Հաջողության 7 կանոնները

Դիփաք Չոփրա

Ողջունում եմ բոլորիդ, հարգելիներ: Առաջարկում եմ ձեզ “Հաջողության 7 ոգեղեն կանոնները” ` ըստ հնդիկ  խոշորագույն բժիշկ, հասարակական գործիչ, հոգեբան և գրող Դիփաք Չոփրայի նույնանուն աշխատության: Իրականում կցանկանայի, որ այս էջը աշխատեր երկխոսության` հարց ու պատասխանի  տեսքով. տեսնենք ինչպես կստացվի: Առաջարկում եմ եմ հակիրճ տեղեկություն Դիփաք Չոփրայի մասին, ապա մի քանի խոսք այն մասին, թե ըստ Չոփրայի` ո՞րն է հաջողությունն ինքնին: Մարդկանց մեծամասնության համար այն նյութական հարստություններն են, դրանց առկայությունը: Սակայն Չոպրան գնում է ավելի հեռու: Հաջողությունը կյանքի ընթացքով  ճանապարհորդություն է.  այն ներառում է ավելին քան նյութական հարստությունը, որն ընդհամենը մի մասնիկն է ամբողջի, այն կարևորը  որ իրոք դարձնում է այդ ճանապարհորդությունն ավելի հաճելի : Իրականում հաջողությունը  առաջին հերթին  պինդ առողջություն է, էներգիա, կյանքի նկատմամբ ցանկություն, կենսուրախություն, բավարարող ու երջանիկ անձնական հարաբերություններ, ստեղծագործելու, արարելու ցանկություն և ազատություն, մտավոր, հոգեկան կայունություն, բարեկեցության զգացմունք, և մտքի հանգստություն: Ի լրումն և կարևորապես այն նաև  ոգու զարգացումն ու գիտակցումն է  է մեր ներսում, որը օգնում է ապրել կյանքի ու բնական օրենքների հետ հավասարակշռության, ներդաշնակության  մեջ: 

 Մինչև մենք սկսենք ուսումնասիրել հաջողության 7 օրենքները, եկեք հասկանանք, թե ի՞նչ ասել է օրենք այստեղ:  Օրենքը  գործընթացն է,որի ընթացքում անհայտը դառնում է ակնհայտ,  գործընթացն է, երբ  ուսումնասիրողը ինքն է դառնում ուսումնասիրության առարկան, գործընթացն է, երբ  դիտորդը դառնում է դիտման առարկան, երբ երազողը  վերջապես գտնում է իր երազը: Ողջ իրականությունը, ամենը, որ գոյություն ունի աշխարհում, արդյունք է մարդուս համար  անհայտի վերաձևավորմանը ակնհայտի: Անգամ ողջ  տիեզերքը պետք է  ընկալել  որպես անձի ներքնապես  ճկումն ու ձևափոխումը որպես ոգի, միտք և նյութական էություն :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s