Եվ այսպես, հաջողության առաջին ոգեկան կանոնը Զուտ Հնարավորությունների Օրենքն է:
Այս օրենքը հիմնվում է այն մտքի վրա, որ մենք, մեր սկզբանական վիճակով, ներկայացնում ենք զուտ գիտակցություն, զուտ հնարավորությունների դաշտում` ստեղծագործ ու կարող: Գիտակցությունը մեր ոգեկան հիմքն է կազմում, որի բաղադրամասերն ու հատկանիշներն են գիտելիքը, հավասարակշռությունը, կամքը, պարզությունը և երանությունը: Այս ամենը մեր սկզբնական էությունն է:
Երբ մենք հայտնաբերում ենք մեր սկզբնական էությունը, երբ հասկանում ենք թե ով ենք մենք իրականում, հենց այդ իմանալու մեջ իսկ պարունակվում է մեր` տարբեր ոլորտներում հաջողության հասնելու կարողությունը, քանի որ սկսում ենք գիտակցել մարդկային անվերջ հնարավորությունները: Իրականում չկա որևէ տարբերություն ձեր և այդ անվերջ էներգիայի միջև, և ինչքան ավելի եք գիտակցում ձեր միջև նույնությունը, այնքան ավելի եք մոտենում զուտ հնարավորությունների դաշտին:
Սեփական անձի ճանաչումը, այդ “ինքնագիտակցումը” ենթադրում է, որ մեր գիտակցության սկզբնաղբյուրը համարվում է մեր սեփական ոգին, այլ ոչ թե իրականությունը, և իրականության թվացյալ “դասերը”: Սա, երբ մեր շրջապատն ու իրականության խոչընդոտները չեն ազդում ձեր հոգեկան հավասարակշռության վրա, և ձեր կամքն ու վճիռները հիմնվում են ձեր ներքին եսի, ոգու կանչի ու ներքին ոգեկան գիտակցության վրա: Ինքնագիտակցման հակառակ վիճակը կարելի է համարել առարկայական գիտակցությունը, երբ ձեր ամենօրյա կյանքն ու հանգամանքները, մարդիկ ու իրադրությունները ամբողջ ժամանակ ազդում և անգամ կանխորոշում են ձեր վարքը, փոփոխում այն` կախված իրավիճակից: Սա շատ բազմիմաստ ու խորիմաստ իրավիճակ է: Առարկայական գիտակցության դեպում մենք և մեր գիտակցությունը շրջապատի հավանության անդադար կարիքն ունի : Դուք ու ձեր որոշումները որպես կանոն կախված են մյուսների կարծիքից: Դուք ամբողջ ժամանակ փնտրում եք մյուսների համաձայնությունը ձեր սեփական կարծիքի իրականացման ու անգամ ձևավորման համար: Այն ավելի շատ կախված է մյուսների կամ կյանքի արձագանքից, և ուրեմն, կարելի է ասել, հիմնված է վախի ու սեփական ուժերի վրա անվստահության գործոնից: Նման իրավիճակում ձեր գիտակցության հիմնական գործոնը ներքին ԷԳՈՆ է: Սակայն պետք է հասկանալ, որ ԷԳՈՆ, դուք չեք, այլ ձեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՄԱԿԸ, որն անընդհատ կարիք ունի վերահաստատման ու քաջալերման: Դա այն խաղն է, որը դուք փորձում եք խաղալ: Այն ողջ ժամանակ կարիք ունի վերահսկելու ամենը, իրանով անելու ամեն ինչ, քանի որ այն ձևավորվում է անվստահության, կեղծիքի ու վախի հիման վրա:
Ձեր իսկական դեմքը , սեփական եսը, դա ձեր ՈԳԻՆ Է, ձեր հոգին, որը ամբողջությամբ ազատ է` զուրկ վախից և մնացած թվարկվածներից: Այն իմունացված է անառողջ քննադատությունից, չի վախենում դժվարություններից, և ոչ մեկից ցածր կամ բարձր իրեն չի համարում : Ոգին գիտի իր իսկական հնարավորությունները, սակայն միաժամանակ հարգալից է, հանգիստ ու համեստ: Նա իրեն ոչ մեկից բաձր չի դասում, առաջին հերթին գիտակցությամբ, որ բոլորն էլ, իրականում, այդ նույն ԵՍ երն են, նույն ոգեկանի տարբեր դրսևորումները :
