Ապրիլի 25-ին, երբ որ էֆորիան կանցնի ու բոլորս կվերադառնանք մեր ամենօրյա պրոբլեմներին՝ հիշենք, որ ապագան մեզնից է կախված:

Օբաման 2008-ին՝ «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որին աջակցում են վիթխարի քանակի պատմական ապացույցներ»։ Հուսամ՝ բոլորիդ համար հասկանալի է, որ եթե Թուրքիան ԱՄՆ նախագահին է կարողանում կլոունի տեղ պահել, ապա դրսից որևէ բան ակնկալելը, մեղմ ասած, միամտություն է: Ու որքան էլ կարևոր է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը, ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ, երբ որ էֆորիան կանցնի, ու բոլորդ կվերադառնաք ձեր ամենօրյա պրոբլեմներին, հիշեք, որ ամեն ինչ ձեզնից է կախված: Ոչ մի էական աջակցություն էլ չի լինելու, քանի դեռ դրսում ապրող հայն օրերը չի հաշվում հայրենիք վերադառնալու ու Հայաստանում ապրելու համար: Դրա շատ կոնկրետ պատճառները բոլորս էլ գիտենք, բայց մեծ-մեծ խոսելուց բացի՝ շատ քչերն են որևէ բան անում ինչ-որ բան փոխելու համար: Էնպես որ, ԱՊՐԻԼԻ 25-Ը մոտ է, այս 2 օրվա մեջ մի քիչ մտածեք էդ օրվա մասին:

Advertisements
This entry was posted in Սոցիալական. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s