ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներում վերջին տարիներն ավելի ու ավելի իրենց ձայնն են բարձրացնում նրանք, ովքեր պնդում են, որ գոյություն ունի հնարավորությունների և ընտրությունների միջև մի յուրօրինակ խաչմերուկ, որից այն կողմ ազատություններն ու բազմաթիվ ընտրության հնարավորությունները սկսում են տարօրինակ, սական հաստատուն ու շարունակական տեմպերով խանգարել մարդկային հասարակության այն հիմնադիր ու կարևորագույն արժեքներին, որոնց վրա և հանուն որոնց այդ ազատություններն ու հնարավորությունները ի սկզբանե ստեղծվել են : Եկեք սկսենք հասկանալ ինչումն է ամենը: Նախ պարզենք, իսկ որո՞նք են այդ հիմնարար ու կարևորագույն արժեքները, որոնց դեմ կարող են դուրս գալ  ընտրություններն ու հնարավորությունները: Սկսենք կարևորագույնից.

Ասենք մարդկային երջանկությունը, կամ բավարարվածության զգացումը, հաճելի անակնկալները, սեփական անձի նկատմամբ զարգացումն ու ինքնահաստատումը: Թվարկել կարելի է երկար, սակայն հատկապես սրանք են, հանուն որոնց արվում է ամենը, այդպես չէ՞: Նկարագրելու համար թե որտեղի՞ց է գալիս վտանգը՝  նախ ընդհանրացնեմ պարզունակ թվացող մի օրինակով: Դիցուք գազօջախին ցանկանում եք տաքացնել մեկ գավաթ թեյի համար անհրաժեշտ ջուր: Եթե փոխաբերաբար ընդունենք, թե գազօջախից անջատվող կրակը այն էներգիան է, որը մարդը ծախսում է անընդհատ՝ այս կամ այն ցանկալի արդյունքին հասնելու համար, իսկ տաքացվող ջուրը՝ այն միջավայրը, որտեղ ամեն օր մենք ծախսում ենք մեր էներգիան ցանկալի արդյունքի հասնելու համար՝ ապա կարելի է պնդել, որ մենք մոտավորապես գիտենք, թե երբ ենք հասնելու արդյունքին, գիտենք նաև թե մոտավորապես որքան ջանք ենք վատնելու՝ արդյունքին հասնելու համար, քանի որ ունենք սահմանափակ քանակությամբ ջուր և որոշակիորեն տաքացնող գազօջախ: Հիմա պատկերացրեք, թե մեկ գավաթ ջուրն իրականում անսահման է, ինչպես անսահմանի ձգտող ժամանակակից հնարավորությունները, ընտրության տարբերակները, առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները ու դրանց զանազան մրցակից տարբերակները: Պատկերացրեք այս ամենը շարունակ գլոբալացող աշխարհում, որտեղ վերանում են սահմանները, միանում են ազգերը, կազմակերպությունները, գաղափարներն ու ջանքերը: Որտեղ գեղջկուհին չի կթվորը, այլ՝ մեքենան, երբ գեղջուկը չի փայտահատը, այլ՝ մեքենան, երբ բանվորը չի հավաքում, եռակցում, տանում, բերում, այլ մեքենան, երբ այս տրամաբանությամբ մեքենան ու համակարգիչը արտադրությունից, ծառայությունից, ընդհանրապես՝ աշխատատեղից փողոց է շպրտում տարեկան տասնյակ միլիոնավոր մարդկանց: Ինչ լավ է, չէ՞: Մենք զարգանում ենք: Բայց չ՞է որ սա ամենը չէ’: Անսահման հնարավորություններն ու ընտրությունները, ըստ համաշխարհային վիճակագրական վերջին տվյալների հանդիսանում են դեպրեսիայի առաջացման անվիճելիորեն առաջատար պայմանը. Ոչ միակը, բայց կարևորագույն պատճառը: Այսպես, երբ մարդիկ մտնում են սուպերմարկետ՝ առևտրի, նրանք ենթագիտակցաբար հասկանում են, որ անգամ առնելով ամեն օր տարբեր, բացարձակապես տարբեր արտադրության հաց, պանիր, ձեթ, օճառ, ատամի մածուկ, մայոնեզ, շամպուն կամ գինի ՝ նրանք անգամ մեկ տարի հետո միգուցե փորձած չեն լինի բոլոր այն ապրանքանիշերը, որոնք առաջարկվում են: Իսկ գիտակցությունը ցանկանում է փորձել, և սա արդեն դեպրեսիա է: Իրականությունն է’լ ավելի է ծանրանում, երբ խոսքը գնում է կիրառական էլեկտրոնիկայի ամենատարբեր տեսակների մասին. Հիշեք այն բոլոր հեռախոսներն ու հնարավորությունները, որոնք առաջարկվում են նրանց միջոցով: Մինչդեռ դուք մեկ ամիս առաջ եք գնել ձեր արդեն վստահաբար հնացած հեռախոսը՝ ասենք 90 000 դրամով: Հիշեք ձեր համակարգչի համար վճարված գինը: Այդ նույն գնով, ընդամենը 6 ամսից դուք կարող եք գնել 6 անգամ առավել հզոր, և առնվազն 2 անգամ ավել հնարավորություններ ունեցող համակարգիչ: Այսպիսի պայմաններում մարդիկ պարզապես ընկնում են իրենց իսկ հետևից, մտածելով, որ եթե կյանքը վազում է, ապա իրենք նույնպես, պարտվորություն ունեն վազելու կյանքի հետևից: Այն հարցին թե որքանով է սա արդարացված, և թե իրականում ով է ում հետևից վազում՝ դեռ կանդրադառնանք: Եթե այս նույն տրամաբանությամբ անդրադառնանք “զարգացած արևմտյան երկրների” ընտանիքներում տիրող իրավիճակներին, ապա կլսենք ընտրությունների ու հնարավորությունների վերջին “ճիչերն” ու կտեսնենք դրանց հետևանքները, երբ դպրոցներում սահմանված են դասաժամեր, որոնց բովանդկության մասին երեխաները կարող են տեղյակ չպահել ծնողներին, իսկ վերջիններս հաճախ չգիտեն որն ընտրել, դաստիարակել երեխաներին ու գնան կալանքի՞, թ՞ե դառնան “զարգացած” ծնող ու ընտանիք, և ունենան կալանավոր երեխաներ: Անգամ սեռական պատկանելության մասին գերադասում են չքարոզել, քանի որ “երեխան ազատ մարդ է, ու երբ գա ժամանակը՝ ինքը ինքնուրույն կընտրի իրեն հարմար ու հաճելի սեռը”: Բայց սա նույնպես ամենը չէ: Ողջ այդ ընտրությունների և ազատությունների միջև, ու բավականին հաճախ, պետք է նկատել, որ անգամ ընտրություն կատարելն է դառնում բավականին դժվար: Սա իհարկե ոչ մի դեպքում, չի նշանակում որ բազմաթիվ ընտրությունները վնաս են հասարակությանը: Սա պարզապես փորձում է շեշտել, որ գույություն ունի հնարավորությունների և ընտրությունների յուրատեսակ մի սահման, որից այն կողմ դրանք տալիս են հակառակ էֆեկտ, դառնում անիրականանալիի հետևից անվերջ հետապնդում, դառնում երջանկության բացակայության և անխուսափելի դեպրեսիայի պատճառ, որը նկատեք, բավականին հաճախ բերում է անդառնալի հետևանքների, կորուստների, անգամ  ինքնասպանության: Մարդիկ առաջներում ունեին ավելի նվազ ազատություններ, ընտրություններ և հնարավորություններ: Սակայն նրանք ավելի երջանիկ էին, քանի որ կար մի այլ, առավել