Ահա հիմնական տարբերությունները, սեփական ինքնագիտակցության դեպքում, ձեր գիտակցության հիմնական աղբյուրը ձեր ոգին է, ներքին եսը, ներքին այն ձայնը, որի հետ այդքան խոսում, կիսվում վիճում ենք կարծում եմ բոլորս: Ներքին ինքնագիտակցությունը ապահովում է սեփական ու անսպառ էներգիայով, ուժով: Նա իսկական է: Ի տարբերություն` առարկայամետ գիտակցության ուժը սահմանափակ բնույթ է կրում: Այն գոյություն ունի միայն այնքան ժամանակ, որքան ներկա է ուժի առարկան: Դիցուք դուք ունեք հզոր ու բարձր պաշտոն, փող կամ իշխանություն….ծանոթ, շատ ծանոթ օրինակ եմ բերում, չէ՞: Իմացեք, որ դա իրականում ոչինչ է, ժամանակավոր: Ոչ մի նման ուժ երբեք չի կարող համեմատվել ձեր սեփական ներքին ոգու, ինքնագիտակցության հետ, որն անսպառ է` քանի դեռ կաք ու հավատում եք: Սակայն առարկայամետ, Էգոյով հիմնավորված ուժը միշտ էլ հեռանում է պաշտոնի, դրամի, լծակի հետ մեկտեղ…..հե-ռա-նում է : Մյուս կողմից, հապա նայեք սեփական ինքնագիտակցության հիման վրա ստեղծված ուժին: Այն վարակիչ է ու հաճելի: Ոգեկանը մշտական է, այն մարդկանց ու դեպքերին, իրադարձություններին կանչում է դեպի իրեն, քանի որ իսկական է ու կատարյալ: Դուք սկսում եք հասկանալ ինքներդ ձեզ և մյուսներին, միմյանց, այսպես մարդիկ յուրահատուկ կապ են գտնում իրար միջև: Իսկ ինչպես հասնել ու կիրառել ոգեկան հաջողության առաջին կանոնը , զուտ հնարավորության կանոնը ? Մի շատ լավ եղանակ է համարվում ամենօրյա վարժությունները, այնպիսին ինչպիսին են ժամանակավոր լռությունը, հրաժարումը քննադատությունից, ու մեդիտացիան: Եկեք խոսենք սրանցից ամեն մեկի մասին առանձին:
Լռության պրակտիկան ենթադրում է գտնել օրվա մեջ մի որոշակի ժամանակամիջոց և օգտագործել այն` պահպանելով կատարյալ լռություն, պարզապես լինել:
Սա շատ կարևոր ու հզոր գործիք է: Երբ դուք ամբողջ ժամանակ զրույցի, քննադատման ու մտքերի փոխանակման գործընթացում եք, այն աննկատ ու ձեզանից անկախ ձեր հոգում ստեղծում է ներքին վերուվարներ: Փորցեք նման լռության պահերը դարձնել ամենօրյա, ասենք կես ժամ, կամ մի ժամ: Իսկ ի՞նչ է պատահում այդ լռության ժամանակ: Սկզբնապես, ձեր ներքին մտավոր երկխոսությունը սկսում է խանգարել, չհամակերպվել, ու վերուվարները շատանում են դառում անտանելի, քանի որ սովորության ուժով սկզբից դժվար է սկզբնապես պահպանել լռություն ու զերծ մնալ անդադար դատողականությունից: Դուք սկսում եք հուզվել, տաքանալ, մտքերը սկսում են կուտակվել, ու դուք այնքան բան ունեք ասելու կամ դատելու…ծանոթ վիճակ է, չէ ? Սակայն, երբ անձնատուր չեք լինում ու դիմանում փորձությանը, այդ ներքին երկխոսությունը սկսում է հանդարտվել: Շուտով այն կատարելապես տեղ է տալիս լռությանը: Սա իհարկե գալիս է հետո, երբ միտքը սկսում է հանդարտվել ու հարմարվել: Այն հասկանում է, որ անիմաստ է դիմադրել, եթե դուք չեք հանձնվում մտքերին կամ դատողություններին: Աստիճանաբար , քանի դեռ ներքին երկխոսությունը հանդարտվում է, դուք սկսում եք զգալ մտքերի անշարժությունը, կատարյալ լռությունն ու զուտ հնարավորությունների անսպառ ուժի մի մասը: Դուք սկսում եք նայել աշխարհին ու իրերին այլ կերպ, կարծես կողքից, վերևից ու օբյեկտիվորեն:
