Ադրբեջանի իրական հնարավորությունները ԼՂՀ հարցում

Ադրբեջանը Դուբայ չդարձավ: Արևմուտքի` 200 միլիարդ բարել նավթի սպասելիքները 10 անգամ չափազանցված էին: Ազարբուզստանը այդպես էլ մնաց մարդու իրավունքների մասսայական խախտումների, արագ սպառվող հումքային տնտեսությամբ մի երկիր, չկայացած մի պետություն, որը ԼՂՀ նկատմամբ առավել իրատեսական վերաբերմունքի որդեգրման կարիք ունի: Այն կորցնելու է իր տնտեսական ու ռազմավարական նշանակությունը արևմուտքում:

1988-1994թթ պատերազմի արդյունքում Ադրբեջանը կորցրեց ԱՍՍՀ տարածքների 20 տոկոսը: 1991 թ Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հանրաքվեի արդյունքում գրանցեց իր անկախությունը: Հեյդար Ալիևի մահից հետո, Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում, 1994 թ կնքված զինադադարից առաջացած հարաբերական խաղաղությունը  սկսեց անկում գրանցել,  երբ ՍՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նավթարդյունաբերական ճյուղում արտասահմանյան նեդրումները սկսեցին բերել իրենց խոշորագույն շահաբաժինները նաֆթադոլլարների տեսքով, որոնք ուղղակիորեն սկսեցին ներդրվել ռազմական հզորությունների ավելացման համար:

Պուճուրի` իշխանությունը ժառանգելուց հետո Ադրբեջանը որդեգրեց ԼՂՀ-ն ուժով ետ գրավելու, կամ գոնե նման մտադրությունների մասին հնարավորինս հաճախ հանդես գալու քաղաքականությունը: Ադրբեջանի ռազմական բյուջեյի ավելացմանը զուգահեռ, որն այսօր կազմում է ավելի քան $3 միլիարդ, ավելացան և մինչ այսօր անընդհատ աճում են շփման գծում միջադեպերը: Մյուս կողմից, 2008 թ փետրվարին Կոսովոյի` ԵՄ կողմից ճանաչումն ու այնուհետև օգոստոսին` ՌԴ կողմից Աբխազիայի ու Հ.Օսեթիայի ճանաչումը որպես ինքնիշխան պետություններ` միայն ավելացրեցին ԼՂՀ ճանաչման անխուսափելությունն ու Ադրբեջանի մտավախությունները: Պուճուրը սկսեց բացահայտ ռազմական հռետորիկա` սպառնալով առաջին իսկ հնարավորության դեպքում սկսել ռազմական գործողություններ ԼՂՀ դեմ: Որպես պատասխան 2010թ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պաշտոնապես կճանաչի ԼՂՀ-ն ու կներդնի իր ողջ պոտենցիալը` ԼՂՀ պաշտպանության համար, և որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի:

Հարց է առաջանում, որքանո՞վ է իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը: Մի կողմից` Հայաստանի դիրքերը, անգամ ստատուս քվոյի ու Ադրբեջանի ռազմական զարգացման ֆոնի վրա բավականին ուժեղ են: Ավելին, Հայաստանում որոշ ուժեր անգամ խոսում են Նախիջևանի, որպես հաջորդ քայլ` ազատագրման մասին, չնայած որ այն ըստ Կարսի պայմանագրի պաշտպանվում է նաև Թուրքիայի կողմից: Բացի այս ամենը պետք է հաշվի առնել Ադրբեջանի բնակչության հոգեբանական նվազ պատրաստվածությունը` երկրում տիրող սոցիալ քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում` նոր պատերազմի ու կորուստների գնով գրավելու մի տարածաշրջան, որտեղ իրենք արդեն 20 տարի է բացակա են: Պատերազմի վերսկսման միակ նախադրյալը շարունակաբար Ադրբեջան մտնող նաֆթադոլլարներն են, որոնք, սակայն, նվազ կամ զրո ազդեցություն ունեցան Ադրբեջանի տնտեսությունը դիվերսիկացնելու և մոդեռնիզացնելու գործում:

Ադրբեջանը այդպես էլ մնաց միջին արևելյան տիիպիկ նավթային միապետություն, որտեղ քաղաքական կամ տնեսական ողջ ուժը ժառանգաբար կենտրոնացված է Ալիևների և նրա կնոջ ընտանիքի ձեռքում: Չկա որևէ նշանակալի տնտեսական գործունեության ոլորտ, որտեղ իշխող 2 կլանները չունենան իրենց որոշիչ փայաբաժինը: 2010թ . Վիքիլիքսյան բացահայտումները առավել ցայտուն ու մանրամասն կերպով նկարագրում են այս իրավիճակը:

Երբ 1994թ Հեյդար Ալիևը Ադրբեջանական նավթարդյունաբերության խոշորագույն մասը կառավարման հիմունքներով հանձնեց անգլիական Բրիթիշ Փեթրոլիումին` փոխարենը ԲՓ-ն լծվեց արևմուտքի Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների հանդեպ եվրոպական աչկակապության գործին: Սակայն ամեն ինչ պետք է փոխվեր ընդհամենը մեկուկես տասնամյակ հետո:  Բանն այն է, որ ՍՍՀՄ փլուզումից հետո, ըստ արևմտյան փորձագիտական արդյունքների Կասպյան ավազանում պետք է որ լիներ մոտ 200 միլիարդ բարել նավթի պաշարներ, ընդ որում այդ պաշարների բավականին մեծ մասը, ըստ ԲՓ-ի, պետք է որ լինեին հենց Կասպյան ավազանի ադրբեջանական մասում: 1992 թվականից սկսվեց նախագծվել այդ նավթը արտահանելու համար ստեղծվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը, շրջանցելով տնտեսական բոլոր առավելությունները, քաղաքական պատճառներով  շրջանցելու էր Հայաստանի Հանրապետությունը: Սակայն արդեն 2005 թվականին, երբ նավթամուղը հանձնվեց շահագործման, արդեն պարզ էր դարձել, որ վերը նշված նախնական փորձագիտական վերլուծությունները իրականում չափազանցված են եղել, այն էլ մոտ 10 անգամ: Ավելին, Կասպյան մոտ 20 միլիարդ բարրել իրական նավթի միայն 7 միլիարդն էր գտնվում Ադրբեջանական տիրապետման տակ, որից 3 միլիարդը սպառվել էր արդեն 2005-ին:

