Միջին տարիքի ստվար իմ ժողովուրդ, երիտասարդության կողքին պինդ կանգնեք

Վերջին օրերին հեռուստատեսային և տպագիր մամուլի մեծամասնությունը տրանսպորտային թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաները ընդգծված կերպով կապում էր երիտասարդության հետ: Ուրախալի փաստ է, բայց այնուամենայնիվ հիշենք, թե ինչպես էր դա հատկապես ասվում.«Երիտասարդները բողոքի ակցիա են սկսել տրանսպորտային թանկացումների դեմ», «Երիտասարդները բողոքում են «Երիտասարդները համաձայն չեն տրանսպորտային թանկացումների հետ» և այլն:
Իհարկե, լավ է, որ 18-24 տարեկան երիտասարդները ունեն պինդ համոզմունքներ, վճռականություն` արտահայտվելու և քաջություն` դրանք պաշտպանելու: Բայց անցնենք մի քայլ առաջ. իսկ ո՞ւր էին ոչ երիտասարդները: Այնպիսի տպավորություն է, որ երիտասարդները բողոքում էին մի երևույթի դեմ, որը հատկապես, ինչ-որ պրոֆիլային կերպով, միայն երիտասարդներին էր հուզում, իսկ հասարակության մյուս խավերը այդքան էլ «չկան» էս հարցում, որ իրանք ինչ-որ կերպ «յոլա» կգնային: Ու եթե վերհիշենք, գրեթե նույնը կարելի է ասել հանրահավաքների համար, երբ բազմաթիվ դեպքերում հիմնականում տեսնում ենք տարեց մարդկանց, 60-ից վերև:
Իհարկե, դուք ավելի զբաղված եք, աշխատում եք, հոգսեր, տանը սպասող կին, երեխաներ….հետո նաև ոգևորությունն ու եռանդը տարիքի հետ իր տեղը զիջում է «երկիրը երկիր չի» ու «ոչ մի բան չի փոխվի»մեռելական դոգմաներին: Ու չմասնակցելու ևս այլ պատճառներ: Բայց գիտե՞ք`  մեր կյանքը հետևանքն է այն պատճառների, որոնցով մենք կողմնորոշվում ենք: Եթե համաձայն չեք ձեր տեղի ու դերի հետ, ուրեմն ժամանակն է փոխելու կողմնորոշիչներն ու գտնել ավելի լավ, մասնակցելու պատճառներ:
Մյուս անգամ, միջին տարիքի ստվար իմ ժողովուրդ, իջեք, երիտասարդության կողքին պինդ կանգնեք ! Դա ձեզ կօգնի մի քիչ ավելի երիտասարդ լինել, մի քիչ ավելի ողջ­­-առողջ զգալ, մի քիչ ավելի օգտակար, ընդգրկված, ավելի կարևոր, որովհետև մյուս անգամ այս երիտասարդները ավելի ու ավելի դժվար լուծվող հարցեր են բարձրացնելու, որտեղ միգուցե մեծերի խորհուրդն ու խոսքը ավելի պետք գա: Եղեք ներգրավված, հարգելի 35-60 տարեկան համաքաղաքացիներ, դուք նույնպես երիտասարդ կարող եք լինել: Չեմ ասում` դուրս եկեք պլակատ ու սքոչ կպցրեք, չնայած` «չխանգարա», բայց մյուսներին քարոզելը, պասիվներից պահանջելն ու բացատրելը… ԼԱՎ, գոնե ձեր երեխաներին քարոզելն ու ոգևորելը, իրադարձությունների վայր ուղարկելը օրինակ ձեզ շատ կսազեր…

Advertisements
This entry was posted in Սոցիալական. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s