Ողջունում եմ բոլորիդ, հարգելիներ: Առաջարկում եմ ձեզ “Հաջողության 7 ոգեղեն կանոնները” ` ըստ հնդիկ խոշորագույն բժիշկ, հասարակական գործիչ, հոգեբան և գրող Դիփաք Չոփրայի նույնանուն աշխատության: Իրականում կցանկանայի, որ այս էջը աշխատեր երկխոսության` հարց ու պատասխանի տեսքով. տեսնենք ինչպես կստացվի: Առաջարկում եմ եմ հակիրճ տեղեկություն Դիփաք Չոփրայի մասին, ապա մի քանի խոսք այն մասին, թե ըստ Չոփրայի` ո՞րն է հաջողությունն ինքնին: Մարդկանց մեծամասնության համար այն նյութական հարստություններն են, դրանց առկայությունը: Սակայն Չոպրան գնում է ավելի հեռու: Հաջողությունը կյանքի ընթացքով ճանապարհորդություն է. այն ներառում է ավելին քան նյութական հարստությունը, որն ընդհամենը մի մասնիկն է ամբողջի, այն կարևորը որ իրոք դարձնում է այդ ճանապարհորդությունն ավելի հաճելի : Իրականում հաջողությունը առաջին հերթին պինդ առողջություն է, էներգիա, կյանքի նկատմամբ ցանկություն, կենսուրախություն, բավարարող ու երջանիկ անձնական հարաբերություններ, ստեղծագործելու, արարելու ցանկություն և ազատություն, մտավոր, հոգեկան կայունություն, բարեկեցության զգացմունք, և մտքի հանգստություն: Ի լրումն և կարևորապես այն նաև ոգու զարգացումն ու գիտակցումն է է մեր ներսում, որը օգնում է ապրել կյանքի ու բնական օրենքների հետ հավասարակշռության, ներդաշնակության մեջ:
Մինչև մենք սկսենք ուսումնասիրել հաջողության 7 օրենքները, եկեք հասկանանք, թե ի՞նչ ասել է օրենք այստեղ: Օրենքը գործընթացն է,որի ընթացքում անհայտը դառնում է ակնհայտ, գործընթացն է, երբ ուսումնասիրողը ինքն է դառնում ուսումնասիրության առարկան, գործընթացն է, երբ դիտորդը դառնում է դիտման առարկան, երբ երազողը վերջապես գտնում է իր երազը: Ողջ իրականությունը, ամենը, որ գոյություն ունի աշխարհում, արդյունք է մարդուս համար անհայտի վերաձևավորմանը ակնհայտի: Անգամ ողջ տիեզերքը պետք է ընկալել որպես անձի ներքնապես ճկումն ու ձևափոխումը որպես ոգի, միտք և նյութական էություն :