Զուտ հնարավորությունների դաշտը հասկանալու ու զգալու և օգտագործոլու համար կա ևս մի պայման, և դա չդատելու պայմանն է: Դատելը, քննադատելը, պիտակավորելը, իրերի անընդհատ բաժանումը ճշմարիտի կամ սխալմունքի, լավի կամ վատի, ամեն ինչի որակավորումը, վերլուծումը մինչև ամենաաննշան մասնիկները, մարդկային ներաշխարհում ստեղծում են հզոր ու անխուսափելի վերուվարներ, ցնցումներ: Այդ ցնցումներն ու վերուվարերը բառացիորեն փակում են դարպասները ձեր ներքնաշխարհի, ներքին երկխոսության ու հնարավորությունների դաշտի միջև: Այնինչ այդ դարպասը ձեզ կապող միակ ուժն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հանդարտություն, լռություն, կենտրոնացում, այդ թվում նաև մեդիտացիայի միջոցով, հրաժարում անընդհատ դատաբանումից ու վերլուծություններից: Այնուհետև կարելի է ավելացնել ևս մեկ բաղադրամաս և անընդհատ ժամանակ անցկացնել բնության հետ շփման տեսքով: Շատ կարևոր է երկխոսության մեջ մտնել բնության հետ, լինի դա ծովեզրր, գետափ, անտառներ, սարեր, լճեր: Դրանք հանդարտեցնում ու մոտեցնում են մարդուն բնությանն ու հնարավորությունների դաշտին: Սակայն առաջին հերթին, մարդուն անհրաժեշտ է երկխոսության մեջ մտնել ինքն իր սեփական ներքին եսի հետ, ու պահպանել այդ ներքին երկխոսությունն անընդհատ: Երկխոսությունը մեզ աստիճանաբար նույնացնում է մեր սեփական ներքին եսի հետ, որն արդար է, չունի “հաղթողներ ու պարտվողներ” կողմնորոշում, վախի, նախանձի, գոռոզության զգացում, այն միաժամանակ իմունացված է ցանկացած անառողջ վատաբանումներից, քննադատությունից: Նման նույնացումը օգնում է գտնել հաջողություն ցանկացած հարաբերություններում` լինի անձնական, կամ գործարար: Մյուս կողմից, սեփական ներքին եսի հետ նույնացումը մաքրում է մտքերն ու բերում ստեղծագործական բարձր պատրաստականության:
Երբ դուք վերջապես կսկսեք կիրառել հոգեբանական գործիքների այս ընտիր համակցումը, հանդարտ, լռակյաց, անդարձելի ստեղծագործ միտքը ձեր սեփական դինամիկ ու անհատական խառնվածքի հետ, դուք կլինեք միաժամանակ և մեկը, և մյուսը, միաժամանակ իմաստուն բայց երիտասարդ, թարմ բայց նաև փորձառու, թեթև բայց միաժամանակ ծանրակշիռ, բոլորն էլ զուտ հնարավորությունների անսպառ դաշտում:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱՌԵԼ ԶՈՒՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ.
ԱՅՍՕՐ, ԵՍ ԿՓՈՐՁԵՄ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԶՈՒՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ, ՈՒ ԿՊԱՐՏԱՎՈՐՎԵՄ….
1.Ես կմտնեմ կապի մեջ զուտ հնարավորությունների դաշտի հետ, կգտեմ ժամանակ անցկացնելու այն մեդիտացիայով, գոնե 30 րոպե օրվա նույն 2 ժամերին: Ուղղակի այդժամ կփորձեմ լինել` չդատել, չմտածել, ՙչանել ոչինչ, ուղղակի լինել:
2. Կգտնեմ ժամանակ կապվելու համար բնության ուժեր հետ` հասկանալու բնության իմաստը ամեն ապրող էակի օրինակով, կնստեմ լռության մեջ ու կնայեմ մայրամուտին, բնությանը, գետակին կամ քամու հոսանքին, եթե իհարկե տեսնեմ այն կամ հասկանամ: Կփորձեմ հասկանալ բնության մոգական ուժն ու իմաստը, Կտրվեմ բնությանը և կընդունեմ այն հավասարապես:
3. Կհրաժարվեմ քննելու, դատելու, պիտակավորելու, վերլուծելու սովորույթից: Կգիտակցեմ, որ դա իրոք շատ դժվար կլինի իրականացնել, սակայն կհասկանամ, որ կատարելությանը անհրաժեշտ է պարզապես ու ազնվորեն ձգտել: