Սահմանադրության օրը

news_4016019170151_317269Շնորհավորում եմ բոլորիս Հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա առթիվ: Ըստ Սահմանադրության` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, Հայաստանում ճանաչվում և պաշտպանվում է բազմակարծությունը, սեփականության իրավունքը…տնտեսական գործունեության ազատությունը, ազատ ու հավասար մրցակցությունը, պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը… ….Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ…յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք, արգելվում է դատապարտելը… ազատազրկելու կամ պատժելու իրավունք ունեն միմիայն պետական դատական մարմինները…յուրաքանչյուր մարդ ունի անձեռնմխելուիության իրավունք, ոչ ոք իրավունք չունի խոշտանգել, ինքնադատաստանի ենթարկել կամ նվաստացնել…ցանկացած հանցագործության մեջ կասկածվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով….յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք…սեփականության իրականացման իրավունքը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության օրինական իրավունքներն ու պարտականությունները,  նրանց օրինական շահերը…..
Այսօր տոն չէ, այլ ողբերգության, զանգվածային օրինախախտումների ու դրանցից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների հայրենազրկման ու տույժերի ամենամյա հիշատակման օր, հիշատակման, որ թուրքերը մեզ չեն կոտորում այլևս, այլ ինքներս մեզ, որ օտարները չեն մեզ կողոպտում ու կեղեքում, այլ ինքներս յուրաքանչյուրիս: Այսօր ինքնախաբեության համազգային տոնն է, երբ մենք մի քիչ հպարտությունից հիմարացած, մի քիչ էլ` մեզնից ավագ կամ առավել հեղինակավոր խաբեբաներից ամաչելով, հորդորվելով կամ վախենալով`հրաժարվում ենք մտածել, գիտակցել ու, որ առավել կարևորն է` բարձրաձայնել կամ պահանջել…այսօր մեր իսկ ողորմելիության ու սեփական ոգեկան սնանկության տոնն է, երբ մենք այնքան ենք արդեն նվազել, իջել կամ դարձել անտարբեր,  որ ի վիճակի չենք անգամ լսել սեփական ներքին եսին, այն ավելի արդար, պատվարժան, ավելի առաքինի ու ուժեղ մարդուն, այն մեկին, ով ներսից ասում է ձեզ ու մեզ բոլորիս այս ամենն ու տանջում, այրում մարմինդ ու շրշնջում…ինձ խաբում են, ստրկացնում, սպանում ու կեղեքում… իմ իսկ ընտրությամբ, իսկ մենք մեծամասամբ ուղղակի ոչինչ չեք կարող անել կամ չեք անում, , քանի որ …դա նույնպես մեր ամենօրյա ընտրությունն է….Քանի որ թույլ ենք, հարմարվել ենք մեր իսկ ողորմելի վիճակին մի կտոր հացի, ինչ որ միջանկյալ, տանելի, բայց իրականում` ստորացուցիչ կարգավիճակի հետ: Ձեզ տվել են ձեր սեփականության մասնիկը, որպեսզի հեծնեն ու քշեն՝ վայելելով մնացյալ մասը:  Շնորհավորում եմ ձեզ` ձեր իսկ ընտրության առիթով….Մաղթում եմ, որ ամեն տարի այս օրը դառնա մի քիչ ավելի տոն` ամեն մեկիս տարեկան քրտնաջան աշխատանքի ու քաղաքացիական պարտաճանաչության արդյունքում, պատասխանատվության գիտակցման ու հասարակական ակտիվության շնորհիվ, իրավունքներին տեր կանգնելու ու դրանց խախտման դեպում`բարձրաձայնման ընթացքում, քանի որ….քանի որ մենք չէ, բայց մեր երեխաներն ու ապագա հայ սերունդները անմեղ են, ու իրավունք ունեն ապրելու ԸՍՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ, այն է` Ազատ, Ինքնիշխան, ժողովրդավարական, Իրավական, Սոցիալական Երկրում ու Հզոր Հայաստանում՝ արժանապատիվ ու կարող հոգեբանությամբ:

Advertisements
This entry was posted in Սոցիալական, Քաղաքական and tagged , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s