Author Archives: Artak Voskanyan

Ինքնիշխանության գինը

Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 98 տարի առաջ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայի հավաքական ոգին վերանվաճեց ինքնիշխանության իրավունքը։ Այդ իրավունքը վերահաստատվեց երկրորդ համաշխարհայինի, և արցախյան գոյամարտի տարիներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարտիկներին։ Բայց չէ … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները

Այն, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ավելի հաճախ են հռետորական հարցեր բարձրացնում իրենց կամ իրենց կողմից ղեկավարվող կառույցների աշխատանքի որակի ու քանակի վերաբերյալ ու տալիս բացասական գնահատականներ՝ կարելի է առաջին հայացքից համարել դրական երևույթ։ Բայց փորձենք հասկանալ, թե մեզ ի՞նչ են … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Մոռացա՞ք, որ կրկեսի վերածելու երկիր չունենք

Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն Ոստիկանության ծառայողը ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՄԻՋՈՑ գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, ԵԹԵ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅԴ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Վերջին 10 տարվա ընթացքում հանրապետությունից անօրինական կերպով արտահանվել է շուրջ $10 մլրդ

Ըստ Global Financial Integrity զեկույցի՝ վերջին 10 տարվա ընթացքում երկրից արտահանվել է շուրջ $10 մլրդ: Թիվը կարող է մոտավոր լինել, բայց անգամ այդ դեպքում (և մնացած հավասար պայմաններում) համապատասխան տնտեսական միջավայրի, հավասար հնարավորությունների, իրավունքի գերակայության, արդարադատության անկողմնակալության և օրենսդրության հստակության … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Տարեկան մի գյուղի բնակչություն ՃՏՊ-ների ԶՈՀ է գնում

Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի 9 ամսվա ընթացքում ճանապարհա-տրանսպորտային պատահարներից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է 2014 ցուցանիշից: Եվ հրավիրվել են լսումներ, ասուլիսներ, ճռճռան հանդիպումներ, միջոցառումներ, լուրջ դեմքեր ու խուճուճ արտահայտություններ, կանխատեսումներ, որ տեսանկարահանող ու արագաչափող էլեկտրոնային պատժիչ ջոկատներն … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Ոստիկանն ուժի տեսակետից չունի և չի կարող ունենալ իրավունքներ, նա ունի միայն պարտականություններ

Առավոտվա դեպքերի կապակցությամբ պարտքս եմ համարում աջակցության և շնորհակալության խոսքս ուղղել ողջ ակտիվ երիտասարդությանը: Բոլոր այն երիտասարդները, որոնք առավոտյան ծեծ կերան ու վրայից ոստիկանական ջրի շիթեր խմեցին, դա անում էին այդ թվում նաև ձեզ համար ու մեր բոլորի փոխարեն: Հասկանալի … Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Հաջողակ մարդկանց 21 սովորույթները

Հաջողակ մարդիկ  բոլորի ուշադրության կենտրոնում են: Սակայն հաճախ նրանք նաև հակասական են և դժվար ընկալելի: Հաջողակ մարդիկ ամրագրում և հետևում են որոշակի կենսակերպի, յուրօրինակ կանոնների, առանց որոնց հաջողությունն ինքնին կասկածելի է: Առաջ անցնելով նկատենք, որ վերոնշյալ սովորույթները մարդուն ավելի են … Continue reading

Posted in Սոցիալական | Tagged , , , , , , , , , , , , , , , , , , | Leave a comment