Շնորհավոր թող լինի անկախությանդ տարեդարձը, Հայաստան !

Թող որ հինավուրց ազգիդ բոլոր զավակներդ սիրեն քեզ իբրև հարազատ ծնողի, որին չեն փոխում տկարության պահին, ու եթե լքում են` ապա միայն վերադառնալու անխախտ պայմանով:
Թող որ ուժեղ լինես: Ոչ թե տասնյակ-­հարյուրների, այլ միլիոնավոր զավակներիցդ յուրաքանչյուրի անհատական ու միասնական ուժով: Որ անհատի ուժը լինի ոչ թե կեղեքիչ, այլ վարակիչ, իսկ պետական իշխանության ուժը լինի հանրային ծառայություն …
Որ նոր եկող սերնդի հավատը սեփական դերի, առաքելության նկատմամբ սին ու պաթետիկ չհնչի, չարժեզրկվի ստրկամիտների ու սրիկաների կողմից, որ վաղվա պետական պաշտոնյան այսօր չհղփանա, չծախվի հանուն մի երկու պոնտի, կոպեկի, խոստումի կամ շրջապատի…
Թող որ մի բարի օր բոլորս առավոտյան զարթնենք այն հաստատ գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս ենք մեր պետության տերը՝ պատասխանատու մեր չափով, աշխատանքով, վարքով, ու չնայած ցանկացած խնդրի՝ համառ կանգնենք մեր տեղում, ամուր ու հպարտ:

Advertisements
This entry was posted in Սոցիալական. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s