Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանում ամառն ու ջերմությունը միշտ էլ ավելի շուտ են գալիս,  քան հունիսն ու արձակուրդները: Փոխարենը հունիսը ոչ միայն պաշտոնապես ազդարարում է տարվա միգուցե ամենասիրված եղանակի, այլ նաև  մանուկների ու նրանց պաշտպանության օրվա մասին:  Նշենք այդ օրը թե բնավ չհիշենք` ինքնին հասկանալի է, որ երեխաները պետք է պաշտպանված լինեն տարվա բոլոր 365 օրերի ընթացքում:

Երեխաներն ու ընտանիքը հավանաբար փոխադարձաբար իրար հետ կապված ամենապինդ համակարգն են կյանքում: Նրանք ենթադրում են մեկը մյուսին առավել, քան ցանկացած այլ սոցիալական երևույթ: Երեխաների խնամքը, նրանց չափահաս տարիքի հասցնելը, գիտակից ու պատասխանատու հայ քաղաքցի դաստիարակելը եղել ու պետք է լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի գոյության ամենակարևոր իմաստը:

Ընտանիքի ամրապնդումը, ծնողների միջև սերն ու փոխադարձ հարգանքը, երեխայի ապահով ու երջանիկ մանկության, նրա շարունակական զարգացման  առավել կարևոր նախապայմաններն են: Սակայն կան նաև բազմաթիվ այլ հանգամանքներ,   երեխայի վարքի ցուցիչներ և իրավիճակներ, որոնք  հաճախակի թերագնահատվում են:

Երեխաների պաշտպանությունը միայն փորի, կշռի, շորի ու ջերմության մեջ չի կայանում: Գիտեմ, որ գիտեք: Շատ ավելի կարևոր է, որ երեխան մշտապես լինի հոգեբանորեն ապահովված՝ բնավորության կերտման տեսակետից, հետաքրքրված կյանքով ու գիտելիքներով՝ սեփական սեռին ու տարիքին համահունչ: Չէ  որ այն ոգին ու կարծրատիպերը, որ առաջանում են մանուկ կամ պատանի հասակում, որպես կանոն չեն փոխվում կամ հազվադեպ ու դժվարությամբ են փոփոխվում հետագա կյանքում:

Հաճախ տեսնում ենք չափազանց ամաչկոտ երեխաներ, կամ չափազանց ինքնավստահ պատանիներ: Երեխաներ, որոնք վախկոտ են, կամ չունեն մտավոր ու ֆիզիկական զարգացման տեմպ կամ ցանկություն: Նման վարքը կարող է ունենալ խորը ֆիզիոլոգիական պատճառներ, բայց հաճախ նաև խոսում է երեխայի մոտ զարգացող ցածր ինքնագնահատականի մասին: Եթե ամաչկոտ բալիկը, որը քաշվում է բոլորից ու ծնողի պոչն է դառնում, հասկանալի կերպով խոսում է այդ մասին, ապա չափազանց ինքնավստահ, բարձրախոս, ամենուր իրեն խցկող միջին տարիքի երեխաներն ու պատանիները նման վարքով փորձում են ծածկել սեփական անբավարարվածությունն ու մոլորվածությունը մի շարք առումներով: Ուստի նման երեխաների հետ բացատրական աշխատանքների կարիք կա, ընդ որում, հավասարը հավասարի հետ մակարդակում: Այս առումով, որքան շատ է երեխաների հետ ծնողների շփումը, այնքան երեխան ավելի շուտ է ձևավորում սեփական վերլուծական միտքը, նախաձեռնողականությունը, անմիջականությունը և գիտելիքների նկատմամբ հետաքրքրվածությունը:

Երբեք չի կարելի երեխաներին վերաբերվել չափից շատ… Ինչպես չափից ավելի խստությունը, այնպես էլ չափից շատ թողտվությունը երեխաների մոտ անխուսափելիորեն բերելու են վնասակար սովորությունների զարգացման:

Երեխայի մոտ կյանքի առաջին իսկ տարիներից ձևավորվում են ծնողներին ու այլ չափահասներին որպես օրինակ ընդունելու սովորություն: Եթե սկզբում այս երևույթը չափազանց քաղցր ու ընտանեկան երևույթ է թվում, ապա տարիքի հետ այն կարող է փոխվել ու ստանալ անգամ անցանկալի երանգներ, երբ երեխաները սկսում են ընդօրինակել մեծերի սխալ վարվելակերպը, վնասակար սովորույթներն ու մտածելակերպը: Այնպես որ,  հանուն երեխաների, կարելի է կատարելագործվել անգամ հասուն տարիքում՝ թողնելով վնասակար սովորույթներն ու ընդունելով առողջ ֆիզիկական, հոգեբանական ու գաղափարախոսական մոտեցումներ: Եվ շատ կարևոր է, որ տարիքի հետ երեխաները ունենան հնարավորություն նմանակելու իրապես օրինակելի կերպարների, լինեն դրանք հայտնի ու հաջողակ մարզիկներ, ավագ ընկերներ կամ ծանոթներ, թե գեղարվեստական կերպարներ: Ասեմ ավելին, օժանդակենք մենք նրանց այս հարցում, թե ոչ, նման կերպարները ձևավորվում են ինքնստինքյան, և շատ հաճախ, ծնողի նվազ մասնակցության ու միջամտության դեպքում, այդ կերպարները ձևավորվում են հանցագործների, անբանների, հիմարներ կամ աննպատակ թափառականների տեսքով:

Երեխաները մեր ապագան են, և եթե լիներ անմահություն կամ կյանքից հետո կյանք, ապա առաջին հերթին այն արտացոլվելու էր մեր զավակների միջոցով և շատ կարևոր է գիտակցել, որ երեխաների նկատմամբ պատասխանատվություն ենք կրում բոլորս: Եվ երբ խուսափում ենք մեր բաժին պատասխանատվությունից, կամ փախչում դրանից, չի նշանակում, որ ազատվում ենք պատասխանատվությունից: Մեզնից հետո մեր բաժին պատասխանատվությունը կրելու են մեր զավակները քանի որ ոչինչ ու երբեք հենց այնպես չի անցնում: Այս առումով պետք է գիտակցել, որ պարտավորված են երեխաներին պաշտպանելու ոչ թե ամեն կերպ, այլ այնպես, որ պատասխանատվությունն ու հետևանքները նույնպես ապահով ու բարի լինեն:

Advertisements
This entry was posted in Սոցիալական and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

  1. Lusine says:

    Հիացած եմ… Կարծես նաև մայրիկների անունից էլ ես գրել: Երկար չեմ գրում Արտ, քանի որ հաճախակի ենք զրուցում ու խորհրդակցում ենք այս թեմայով: Պարզապես շատ եմ ցանկանում շուտով մեկ այլ այս թեմայով ՎԵՐՆԱԳԻՐ էլ տեսնել Քո բլոգում: Դե դու ինձ հասկացար :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s