Ինչու՞ տապալվեց մկների ժողովը

Վերջերս մի շատ հարգարժան պրոֆեսոր  գործի բերումով առաջարկել էր բանավեճ-զրույց, մի շատ կարևոր ու հետաքրքիր թեմայով, այն է՝ “Ինչու տապալվեց մկների ժողովը?”…….

Թեմայի անվանումն ինքնին հետքրքիր է, ու հաշվի առնելով հայերիս հետաքրքիր տեսակը, վստահ եմ, որ նման բազմիմաստ ու քննարկելի թեմայի կողքով հենց այնպես չէր անցնի և ոչ մի ազգակից քաղաքացի:

Իսկապես, իսկ ինչու՞ տապալվեց “մկների ժողովը”: Հարցի պատասխանն ուսումնասիրելիս գտա մի  մի հետաքրքիր առակ, որն այնքան դիպուկ ու հարատև ներկայացավ, որ ինքս էլ զարմացա սեփական որոնողական “տաղանդին”: Դա անգլերեն մի պատմություն էր 4 հոգու մասին, որոնց կոչում էին ” պարոն Բոլորը”, “պարոն Ինչ որ մեկը”, “պարոն Ցանկացած մեկը”, և “պարոն Ոչ մեկը”:

Ինչևէ, առակը հետևյալն է՝  ներկայացնում այն առանց թարգմանման.

This is a story about 4 people, mister Everybody, mister Anybody, mister Somebody and mister Nobody .

There was an important job to be done, and Everybody was asked to do it.

Everybody was sure Somebody whould do it,

Anybody could have done it, but Nobodoy did it !

Somebody got angry about that, because it was Everybody’s job.

Everybody  thought Anybody could do it, but Nobody realized that Everybody would not do it !

So it ended on Everybody blaming Somebody when Nobody did what Anybody could have done….

Այսքանն էր: Վստահ եմ բոլորն էլ կհասկանան, որ 7 տողի ու որոշակի բառային խաղի հետևում թաքնվում է ինչ որ բան`ավելին:Իսկ ինչու տապալվեց “մկների ժողովը” ? Առակն ինքնին հասկանալի է թվում, բայց պետք է  հասկանալ “Բոլորի”, “Ինչ որ մեկի”, “Ցանկացած մեկի” և “Ոչ մեկի” մինչև գոյություն ունեցող  փոխհարաբերությունները, ու այն, թե նրանցից ով ով է, ինչ դեր ունի մեր հասարակությունում, ինչ դեր պետք ունենար, և արդյո՞ք մենք ինքներս ճշգրիտ կերպով պատկերացնում ենք նրանցից յուրաքանչյուրի իսկական դերն ու տեղը մեր հասարակությունում :

Ո՞վ է կարևորագույնը նրանցից: “Բոլո՞րը”, “Ինչ որ մե՞կը”,  “Ցանկացա՞ծ մեկը” , թե՞ “Ոչ մեկը” ?

Նրանցից յուրաքանչյուրը ինչո՞վ պետք է զբաղվի, և, որ ավելի կարևոր է, ինչո՞վ հատկապես չպետք է զբաղվի, որպեսզի առարկայապես ներկայանա իր իսկական տեղում և դերում:

Արդյո՞ք Բոլորն են պատասխանատու Ամենի համար, քանի որ Ամենը վերաբերում է Բոլորին:

Միգուցե  այնուամենայնիվ “Ինչ որ մեկ”-երը պիտի կատարե՞ն անելիքների որոշակի մասը, ու դառնան այն “Եզակիները, Միակները”, առաջին հերթին գիտակցությամբ, որ Բոլորը, կամ Ցանկացած մեկը չի կարող անել դա , քանի որ “Ինչ որ մեկը”  պիտի անի առաջացած անելիքը, այլապես գործին կխառնվի….”Ոչ մեկը”…

