2-րդ կանոնը

 Հաջողության երկրորդ ոգեղեն կանոնը

 Հաջողության երկրորդ ոգեղեն կանոնը կարելի է ձևակերպել որպես ՆՎԻՐՄԱՆ ԿԱՆՈՆ: Այն նաև կարելի է անվանել նվիրման ու ձեռքբերման կանոն, քանի որ տիեզերքն ինքնին աշխատում է դինամիկ փոխանակման միջոցով, որտեղ ոչինչ անշարժ կամ անվերադարձ չի կարող լինել: Մենք, գիտակցենք դա, թե ոչ, գտնվում ենք անվերջ շարժի ու փոխանակման մեջ բնության մնացյալ մարմինների հետ: Անգամ մեր միտքը մշտապես գտնվում է փոխանակման գործընթացում բնության և տիեզերքի հետ:  Մեր էներգիան ընդամենը այդ փոխանակման մի մասն է կազմում` համատիեզերական փոխանակման:

Քանի որ մեր միտքն ու մարմինը մշտապես գտնվում են բնության հետ փոխանակման գործընթացում, ապա այդ փոխանակման, շրջանառության դադարը կնմանվի արյունատար համակարգի շրջանառության դադարի: Համակարգը կսկսի խտանալ, շփումը կհասնի գերադրական աստիճանների, կառաջանա պայթունավտանգ իրավիճակ, կամ էլ  ճահճացում` կախված մանրամասներից: Հենց այդ պատճառով կյանքում ամեն ինչ պետք է շարժվի, փոխանակվի, թարմացվի: Հենց այդ պատճառով է, որ մարդը պետք է նվիրի, բաժանի, կիսվի սեփական միջոցներով, մտավոր ու ֆիզիկական էներգիայով, որպեսզի ստանա հետ նույնաբար և ավելին, որպեսզի ոգեղեն ու նյութական բարիքների շրջանառությունը վերաբերի նաև իրենց, չճահճացվի`  ունեցած, առկա սահմանափակության մեջ, որպեսզի կյանքը շարունակվի:

Ինքներդ մտածեք, ի՞նչ է հարստությունը: Հավանաբար առատության առկայություն: Դրամն ընդամենը այդ ամենի խորհրդանիշն է` այն բարիքների ու էներգիայի, որ մենք փոխանակում են: Եթե մենք դադարեցնում ենք դրամի շրջանառությունը ու միայն կենտրոնանում դրա կուտակման վրա, ապա տեղի է ունենում վերը նկարագրված ճահճացումը: Դրամն ու հնարավորությունները կարիք ունեն շրջանառության` ինչպես լեռնային գետակի մաքուր ու քաղցրահամ ջուրը: Հակառակ դեպքում աղտոտումը, ճահճացումը, կամ էլ` պայթունը, դառնում են անխուսափելի:

Նմանապես բոլոր հարաբերությունները  կարիք ունեն նվիրման, տրման  ու ստացման: Նվիրումն առաջացնում է բնական  ստացման էներգիա և ընդհակառակը: Ինչպես ասում է ժողովրդական առածը, “Ինչ որ ցանես, այն էլ կհնձես”, և “ ինչ որ բարձրանում է վեր, կարիք ունի ցած իջնելու”: Իրականում տալը, կամ նվիրումը և ստանալը նույն էությունն են, նույն երևույթի, հոսանքի, էներգիայի  երկու տարբեր կողմերը, և երբ մենք այդ կողմերից մեկի ճանապարհը փակում ենք` ապա երևույթն ամբողջությամբ տապալվում է: Կարելի է մտածել, թե սա ընդամենը հեքիաթ է, անիրական ցանկություն, սուտ կամ երազականություն: Սակայն որքան ավելի ես հասկանում մտքի ոգեղեն իմաստը, այքան ավելին ես տալիս ու ստանում, քանի որ տալով, նվիրվելով, դուք միայն խթանում եք այդ էներգիայի և իմաստության շրջանառությունը, և եթե մտածենք` ապա կյանքում ամենակարևոր ու արժեքավոր բաներն առաջանում ու ավելանում են  միայն անսահման տրման ու նվիրվածության միջոցով ու արդյունքում: Սակայն այստեղ կա մի կարևոր գործոն, և այդ գործոնը մարդկային մտադրությունն է: Եթե մարդու մտադրությունը չի ծառայում երջանկացնելու ու կենսական էներգիա փոխանցելու համար, ապա այն դատապարտված է անհաջողության: Լինի դա վաղ թե ուշ, քանի որ բնական էներգիան, որի մասին մենք խոսում ենք այստեղ, իր էությամբ ստեղծարար է ու կենսական: Հետևաբար, տրվածի կամ նվիրվածի համար դուք կստանաք համարժեք, եթե այն տրվել է ցպահանջ, և ի սրտե: Ցպահանջ, այսինքն առանց հատուկ ետ վերադարձման պահանջի ու պայմանների, և ի սրտե, քանի որ միայն ի սրտե նվիրված կամ տրված էներգիան է իսկական ու կենսարար: Դրա համար է, որ երբ ի սրտե ու ցպահանջ  մենք նվիրում կամ տալիս ենք ցանկացած բան մեկ ուրիշին, ապա զգում ենք երջանկության անգնահատելի զգացմունք, բավարարվածություն, կարողության զգացմունք, սեր, կենսական էներգիա:

Իրականում Տրման կամ Նվիրման  Կանոնը կիրառելը շատ դժվար էլ չէ.

  • Եթե ուզում էք լինել երջանիկ-երջանկացրեք որևէ մեկին
  • Եթե ուզում էք լինել սիրված-սիրեք, նվիրեք սեր
  • Ցանկանում եք լինել նկատվա՞ծ,  գնահատվա՞ծ:  Նկատեք ու գնահատեք մերձավորներին:
  • Անգամ եթե ուզում էք հասնել նյութական հարստության, դուք պետք է կարողանաք ապահովել մերձավորներին նույն միջոցներով, և եթե մտածեք, ապա լավագույն մեթոդը` օգնել ապահովել մյուսներին այն ամենով, ինչին իրենք են ձգտում:

Փորձեք կայացնել որոշում. ամեն անգամ, երբ հանդիպում եք մերձավոր մեկին, կամ գնում նրանց տուն`  մատուցեք նրանց որևէ նվեր: Հասկանու՞մ էք, դրանք կարող են լինել և նյութական և ոչ նյութական: Կարող են լինել ծաղկի, կամ պարզապես բարի խորհրդի, աղոթքի , ժպիտի կամ կոմպլիմենտի տեսքով: Սակայն, իհարկե , մերթ ընդ մերթ, անհրաժեշտ է մատուցել համեմատաբար ավելի նյութական նվերներ. Հավատացեք, դրանք միշտ հետ են վերադառնում լավագույն կերպով:

Շատ կարևոր է նաև հասկանալ ստանալու շնորքը, հատկապես նշմարել  ու գիտակցել նրանց իսկական արժեքը: Թերևս, բնության ամենօրյա նվերները հազվադեպ են ընդունվում որպես նվեր, այլ ընդունվում որպես անքակտելի սեփականություն, որպես օրինակ  մտաբերենք պայծառ արևային եղանակը կամ բնության  կանչը, մաղող անձրևը, ծիածանը կամ մաքուր օդը:

Նույնը կարելի է ասել հարևանի  ժպիտի, մերձավորի բարի խորհրդի մասին…սրանք չափազանց արժեքավոր են, եթե գիտակցում ես դրանց իրական արժեքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s