Ինքնիշխանության գինը

IMG_1213Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 98 տարի առաջ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայի հավաքական ոգին վերանվաճեց ինքնիշխանության իրավունքը։ Այդ իրավունքը վերահաստատվեց երկրորդ համաշխարհայինի, և արցախյան գոյամարտի տարիներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարտիկներին։ Բայց չէ որ ինքիշխանության իրավունքը դեռ ինքնիշխանություն չէ։ Այս առումով հոդվածում տեղ գտած մտքերն ուղղված են ինքնիշանության արժեքի բացահայտմանը, իսկ քննադատությունը՝ համախմբանն ու միասնական գործողությանը։ Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները

120 5_1
Այն, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ավելի հաճախ են հռետորական հարցեր բարձրացնում իրենց կամ իրենց կողմից ղեկավարվող կառույցների աշխատանքի որակի ու քանակի վերաբերյալ ու տալիս բացասական գնահատականներ՝ կարելի է առաջին հայացքից համարել դրական երևույթ։ Բայց փորձենք հասկանալ, թե մեզ ի՞նչ են ասում և կատարենք առաջարկություններ։

Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Մոռացա՞ք, որ կրկեսի վերածելու երկիր չունենք

images-cms-image-000000542Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն Ոստիկանության ծառայողը ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՄԻՋՈՑ գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, ԵԹԵ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅԴ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ:
Տոնածառի կոստյում հագած մարդուն մեկ կամ մի քանի զինված և վտանգավոր անձանց կողմից ծեծելու առնչությամբ քրեական հոդված նույնպես կա, գիտեք?
Էս ի՞նչ պատահեց պարոնայք, ձեր լեզվով ասենք, ՍԹԱՓՎԵԵԵՔ:
Մոռացա՞ք, որ կրկեսի վերածելու երկիր չունենք! Մոռացաք՞որ ՀՀ քաղաքացու հետ դուք-ով է պետք խոսել! Եվ եթե կառավարությանն առընթեր ինչ որ մարմիններում կարգապահական, ներքին ծառայողական քննության հանգույցներ կան… կամ ասենք դատախազություն ու արդարադատություն կա, ապա խնդրում ենք, հա? Մենք հասկանում ենք ձեր տոնական զբաղվածությունը, բայց միգուցե զբաղվեք?
Իմացե՛ք, տոնական օրերին մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանի հագուստ հագած, զինված և վտանգավոր մի խումբ անձանց որոշ գործողություններն ու օրինաչափություն դարձող բռի վարքը զրոյացնում է ինչպես Հայաստանում իրավունքի գերակայության մասին, այնպես էլ մասնավորապես հայրենադրաձության, տուրիզմի զարգացման, ներդրումների խթանմանն ուղղված բարձր մակարդակի հայտարարություններն էլ, բազմամիլիոնանոց ծրագրերն էլ, դրանց արդյունքներն էլ:
Posted in Սոցիալական | Leave a comment

Վերջին 10 տարվա ընթացքում հանրապետությունից անօրինական կերպով արտահանվել է շուրջ $10 մլրդ

Global_Financial_Integrity_(logo).svg

Ըստ Global Financial Integrity զեկույցի՝ վերջին 10 տարվա ընթացքում երկրից արտահանվել է շուրջ $10 մլրդ: Թիվը կարող է մոտավոր լինել, բայց անգամ այդ դեպքում (և մնացած հավասար պայմաններում) համապատասխան տնտեսական միջավայրի, հավասար հնարավորությունների, իրավունքի գերակայության, արդարադատության անկողմնակալության և օրենսդրության հստակության և կանխատեսելիության պայմաններում մեծ հավանականությամբ և գրեթե ամբողջությամբ այդ գումարները կմնային Հայաստանում, կստեղծեին նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր, գործարար և հանրային նոր մշակույթ, կստեղծեին ՀՀ քաղաքացիների անձնական անվտանգության իրական երաշխիքներ, կխթանեին կրթության և գիտության առաջավոր մի շարք ուղղությունների զարգացմանը…
Այդ 10 տարիներն ու 10 միլիարդներն արդեն անցյալում են, մինչ մենք մինիմալիստական և պարտվողական հաշվարկներ էինք անում 10 հազարի, 10 հղփացած իշխանավորի կամ տրանսֆորմեր-ընդդիմադիրի ընտրվել կամ չընտրվելու, առօրեական նվազ շահի շուրջ: Առջևում նմանատիպ կամ տարբերվող այլ տասնամյակներ են: Այս առումով ես կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն անելու բան ունեն. մի հետաքննություն պիտի սկսվի այս զեկույցի իրականությունն ու հիմքերը պարզելու համար ու բազմաթիվ հետաքննություններ այդ հիմքերի հետքերով գնալու և անօրինական ճանապարհներով այս երկիրն ունեզրկելու մեղադրանքով

