ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ԴՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

 Ճակատագիրը ոչ թե որոշվում է նրանից, թե կյանքն ինչ է պատրաստել  ձեզ համար, , այլ նրանից, թե դուք ինչպես եք դիմավորելու, ազդելու կամ հակազդելու նրան, ոչ թե նրանից, թե ինչ պատահեց ձեզ, այլ նրանից, թե դուք ինչպես եք վերաբերվում ձեզ պատահածին:  Այս առումով դրական մտածելակերպը օգնում է գնալ առաջ, հավատալ ապագային, հաղթահարել մարտահրավերները: Կարելի է պնդել, որ խնդիրների գերակշիռ մասը, երբ դրանց դիտում և մոտենում ես դրական, կառուցողական տեսակետից` սկսում են ստանալ որոշակի լուծում, առավել ևս, երբ հավատում ես հաջողությանը, և փորձում գտնել հնարավորություն` պրոբլեմի մեջ. Այո, այո:

Վերջերս գործի բերումով շփվում էի մի ավագ ընկերոջ հետ, ում հետ նաև աշխատել ենք միասին: Խոսակցությանը ներկա էր նրա եղբայրը, Վարդան Սարաֆյանը, մասնագիտությամբ` ինժիներ-մեխանիկ, եռակցող: Միշտ գովում է իմ լավատեսությունը, անգամ կանխագուշակում, թե “դու դեռ հետո կտեսնես, դեռ ջահել ես, սա ձեր ամերիկաները չի”: Ինչևէ, մի անգամ խոսակցության ժամանակ սկսեց դժգոհել, որ “այ, իմ տղան, ֆիզիկապես ամրակազմ և ատլետիկ, սակայն չի կարողանում իրեն վերգտնել կրած պարտությունից հետո, և դեռ մի բան էլ դադարել է հաճախել պարապմունքերի, քանի որ վստահ է, որ ամեն ինչ նախապես որոշված է, պայմանավորված, իսկ մրցակիցներն էլ իրենից ոչնչով պակաս չեն, եթե ոչ առավել փորձառու: Խոսեցի տղայի հետ. Պարզվում է բավականին դժվար է լեզու գտնել անգամ 13 տարեկանների հետ: Զավենը, ինչպես պարզվեց, բացարձակապես համոզված էր, որ ոչինչ չի ստացվելու. Ու ես նրան խնդրեցի, որ փորձի այդ ողջ համոզվածությունը, այդ հսկայական ուժն ու էներգիան օգտագործի հակառակ ուղղությամբ, համոզվածությամբ` որ ամեն ինչ հենց ստացվելու է, և որ այլ տարբերակ պարզապես հնարավոր չէր էլ կարող լինել: Հետո, իհարկե առանձին, խնդրեցի հորը, Վարդանին, որ աստիճանաբար, բայց անընդհատորեն ներդնի տղայի մեջ այն միտքը, որ իրեն պարզապես թերագնահատել են, և որ առաջին թերագնահատողը հենց ինքն է եղել` ինքն իրեն, որ ինքը պետք է մտածի իր մասին` ինչպես էներգիայի անսպառ պաշարի, ընդ որում և ֆիզիկական և ոգեկան:

Շարունակաբար բացասական մտածելակերպն ու վախը պատում են մարդկային միտքն անասելիորեն արագ: Դրանք ասես արգելափակում են դրական ու կառուցողական գաղափարների մուտքը հենց սկզբից, և սկսում ճնշել արդեն իսկ գույություն ունեցող դրական մտքերը դեպի դուրս, ենթագիտակցաբար ապացուցելով, որ ամեն ինչ որոշված է, որ ձեզնից ոչինչ էլ կախված չէ, ավելի շահավետ է չվատնել եղած սահմանափակ էներգիան ու կենտրոնանալ սեփական…ոչնչության ու սովորականության վրա:

Այնպիսիններին ինչպիսին փոքրիկ Զավենն է կարելի է գտնել ամեն քայլափոխի, մեր մեջ ու ամենուր: Սխալ կլինի պնդել, որ նրանք կամ ֆիզիկապես, կամ մտավոր փայլուն ու հազվադեպ կարողությունների տեր են: Սխալ կլինի պնդել դա նաև Զավենի պարագայում: Սակայն մի բան անառարկելի է. Բոլոր այդ մարդիկ ունեն հնարավորություն այս կյանքում լինելու իրենց ուժերի առավելագույնը, դառնալ իրենց` որպես անձնավորության լավագույն տարբերակը: Բայց քանի որ կան արդեն իսկ հաջողակ մրցակիցներ, անարդարություն, հանգամանքներ, հետևանքներ, և որ ամենակարևորն է` սեփական ուժերի նկատմամբ անվստահության չարորակ զգացմունքը, բացասական, կասկածամիտ մտածելակերպի չդադարող միտումը, Զավենը և միգուցե նրա նման միլիարդավոր մարդիկ չեն կարողանում գտնել ու պահպանել այսպես ասած “սեփական էության լավագույն տարբերակը”: Նման մարդիկ պիտի իմանան, որ բացասական մտածելակերպը հոգնեցնող է, այն տարածվում և հաստատվում է գիտակցության բոլոր անկյուններում գտնում արդարացումներ, ստեղծում վախի, հնարավոր հանգուցալուծումների վատագույն տարբերակներ, խլում արդյունավետությունը, թարմության ու շարունակականության զգացումը, մաշում  կյանքի նկատմամբ սերն ու երջանկության զգացումը: Եվ ուրե՞մն: Ի՞նչ է պետք անե՞լ:

Անհրաժեշտ է զարգացնել դրական մտածելակերպ և դրական մտածելու սովորություն: Մոռացեք բոլոր այն պատճառները, որոնց համաձայն ինչ որ բան այնպես չեր գնալու, այլ` բացասաբար: ՄԻԱԿ բանը, որ ձեզ պետք կգա` գտնել այն միակ պատճառը, համաձայն որի դուք շատ եք ցանկանում, որ ձեր միտքը կամ նախաձեռնությունը իրականանա: Ամեն ինչ այսքան պարզ ու հավատացեք, այսքան իրականանալի է: ԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ Է: ԺՊՏԱՑԵՔ ԿՅԱՆՔԻՆ ՈՒՐԵՄՆ:

ԵՎ իրոք, ժամանակակից բազմաթիվ գիտական փորձեր ու հոգեբաններ հաստատում են: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության` ապա պետք է հրաժեշտ տաք բացասական, վախվորած մտածելակերպին և ողջունեք հավատը, վստահությանն ու դրական էմոցիաները,  դրական տրամադրվածությունն ու սեփական կարողություններին: Հիշեք, մենք այն ենք, ինչ կանք, որովհետև մտածում ենք այնպես ինչպես մտածում ենք: Մյուս կողմից, սա չի էլ նշանակում, որ դրական արդյունքի հասնելու համար դրական, կառուցողական մտածելակերպն ինքնին կլուծի ձեր խնդիրը, կտա պատասխաններ, կնվիրի երջանկություն: Իհարկե ՈՉ: Այն ձեզ կապահովի միայն դրական սկիզբ, հաղթողին հատուկ կեցվածք, մտածելակերպ, կազմակերպվածության ու սեփական ուժերի նկատմամբ հավատի զգացմունք: Մեկ անգամ ևս, սա միայն սկիզբն է: Միանգամից ասեմ,այնուհետև հաստատապես պետք կգան գիտելիքը, պատրաստականությունն ու ռազմավարությունը:

 Որպես վերջաբան ասեմ, որ անգամ այս ու նման ուսուցողական գիտելիքների ընկալումն ու յուրացումը պահանջում է որոշակի մտածելակերպ և պատրաստվածություն: Զավենն այդ մտածելակերպն ուներ և ունի. Նա շարունակում է մարզվել մայրաքաղաքի լավագույն մարզահամալիրներից մեկում: Վստահ եմ, դեռ կլսենք Զավեն Սարաֆյան անունը մեծ սպորտում, իսկ ձեր` իմ սիրելի ընթերցողների անունները` կյանքի ամենատարբեր բնագավառներում:

 Վստահ եղեք:

Արտակ Ոսկանյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s