Վերա Դառնալու Ժամը

Այս օրերին մասնակցում եմ Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի կողմից կազմակերպված Հայ-Թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին: Ձևաչափը տնտեսական և մշակույթային է, փորձում ենք շրջանցել սուր թեմաները, կենտրոնանում տնտեսական հեռանկարներ քննարկելով, այն հաշվով, որ բիզնես հարաբերություններն ու նյութական շահույթի հեռանկարները կարող են լինել ավելի տևական, քան քաղաքական խաղերն ու պայմանավորվածությունները:

 Ինչևիցե, չեմ փորձի այսօր քննարկել ողբերգական տարիների ժամանակագրությունը, ոչ էլ կփորձեմ մեղադրանքների տարափով հանդես գալ ընդեմ իրականացնողների կամ միջազգային հանրության, որը հանդուրժեց մարդկության դեմ իրականացված այդ մեծ ոճիրը:  Փոխարենը փորձենք հասկանալ, թե որոնք են այն հետևանքները, որ այսօր իսկ կրնկակոխ հետևում են մեր հասարակությանը, առաջացնում բարդույթներ,  հիվանդագին կամ իրավացի ատելության դրսևորումներ կամ պատճառ դառնում հասարակական կամ քաղաքական սխալ հաշվարկների: Ինչպե՞ս, որտե՞ղ և ինչ պայմաններում են առաջանում կամ դրսևորվում այն վախերը, կասկածներն ու ձեռքբերովի այլ սովորույթներ, որոնք հետևանք են հենց այն հսկայական ողբերգության, որի միջով անցել, ու ինչ որ չափով այժմ էլ անցնում է հայ ժողովուրդը: Այսօր շատերն անգամ չեն էլ կասկածում իրենց` ցեղասպանության ուղղակի և ցայտուն զոհ, դրա հետևանքների անմիջական կրող լինելու մասին:

Հայն այսօր ապրում է տաս անգամ ավելի նվազ հայրենիքում: Նրանից ֆիզիկապես խլվել ու ոչնչացվել է սեփական մշակույթի բավականին մեծ հատվածը  պարտադրվել է մոռանալ հայրենիքը, մշակույթն ու սովորույթները: Եթե մինչ 19-րդ դարը պատմական Հայաստանի այս կամ այն մասը տուժում, կամ անգամ հիմնահատակ ավերվում էր, շատ չանցած այլ շրջաններում ապաստանած հայությունը դարձյալ վերադառնում էր, վերանորոգում ու շարունակում յուր գործն ու կենսաձևը: Այսօրվա իրականությունն ու հեռանկարները նման հնարավորություններից զուրկ են թե բնակչության թվաքանակի, թե զբաղեցրած մակերեսի, բնական հարստությունների, դիրքի և ամենակարևորը նման առավելությունների պայմաններում ձևակերպվող անհատի, մտածելակերպի և հաջորդող գործողությունների տեսակետից: Հայերին ֆիզիկապես օտարացրել, ընդմիշտ հեռացրել են իրենց հայրենիքից, մարդկանց, հարազատներին ընդմիշտ բաժանել իրարից: Պատկերացրեք հարյուր հազարավոր սովալլուկ, մազապուրծ, ֆիզիկապես ու հոգեբանորեն շարունակաբար  բռնաբարված այն մարդկանց, որոնք այլևս երբեք չեն տեսնի գոնե մեկ մարդու, ով կհիշեր իրենց որպես երբեմնի սովորական, սոցիալական միավոր: Նման պայմաններում ո՞վ կմնար նույնը:

Ցեղասպանության ենթարկված արևմտահայության ունեցվածքի և գույքի բռնագրավումն ու թալանը այն վերապրած զանգվածներին ստիպեց տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե սեփական ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, յուրաքանչյուրին առանձին ճգնել իրենց ընտանիքների ֆիզիկական տարրական գոյությունն ապահովելու համար, հիմնականում օտար երկրներում, ի բարօրություն օտար երկրների: Հարց է առաջանում, կարող են արդյոք մեկ առողջ և մեկ ուրիշ` 40 տարի վերակենդանացման բաժնում անցկացրած և կենաց ու մահու պայքար անցած 60 տարեկան 2 մարդիկ լինել միևնույն ֆիզիկական և հոգեբանական պայմաններում?