կարևոր հնարավորություն՝ առաջխաղացման, անակընկալի և սկզբունքային փոփոխությունների հնարավորությունները: Դրանք մեր իրականության մեջ կարծես հետևողականորեն ձգտում են զրոյի: Փորձեք զարմացնել ձեզ կամ ձեր մերձավորներին վերջին նորություններով, ձեռք բերումներով, վերջին գիտության նվաճումներով կամ ինչ որ առարկայական կերպով: Հասկանում եք, այսօր նման նորություն իմանալու, հասկանալու և այն որևէ մեկին պատմելու միջոցում արդեն իսկ ստեղծվում են այդ իսկ նորությանը կամ գյուտին կամ հաջողությանը զգալիորեն գերազանցող այլ նորություններ կամ հնարավորություններ ու շարունակ, ու շարունակ, շարունակ…. Ասում էիք դուք վազում եք կյանքի հետևի՞ց : Միգուցե լա՞վ մտածեք: Իսկ ի՞նչ եթե հենց հիմա ձեզ ասեմ, որ շատ հաճախ,  կյանքն է վազում ձեր հետևի՞ց: Վազում է ձեր հետևից…..ու չի հասնում….փորձում է աղաղակել – “կանգնիիիր, խենթ, այդ ու՞ր…ես այստեղ եմ…”

Այսպիսով, հնարավորություններն այնքան բազում են, իսկ ընտրություններն այնքան տարբեր, որ դժվարանում է անգամ ընտրություն կատարելու հնարավորությունը, որովհետև այդքան հնարավորությունների և ընտրությունների միջև մարդը պարզապես սկսում է վախենալ սխալ ընտրոթյունից: Մյուս կողմից, եթե անգամ դուք խիզախում եք ու կատարում ընտրություն, ապա շատ հաճախ, չմոռանալով այն բոլոր հնարավոր ընտրությունները, դուք չեք կարողանում վայելել այն: Այս երևույթը կոչվում է ընտրության գին, ու նորմալ երևույթ էր համարվում իր ժամանակին, բայց ոչ հիմա, քանի որ դուք շարունակ մտածում եք այն այլ հնարավոր ընտրությունների մասին, որոնք պարզապես այնքան շատ են և ամենուր, որ ֆիզիկապես հանգիստ չեն թողնում, ուր էլ որ գնաս: Օրինակները բազմաթիվ են: Այսպես դուք գնում եք հագուստ, և այնուհետև շարունակ համեմատում այն անթիվ այլ տարբերակների հետ, որ հագնում են այլոք կամ առաջարկում են հագնել՝ ամենուր: Մարդիկ անգամ հանգստի օրերին մտածում են այն ազատ կիրակնօրյա ճանապարհների մասին, այն բազմաթիվ կայանման չօգտագործված հնարավորություննների մասին ու նախանձում…իրենց իսկ հանգստյան օրերին…Ընտրության և հնարավորությունների բազմազանությունը մղում է մարդկային սպասումները դեպի անսահմանություն: Ահա թե ինչում է կայանում խնդիրը: Մարդիկ կարիք ունեն կարգավորելու դեպի խենթության սահմանը տանող սպասումներն ու դրանց հետ պայմանավորվող, անգամ հետևանք հանդիսացող վատնումը: Եվ հենց այստեղ է, որ մարդիկ կարիք ունեն հոգևոր կրթության, հոգևոր հարստության: Քանի որ միայն ոգեկան ուժն է, որ կհուշի. Երջանիկ է ոչ թե այն մարդը, որն ունի ավելին, այլ նա, ով ունի բավարար:Ու նմանաբար, երջանիկ է նա ով ունի ոչ թե ավելի շատ հնարավորություններ ու ընտրության տարբերակներ, այլ բավարար հնարավորություններ՝ կատարելու համար ճիշտ ընտրություն:

Արտակ Ոսկանյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s