Պիտի նաև հասկանալ մի բան, երբ որ գործը հասնում է “Ինչ որ մեկին”, այդ  միակներին,հերոսներին, քաջերին, մահապարտներին, նվիրյալներին, կարծեմ նրանք բոլորն էլ նույն խմբում են, ապա դա ոչ թե նշանակում է որ նրանք անում են այն ինչ անում են, որովհետև դա իրենց սոսկ մասնագիտությունը կամ պարտականությունն է, այլ քանի որ ու առաջին հերթին “Ինչ որ մեկը”  դա պետք է վերցներ իր ուսերին, իսկ իրենք գիտակցաբար ընտրում են այդ ճանապարհը, այլ ոչ թե նախընտրում:

Դա նաև  նշանակում է, որ “Բոլորը” իրենց անելիքը բարեխիղճ չեն կատարում: Այս առումով ժամանակն է նկատել մի բան ևս: Եթե ուշադիր նայենք առակին, ապա “Ինչ որ մեկը” հիշատակվում է 2 անգամ, երբ զայրանում է բոլորի վրա, իրենց անելիքը չկատարելու պատճառով, և երբ մեղադրվում է նույն այդ բոլորի կողմից “իրենց իսկ անելիք ամենն իր ուսերին չվերցնելու” մեղադրանքով…..Սա շատ բնութագրական, ես կասեի նաև ողբերգական մեր իրականության մի մաս է: Տեսնես ե՞րբ “Բոլորը” կհասկանան, որ իրենցից յուրաքանչյուրը, անխտիր բոլորը իրականում “Ինչ որ մեկն” է:

Ե՞րբ “Ցանկացած մեկը” կհասկանա, որ ստեղծված է մի կարևոր նկատառումով, ծրագրով ու չպարտադրված պարտականությամբ նաև. այն է` լինել իրենց տեղում, որպես կենդանի արարած ծնվելուց հետո նաև դառնալ ՄԱՐԴ, մարդ պիտանի, ոգեկան, կարող, ձգտող, հասնող, ստեղծող, արարող…

Ե՞րբ “Բոլորը” կհասկանան որ իրենց աննշան փոքր տարածք գրավելով աշխարի վրա, ավելորդ համեստությամբ կամ “փոքր փոքր խաղալու, աճելու, ապրելու” տրամաբանությամբ իրենք ոչ մեկի օգուտ չեն տալիս, քանի որ բոլոր (կնախընտրեի ուղղել` գրեթե բոլոր) մարդիկ ծնվում են հավասար, լուսավոր, կարող ու կենսական այս կյանքի նկատմամբ-իրենց յուրահատուկ կերպով,  բնական հավատքով`դեպի իրենց ուժերը, ու մի կարևոր, միայն իրենց հատուկ նվերով, դերով այս կյանքում, որը միայն իրենց է օժտվել, ու պարզապես անհրաժեշտություն կա գտնել այդ եզակի ու անփոխարինելի դերը: Ու երբ որ գտնեն` այնժամ բոլորը իրենց հերթին ու տեղում կլինեն բավարարված, ու “Ինչ որ մեկ”երն էլ կլինեն ինչպես “բոլորն” ու “բոլորից” մեկը, այնպես ինչպես “Ցանկացած մեկը”, և այդժամ “Ոչ մեկ”-ի  մտքով էլ չի անցնի բարկանալ, մեղադրել կամ քարկոծել “Ինչ որ մեկին” քանի որ “Բոլորն” էլ  կատարում են իրենց տրված, հանձնարարված, բաժին հասած կամ իրենց օժտած առաջադրանքները,բոլորն իրենց տեղերում են կյանքում…

Հ.Գ. Իսկ ինչու տապալվեց մկների ժողովը ?  Բայց տապալվեց այն արդյոք ? Իսկ ինչ եթե այդ ժողովի առաքելությունը հենց տապալվելն էր?

 

Արտակ Ոսկանյան

Advertisements
This entry was posted in Գաղափարախոսական and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s