Հային, որպես տեսակ,  զրկել են սեփական պաշտպանական, տնտեսական աշխարհաքաղաքական բոլոր հիմնական հնարավորություններից, վերարտադրության տեմպերից, բնական հարստություններից: Ժամանակակից աշխարհում, դրանք ցանկացած երկրի տնտեսական բարօրության հիմնական նախապայմաններն են:

Ցավոք, ցեղասպանությանը հետևեց մի երկարատև շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալ իր կորուստներին, մտածել ապաքինման ուղիների մասին: Վայելելով հարաբերական խաղաղության և կայունության 70-ամյա մի շրջան` հայը որպես տեսակ կարողացավ արձանագրել տնտեսական և մշակութային լուրջ առաջընթաց, սակայն ունեցանք նաև կորուստներ: 1920-21թթ. ոչնչացվեց ազգային ոգով կոփված սպայակազմի մեծ մասը, այնուհետև 1930-ականների ստալինյան զոհասեղանին դրվեց հայ մտավորականության մեծագույն մասը: Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը: Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ  ժամանակահատված էր 1954-1988թթ.: Սակայն սկսած 1988 թվականից հայ ազգի գոյատևումը դարձյալ հարցականի տակ առնվեց: Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար մարդու կյանք: Հիմնահատակ ավերվեց Հայաստանի մոտ մեկ երրորդը: Դրան հետևած ղարաբաղյան պատերազմում զոհվեց շուրջ տաս հազար հայ: Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 2 միլիոն մարդ:

Ավաղ, հետևանքները միայն քանակական չեն լինում, այլ նաև որակական: Որակական անկումը ակընհայտ է սոցիալական բազմաթիվ ոլորտներում: Այսօր մենք ապրում ենք Թուրքիայի և միջազգային հանրության կողմից մեր ազգին պարտադրված սահմաններում, գոյատևում ենք նրանց իսկ թելադրած, այդ թվում մշտական տնտեսական, բարոյական և իրավական շրջափակման պայմաններում: Եվ այստեղ ցանկացած կայուն և հոգեպես առողջ անհատի համար բնական է լինել պահանջատեր` այդ հետևանքների հանգամանալից ու արդարացի հատուցման, վերականգնման  համար: Սակայն այս ամենի մասին քիչ գիտելիք ունեցող միջին վիճակագրական հայի մոտ առաջանում և կյանքի ընթացքում ամրապնդվում է թյուր կարծիք, որ հայը որպես տեսակ այսպին է ու այնպիսին` հիմանականում բացասական առումներով: Իրականում Հայը հարյուրամյակների ընթացքում ենթարկվել է մարդկային տեսակի համար ողբերգական փոփոխությունների, աննկարագրելիորեն դաժան և անտանելի ճակատագրի: Եվ որպես հետևանք մինչ այսօր էլ մաքառում ենք մի շարք բացասական սովորություններ դեմ, ու չենք հասկանում որտեղից մեզ բաժին հասան դրանք, սկսած մտածելակերպից վերջացրած գործելակերպով: Ու որպես հետևանք Հայ ժողովրդի մի մասը մինչև այսօր էլ դեռ մոլորված է: Մի բան հստակ է: Հայը որպես տեսակ չեր կարող դիմագրավել ճակատագրին և անցնել հազարամյակների միջով` առանց  բնատուր պայծառ մտքի, սեփական տեսակի  նկատմամբ աննկուն հավատի, հայրենիքի նկատմամբ աներկբա նվիրվածության: Սրանք առաքինության այն բացառիկ տարրերն են, որ այսօր մեզնից շատերին հաճախ այնքան պակասում է: Նրանք փոփոխվում են, դառնում են …ուրիշ…

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱ ԴԱՌՆԱԼՈՒ

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Սոցիալական, Քաղաքական, Անցուդարձ, Գաղափարախոսական and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s