Գուրգեն Մարգարյանը մենք բոլորս ենք: Ինչպե՞ս վարվել

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում, ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովը, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի համատեղ դասընթացների ընթացքում,  կացնահարել էր Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Զարհուրելի հանցագործությունը կատարվել էր զոհի վրա քնած ժամանակ հարձակվելու միջոցով: Գազանաբարո սպանության պատճառը միայն Գուրգեն Մարգարյանի հայ լինելու հանգամանքն էր:

Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիեւը անհապաղ ներում շնորհեց ոճրագործին: Դաժան մարդասպանին Բաքվում դիմավորել են իբրեւ հերոսի: Հանցագործի հանձնումից մեկ օր է անցել, սակայն արդեն իսկ լսելի են մի շարք երկրների դիվանագիտական ղեկավարների խստագույն, դատապարտող գնահատականները այս զարհուրելի պատմության առթիվ: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մեզ մոտ: Ինչ որ բան փոխվե՞ց: Ինչպե՞ս վարվել: Հատկապես ի՞նչ փոխվեց ձեզ համար: Պատասխանը միանշանակ է: Գուրգեն Մարգարյանը մենք ենք: Բոլորս: 2006-ի անասելի ողբերգությունը, երեկ, հանցագործի` հունգարական պետության կողմից ազատ արձակումը պիտի դաս, խրատ, յուրովի զարթոնքի առիթ դառնա ողջ հայության, հայ գիտակցության, հայապահպանման բնազդի, սեփական շահը, տեսակը, գենը առաջ տանելու համար: Բայց միայն կառուցողի տեսանկյունից! Վրեժի՞ եք ձգտում: Վերադարձեք Հայաստան! Զայրացա՞ծ եք անսպառ: Փարվեք ձեր հողին, ծնողին, որդուն, հարազատին, հարևանին, անծանոթ հայրենակցին: Ռևանշի կարիքը, հրամայակա՞նն է սեղմում կուրծքդ: Կառչեք ձեր աշխատատեղից, ձգտեք ավելինին, աշխատեք, համառեք, ստեղծեք, կառուցեք: Քարոզեք չորս կողմը օրենք, միասնություն, ներողամտություն, բարոյականություն, կարգ ու կանոն, սեր, պատասխանատվություն,  նախաձեռնողականություն:  Սա է իրականը: Մնացածը ձերը չէ, մյուսներինն է….Մյուսները կարող են գնալ, կուրցք ծեծելու, հայհոյելու, տառապելու, ողբալու,  անիծելու իր կամ բոլորիս բախտն ու ազգը…որ մյուս օրը առավոտ նորից սկսեն իրենց ամենօրյա կործանիչ անգործությունը, ու կամ թալանը…

Դադարեք լսել չարին ու կասկածին: Մի վախեցեք որևէ մեկից, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր լավագույն տեսակին: Սրանք բարձր ու պաթետիկ խոսքեր չեն, այլ միակ ճանապարհը, որով մեզ այլևս կդադարեն խաբել, դավել, խղճալ կամ սպանել …

Advertisements
This entry was posted in Սոցիալական and tagged , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s