Posted in Սոցիալական | Leave a comment

Տարեկան մի գյուղի բնակչություն ՃՏՊ-ների ԶՈՀ է գնում

ՃՏՊ

Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի 9 ամսվա ընթացքում ճանապարհա-տրանսպորտային պատահարներից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է 2014 ցուցանիշից:

Եվ հրավիրվել են լսումներ, ասուլիսներ, ճռճռան հանդիպումներ, միջոցառումներ, լուրջ դեմքեր ու խուճուճ արտահայտություններ, կանխատեսումներ, որ տեսանկարահանող ու արագաչափող էլեկտրոնային պատժիչ ջոկատներն առարկայորեն կնվազեցնեն ՃՏՊ դեպքերն ու զոհերի քանակը: 249 զոհ 9 ամսում: Այսինքն՝ տարեկան մի գյուղի բնակչություն ԶՈՀ է գնում: Հիմա մտաբերենք ինքներս մեզ, բոլոր մեր այն բարեկամներին, ընկերներին ու ծանոթներին, ովքեր լեղապատառ են քշում, տոկից փախած. շտապում են տղեքը, պաշտոնյաները, ցենտրները:
249 զոհ 9 ամսում. 29%-ով ավելին, քան 2014-ին:

Posted in Սոցիալական | Leave a comment

Ոստիկանն ուժի տեսակետից չունի և չի կարող ունենալ իրավունքներ, նա ունի միայն պարտականություններ

35c35aa8024ee10a0f646e8007dcc7dd_w670_h445_scԱռավոտվա դեպքերի կապակցությամբ պարտքս եմ համարում աջակցության և շնորհակալության խոսքս ուղղել ողջ ակտիվ երիտասարդությանը: Բոլոր այն երիտասարդները, որոնք առավոտյան ծեծ կերան ու վրայից ոստիկանական ջրի շիթեր խմեցին, դա անում էին այդ թվում նաև ձեզ համար ու մեր բոլորի փոխարեն: Հասկանալի է, որ ամեն մարդ իր տեղում պետք է պայքարի, ու որ բոլորը չեն, որ կարող են առավոտյան 6-ին Բաղրամյանի վրա լինել: Բայց դա չի փոխում այն փաստը, որ այդ երիտասարդները մեր փոխարեն ու մեր «փայ» անմնացորդ պայքարում են: Continue reading

Posted in Սոցիալական | Leave a comment

Հաջողակ մարդկանց 21 սովորույթները

Հաջողակ մարդիկ  բոլորի ուշադրության կենտրոնում են: Սակայն հաճախ նրանք նաև հակասական են և դժվար ընկալելի: Հաջողակ մարդիկ ամրագրում և հետևում են որոշակի կենսակերպի, յուրօրինակ կանոնների, առանց որոնց հաջողությունն ինքնին կասկածելի է: Առաջ անցնելով նկատենք, որ վերոնշյալ սովորույթները մարդուն ավելի են մոտեցնում իրենց երազանքներին, ընտանիքին, միաժամանակ պարգևելով աշխատանքային, ստեղծագործական անկախություն:

Հաջողությունը դիպված չէ: Իհարկե, որոշակի արտաքին ու անկառավարելի գործոններ միշտ էլ կան, բայց դրանք նշանակալի չեն: Նշանակալի են այն սովորույթները,  որոնք ձևավորում են ձեր ընդհանուր կենսակերպը: Եվ ահա հոդվածում կփորձենք ձեզ հետ միասին բնութագրել դրանցից առնվազն 21-ը: Continue reading

Posted in Սոցիալական | Tagged , , , , , , , , , , , , , , , , , , | Leave a comment