավելորդ ինքնավստահությունը գալիս է պարզապես հասարակական վարվեցողության կանոնների բացակայությունից: Մարդիկ անկաշկանդ են ոչ միայն այն դեպքերում երբ գիտակցաբար գնում են առաջ, բայց նաև` երբ չգիտեն սպասվող խնդիրների իրական վտանգը,  արժեքը կամ հետևանքները, կամ ասենք համաձայն  ասացվածքի, երբ  “դատարկ տակառից արձագանքը միշտ էլ ավելին է”.  սա հաճախ կատարելապես բնութագրում է իրավիճակը:

Մյուս կողմից, հատկապես կայացման տարիներին, շատանում նրանք, ովքեր լինելով կիրթ, դաստիարակված, գրագետ ու ժուժկալ պատանիներ ` շարունակ խնդիրներ են ունենում ինքնահաստատման և շրջապատում իրենց արժանավոր դիրք և տեղ գրավելու հետ կապված: Եթե ցայտուն արտահայտվենք` ապա  հաճախ անպարկեշտ, վարքից ու դաստիարակությունից զերծ կամ այդ ամենը մի կողմ թողած մարդը իր նպատակին հասնում է շատ ավելի արագ, կարճեցված, հաճախ անօրինական ու անբարո ճանապարհներով, իսկ առավել դաստիարակվածներն ու բարոյական նորմերով իրենց սահմանափակածները` ոչ միայն չեն կարողանում անցնել այդ նորմերի վրայով ու հասնել նպատակին, այլ մի բան էլ սկսում են մտածել, թե իրենք անհաջողակ են, թույլ, որ իրենց տեղում չեն, և լավագույն օրինակը կարող են լինել անօրենները:  Հարց է առաջանում. Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել:

Պետք չէ’ իջնել առաջինների մակարդակին, դառնալ սոսկ սոցիալական գազան, երբ նպատակները միշտ արդարացնում են միջոցները, այլ պարզապես կատարել մի քանի փոփոխություն սեփական ինքնագիտակցության, աշխարհընկալման և ինքնավստահության առումով:

Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ: Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից չանցնել այդ սահմանը ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան մի էգոիստ: Այստեղ կարծում եմ,  ձեզ օգնության պետք է հասնի ձեր ոգին, խիղճը, այն իսկական ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարում ենք բոլորս` կախված իրադրությունից: Այսպես թե այնպես ցանկացած մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ այսպես ասած “իրականության վերստուգման” /reality check/ ` մոլորությունից  խուսափելու համար:

Նախ, եթե ցանկանում եք պահպանել ձեր իսկական դեմքը, լինել ինքնավստահ, բայց նաև խոնարհ ու պարկեշտ` առաջին հերթին խորհուրդ եմ տալիս դիմացինի հետ վերաբերվել ինչպես հավասարի, “չգցել”, “աչոկներ” չհավաքել, հեռու մնալ “պոնտերից” ու նման անազնիվ քայլերից: Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունը իջեցնելը չեն: Միգուցե կզարմանաք, բայց կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ:

Ժպտացեք հաճախ: Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական,  տալիս են վստահելության զգացում: Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու անգամ երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող են ասել ձեր իրական նկատառումների մասին:

Պետք չէ նպատակներին հասնել “ինչպես էլ որ պատահի”: Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում անգամ կյանքի գնով, սակայն նման հիրավի կարևոր պրոբլեմներն իրականում այդքան էլ շատ չեն: Ամեն օր չենք գնում պաշպտպանելու հայրենիքը, բարի անունն ու ընտանիքը օտարներից: Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից: Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով: Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ: Դուք կատարյալ չեք, այլ ընդհամենը մարդ, սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են, միգուցե այսօրվա սայթաքումը վաղը կծառայի ձեզ որպես ընկալված խորհուրդ? Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է: Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա:

Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները: Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան` երբ կենտրոնանում եք բացասական, այսպես կոչված “ցնցող” լուրերի վրա: Այդ ցնցող լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք: Նույնը վերաբերում է ոչ պակաս ցնցող, սակայն հիմնականում դատարկ ու անբարո սերիալներին ու դրամաներին: Դրանք ցանկալի են, ստեղծում են ժամանակավոր էմոցիա, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում հոգեկան աննկարագրելի ռեզոնանս, իսկապես, որ, ցնցում: Առաջին հայացքից դուք մտածում եք, թե ցնցումն անցավ, ու ամեն ինչ կարգավորվեց, սակայն հիշեք, ենթագիտակցությունն ունի իր սեփական հիշողությունը, սեփական վախն ու կարծիքը: Այն հաճախ չի ենթարկվում սթափ դատողություններին ու շատ ավելի հաճախ, քան դուք կմտածեիք` ենթագիտակցորեն  ազդում է  ձեր հետագա անելիքների ու վարքի վրա:

Փորձեք մարդկանց հետ լինել լավատես: Սա կապված է առաջին պայմանի հետ:  Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքը իր իսկ ուղղությամբ` կհասնեք հաջողության: Ինքս իմ օրինակով եմ պարզել, որ երբ անգամ ամենավատ կամ բացասական տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան մեր միջև, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի: Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլ նաև դիմացինի` ձեր իսկ նկատմամբ վստահության, որը, կարծում եմ, անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար:

Շարունակելի

Արտակ Ոսկանյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s