Արդյունքում Ադրբեջանում իշխող ընտանիքը ստանում էր տարեկան 15-20 միլիարդի ԱՄՆ դոլլարի եկամուտ, գումարներ, որոնց մեծ մասը ծախսվում էր և այժմ էլ ծախսվում է էլիտար բարձրահարկ շենքերի, շինությունների, զվարճանքի կենտրոնների և այլ նման շինարարական նախագծերի իրականացման վրա, հիմնովին անտեսելով տնտեսության իրական սեկտորն ու արդյունաբերական այլ ճյուղերը: Ադրբեջանի իշխանությունները փորձում են ստեղծել մի նոր Դուբայ, սակայն մոռանում են, որ ունեն ներքին բազմաթիվ, այդ թվում միջազգային կոնֆլիկտներ, աղքատության ու բարոյազրկության շեմին կանգնած բնակչություն, որին զսպելու առայժմ միակ տարբերակը հենց նաֆթադոլլարներն ու ներքին սպառման ռազմատենչ հայտարարություններն են` ուղղված Հայաստանի դեմ: Ադրբեջանական երկրորդ, 2005-2013թթ նավթային բումը, ինչպես արդեն իսկ տեսանելի է, ոչ մի էական տնտեսական, ենթակառուցվածքային փոփոխությունների չբերեցին: Այնինչ նավթային դոլլարներն արդեն իսկ սկսում են նվազել, սկսած 2010 թվականից և հաստատապես կունենան շարունակական նվազման բնույթ: Երբեմնի արդյունաբերական ենթակայության շենքերի փոխարեն այսօր շարունակաբար հառնում են շքեղությամբ աչքի ընկնող նորանոր բարձրահարկեր, հյուրանոցներ, մզկիթներ կամ առևտրի կենտրոններ, առանց ուշադրություն դարձնելու տարրական սոցիալական ու ենթակառուցվածքային, շարունակ խորացող հիմնախնդիրների` պետական ապարատիանասելի կոռումպացվածության, շարունակ ծանրացող սոցիալ տնտեսական, քաղաքական իրադրության, արտադրական ենթակառուցվածքների /կոյուղու կամ ջրագծերի վերանորոգումը/ և այլն:

Նավթարդյունաբերությունը ապահովում է պետբյուջեյի մուտքերի 85 տոկոսը, ՀՆԱ 78 տոկոսը, արտահանման 92 տոկոսը, այն էլ նավթի գների պատմական բարձր, սակայն փոփոխական մակարդակի պայմաններում: Ադրբեջանն ամբողջապես կախված է նավթարդյունաբերությունից, այդ թվում, ինչպես  ԼՂՀ –ի հետ առճակատման ենթիմաստում, այնպես էլ ազգային անվտանգության, սոցիալական ու քաղաքական անդորրի պահպանման, և մեծ հաշվով ցանկացած հարցում: Ադրբեջանում արդյունահանվող օրեկան 50 միլիոն բարրել նավթից 42 միլիոնը արդյունահանվում է նույն Ազերի-Չիրագ-Գունեշլի կլաստերում, որը հայտնաբերվել է դեռևս ՍՍՀՄ տարիներին: Անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում ավելի քան 23 տարբեր հետախուզական նախագծեր են իրականացվել, որոնցից և ոչ մեկը չի հայտնաբերել նման նշանակալի նավթահորեր, ինչպիսին վերը նշվածն է: Իհարկե, հայտնաբերվել են գազի նշանակալի հանքավայրեր: Սակայն դրանք նշանակալիորեն չափազանցվում են, ինչպես ներքին, քարոզչական այնպես էլ իսկական, էներգետիկ սպառման իմաստով: Եվ խոսել նավթային դոլարների միջոցով Ադրբեջանի` ԼՂՀ հակամարտությունը ի օգուտ իրեն լուծելու, կամ մի նոր ԱՄԷ կարգի երկիր կառուցելու, կամ անգամ սեփական պետության սոցիալ տնտեսական ու քաղաքական ճգնաժամից հանելու մասին` գտնում եմ որ երազների շարքից է, հաշվի առնելով այն փաստը, որ անգամ ամենաշռայլ գնահատականներով Ադրբեջանական նավթը սպառվելու է 7-9 տարվա ընթացքում, թողնելով երկիրը տնտեսական տեսակետից կատարյալ դատարկության, քաղաքական տեսակետից-փլուզման շեմին: Ադրբեջանի մոտ 9 միլիոն բնակչության առնվազն 30 տոկոսը ստիպված է եղել արտագաղթել երկրից` ապրուստ ու լավագույն կյանքի պայմաններ գնտելու ակնկալիքով: Ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս, Ադրբեջանը ունի նաև ներսից զարգացող միջազգային մի շարք խնդիրներ, որոնք ամբողջովին կբացահայտվեն ու կսրվեն` նավթադոլարների նվազմանը զուգընթաց, հավանաբար 15-20 տարվա ընթացքում երկիրը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի, մինչև անգամ հետագա տրոհման վտանգի առջև:

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Քաղաքական and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s