ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶՆԻՑ

Որտե՞ղ է Սկսվում Փոփոխությունը: Մանկուց բոլորիս սովորեցրել են, որ մենք ապրում ենք ու մեծանում՝ ինչ որ կարևոր դեր ունենալու համար: Որ կգա այն օրը, երբ կյանքը կպարգևի երջանկության ու փորձությունների մեր բաժինը: Հավատում եք դուք դրան, թե ոչ՝ ձեր գործն է, բայց ընդհանրապես կարևոր չէ: Կարևորն այն է, որ երջանկություն լինի դա, թե փորձություն, դուք պատրաստ լինեք այն ընդունելու, հասկանալու և դասեր քաղելու, կատարելու համահունչ փոփոխություններ: Առավել ևս, եթե խոսքը վերաբերվում է փորձություններին, ապա հենց համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության անտեսումն է, որ որպես կանոն հենց բերում է իրավիճակի անելանելիության: Որաշակիորեն կարևորը այն չէ, թե ինչ է եղել, այլ այն, թե ինչպես ենք մենք դա ընկալում, և ինչպես ենք պատրաստվում ներազդել կամ արձագանքել:Որքանո՞վ ենք մենք հակված փոփոխությունների: Արդյո՞ք մենք հակված ենք մտածելու, թե փոփոխությունները կբերեն ավելի լավ օրեր, կամ արդյոք վստահում ենք մեր ուժերին, որ պիտի առաջնորդեն այդ փոփոխությոնների միջով: Չէ՞ որ միևնույն պրոբլեմներն ունեցող մարդիկ հիմնականում տարբեր արդյունքներով են դուրս գալիս իրավիճակից: Ընդ որում, նրանք, ովքեր պատրաստ են երես առ երես դուրս գալ պրոբլեմի առջև ու կատարել փոփոխություն՝ որպես կանոն շահում են: Իսկ ի՞նչ են շահում նրանք, ովքեր խուսափում են անհրաժեշտ քայլերից կամ փախենում պատասխանատվությունից կամ փոփոխություններից: Ժամանակ՝ սեփական անկարողությունը գիտակցելու համա՞ր: Մարդիկ հակված են մտածելու, որ փոփոխությունները բնույթով բացասական են: Ինչու՞ է այդպես: Միգուցե չկա բավարար էներգիա, քարոզչություն կամ ոգեշնչում ՝ փոփոխության ճանապարհը սկսելու՞ համար: Փոփոխություններն այսօր գոյության գնով են մտնում մեր իրականություն և շատ հազվադեպ՝ ստանում կյանքի իրավունք: Մյուս կողմից կարծրատիպերը հաճախ մեր հպարությունն են ու կենսիմաստը: Չափից դուրս շատերն են նստած՝, չէ, կառչած՝ ապահով բայց սահմանափակ իրենց գոյությանը, նույն ուտեստները ուտելիս, սերիալներ կամ արդեն 10 անգամ դիտած ֆիլմը նայելիս, այնպիսի համոզմունքներից խոսելիս, որոնք բացի անօրինությունից ու ցավից՝ ոչ մի այլ արդյունքի չեն բերում: Ու այդպես շարունակ: Չէ, իհարկե, կենաց խմելիս հազվադեպ կանգնում ենք: Այսօր երիտասարդ երգիչները դառնում են աստղեր՝ ՙհին երգերը յուրովի ներկայացնելու՚ միջոցով: Պատկերացնու՞մ եք, եթե օրինակ բանաստեղծները սկսեն ընդօրինակել երգիչներին: Բայց մյուս կողմից, եթե փոփոխությունների նկատմբ վախերը չունեն կարգին պատճառներ, ապա ինչու՞ ենք այդքան դրանցից խուսափում: Որովհետև փոփոխությունները ընկալում ենք որպես պատրաստի արդյունք և դրանց հասնելու համար պահանջվող ողջ ճանապարհի մասին՝ մտածում ինչպես՝ մի հսկայական զոհաբերության: Փոխարենը քչերն են իրապես գիտակցում, որ ցանկացած խնդիր իրականում հնարավորություն է: Հնարավորություն աճելու, հասկանալու, զարգանալու համար: Քչերն են գիտակցում որ իրականում կարևորը կանգառը չէ, այլ ճանապարհը, ու այն պատճառը, թե հատկապես ինչու են ելել ճանապարհ: Իրականում փոփոխությունը սկսում է սեփական մտքերից, զգացմունքներից, կրթությունից և մանր, առօրեական փոփոխություններից: Փոփոխությունը խաչմերուկ է, որտեղ մենք կանգնած ենք, իսկ ճիշտ ընտրություն կատարելիս հաճախ ոչ թե չգիտենք ճանապարհը, այլ պարզապես այն չափից ավելի դժվարանցանելի է ներկայանում: Անկեղծորեն, ինքս գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք միայն բողոքում են, իսկ փոփոխության հասնելու համար չեն անում ոչինչ: Նրանք կարող են ձևանալ` կատարելու փոխարեն, իսկ երբ փոփոխությունն ու զարգացումները թվում են վտանգավոր կամ անհարմար, ապա աշխատանքի և կատարելագործման փոխարեն ընտրում են հանգիստն ու ապահովությունը: Գիտելիքին նախընտրում են զվարճանքը, իրականությունը փոխարինում ցնորքներով, հաստատակամությունն ու փոխադարձ վստահությունը՝ կասկածներով և դավերով: Բավականին ակտուալ է, չէ՞: Երբ տարածքին տիրանալու, օգտագործելու և վայելելու փոխարեն` մարդիկ բավարարվում են դրանց քարտեզով կամ բնութագրությամբ:

Իսկ ո՞րն է այլընտրանքը: Փոփոխությունները սկսվում է քեզնից, ինձնից` սեփական անձից: Ցանկացած օր կարող ենք սկսել շտկել թերություններն ու բացթողումները, որոնց մասին տեղյակ ենք, բայց խուսափում ենք անդրադառնալ: Ցանկացած օր կարող են հրավիրել փոփոխություններին՝ մեր աշխարհ: Կարող ենք բացել մի գիրք և գտնել բազմաթիվ գիտելիքներ, կարող ենք հանդիպել մարդկանց, գնալ վայրեր, տեսնել երևույթներ ու զգալ զգացմունքներ: Մի բան հաստատ է: Ընտրությունները, որոնք մենք կատարում ենք կանխորոշում են դրանց հետևանքներն ու մեր հետագա կյանքը: Եվ մենք կարող ենք կատարել անվերջ հարցադրումներ, ուսումնասիրել բազում տարբերակներ: Բոլորն իզուր են, եթե մենք դեռ չենք հարցրել ամենակարևոր հարցը: Յուրաքանչյուր Աստծո օրը մեր հետագա կյանքի առաջին ու ամենապայծառ օրն է: Ի վերջո հաջողակը նա չէ, ով չի պարտվել, այն նա, ով շարունակում է պայքարը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s