Այսուհետ դուք համարվելու եք ծանուցված, անգամ բոլոր այն դեպքերում, եթե չեք ծանուցվել:

56798Վարչական իրավախտումների մասին օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաև, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը: Ինչ է նշանակում սա։ Չեք ծանուցվել ? Շնորհավորում եմ, փաստորեն դուք ծանուցվել եք:
Այլ խոսքով` եթե դուք ասենք տանը չէք եղել, ու ծանուցումը, ինչպես որպես կանոն տեղի է ունենում, բերել խցկել են դռան արանքը, ճիշտ այնտեղ, որտեղ Սթարի, Ե-սիթիի, կամ տաքսու ծառայության գովազդային թռուցիկներն են խցկում, ու ինչ որ մեկն այն շպրտել է, եթե հարևանի երեխան ուղղակի վերցրել գցել է, եթե դուռը բացելիս այն ընկել է, Եթե փոստային բաժանմունքից սխալմամբ կամ դիտմամբ չեն բերել, ինչը թոշակների պարագայում բավականին հաճախ է տեղի ունենում, ապա պատրաստ եղեք, քանի որ մեկ ամսից էլ պակաս ժամանակում ձեր ենթադրական 10.000 դրամի տուգանքը կդառնա 30.000, այսինքն կեռապատկվի այն միակ պատճառով, որ ըստ նոր օրենքի դուք տուգանվում եք եռապատկի չափով, անգամ եթե չեք ծանուցվել: Այսինքն, դուք համարվելու եք այսուհետ միշտ ծանուցված, անգամ բոլոր այն դեպքերում, եթե չեք ծանուցվել:

Advertisements
This entry was posted in Սոցիալական. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s