50 տարի առաջ Մարտին Լութեր Քինգը հանդես եկավ իր հայտնի «Ես ունեմ Երազանք» ճառով

A combination image shows US civil right

Հիսուն տարի առաջ` 1963թ. օգոստոսի 28-ին, Մարտին Լութեր Քինգը հանդես եկավ Լինքոլն մեմորիալում իր հայտնի «Ես ունեմ Երազանք» ճառով: Միգուցե շատերդ լսել եք ճառի մասին, միգուցե ոմանք կարդացել են, լսել հատվածներ: Բայց կարծում եմ եթե ամբողջությամբ կարդաք, կզգաք, կվերագիտակցեք, թե որքան խորն է մեր մեջ նստած ժամանակակից «ազատ» ստրուկի հոգեբանությունը: Ինչո՞ւ ժամանակակից ազատ ստրուկի:
Որովհետև ժամանակակից ազատ ստրուկն այն մարդը չէ, ում կոչում են ստրուկ: Նա էլ չէ, ում ստրկության են դատապարտել: Ստրուկը նա է, ով մոռացել է, որ ունի իրավունքներ, հաշտվել, որ իրեն հեծնելու են…մոռացել, որ ուներ, ունի երջանիկ, բարեկեցիք կյանքի իրավունք, երազանք, պահանջի կամք ու պատիվ…
Հիմա ԱՄՆ սևերի հարցն ու ճակատագիրը կարող է քեզ քիչ վերաբերվեն: Մենք ունենք մեր սեփական իրականությունն ու խնդիրները: Ու այստեղ հարցը հետևյալն է. արդյո՞ք դու ազատ ես: Արդյո՞ք գիտակցում ես ստրկությանդ աստիճանը: Կախված է նրանից, թե որքանով ես համակերպվել իրականությանը, կարգավիճակիդ, անելիքներից ու պատասխանատվությունից ճողոպրելու, բոլորին բացի զինքը մեղադրելու սովորությունից: Սա ընդդիմություն-պետություն-արտաքին ճնշումներ հարց չէ: Սա ամեն անձի խնդիրն է:
Շատ չերկարացնեմ, Քինգի կենացը` գործից հետո:

Տեսաժապավենն՝ այստեղ http://www.huffingtonpost.com/2013/08/27/50-anniversary-of-martin-luther-king-dream-speech-bells-ring-freedom_n_3823495.html

Advertisements
This entry was posted in Սոցիալական. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s