Հետաքրքիր Փաստեր Մեր Մասին

   Սովորաբար մենք դիտում ենք մարդուն որպես մեկ օրգանիզմ:  Մենք մեկ անհատ ենք, մեկ հոգի,  սովորաբար, երբ մեզ դիմում են որևէ  հարցով, հենց մենք էլ պատասխանում ենք հարցին…չէ ? Դե իհարկե, հապա էլ ինչպե՞ս:  Սակայն չպետք է մոռանալ, որ այդ մեկ օրգանիզմում գործում և անգամ ապրում են տասնյակ, անգամ հազարավոր օրգաններ, մասնիկներ և անգամ օրգանիզմներ, տեղի ունենում հարյուր հազարավոր մեր գիտակցությունից անկախ պրոցեսներ, որոնք ապահովում են մեր նորմալ կենսագործունեությունը: Հետաքրքիր է չէ՞: Ահա մի շարք նմանատիպ փաստեր. Արդեն ասացինք, որ մեկ վարկյանում մարդկային ուղեղում տեղի են ունենում մինչև  հարյուր հազար քիմիական ռեակցիաներ, նույն ուղեղը մեկ օրում առաջացնում է ավելի շատ էլեկտրական իմպուլսներ, քան միևնույն ժամանակամիջոցում բոլոր հեռախոսները` իրար հետ վերցրած: Մարդկային ուղեղը կազմում է մարմնի մոտավորապես 2%-ը, համեստ է չէ ? Այդպես չեք մտածի հիմա, քանի որ այն օգտագործում է օրգանիզմ մտնող թթվածնի 20%-ը, գլյուկոզայի մեծագույն մասը, ինչպես նաև օգտագործում ստացած կալորիաների 1/5-րդ մասը:   

Միգուցե այդ պատճառով է, որ մարդը կենդանական աշխարհում միակն է, որ ի վիճակի է նկարել ուղիղ գծեր: Մարդկային ԴՆԹ-ն իր մեջ է ներառում շուրջ 80000 տարբեր գեներ, իսկ նյարդային իմպուլսները տեղաշարժվում են մեր օրգանիզմում 90 մետր/վայրկյան արագությամբ, այսինքն ավելի քան      320կմ/ժ արագությամբ, հետո հարցնում են, թե ինչու է մարդն “արագ նյարդայնանում”…

Ի դեպ, նյարդերի մասին, մենք  այդ թանկարժեք բարիքից ունենք 75 կլիոմտետր. ասենք, ձեր նյարդերը “կհերիքեն  Երևանից մինչև Աբարան ? Կարծում եմ չարժե ստուգել, խնայեք ձեր նյարդերը, հարգելիներս: Արյունը, իր հերթին,  նույպես երկար ճանապարհ է անցնում: Պատկերացրեք, մեկ օրվա ընթացքում արյունը “կտրում-անցնում” է մոտ 97 կիլոմետր:   

Մարդկային ամենաուժեղ մկանը կարծում եք բիցեպսն է ? ոտքի մկաններից մեկը ? Լեզուն է, սիրելիներս, լեզուն: Այդ ամենով հանդերձ, խոսելու համար դուք գործի եք դնում 72 տարբեր մկաններ:  Միգուցե հենց այդ պատճառով են ասում, որ լեզվի կտրածը թրի կտրածից սուր է, և որ այն խնամքով պետք է պահել ատամների հետևում…

Միջին վիճակագրական մարդն իր հետ կրում է այնքան ճարպ, որ կհերիքի 7 օճառ պատրաստելու համար, Մենք նաև “պահում ենք” մոտ 2 կիլոգրամ զանազան ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ:

Ծնվելու պահին մարդն արդեն պարունակում է մոտ 14 միլիարդ նյարդ , որից կպակասի միայն 100 հազարով` ամեն Աստծո օր`  առաջին 25 տարվա ընթացքում: Ծերանում ենք, այն էլ ինչ արագությամբ: Սիրում եք զբաղվել ընթերցանությամբ ?Հանուն  ընթերցանության ամեն  մեկ րոպեում դուք զրկվում եք 70 նյարդից:

Հավանաբար ձեզ համարում եք խելացի ? Եթե ոչ, ապա խորհուրդ կտամ շտապել: Որովհետև 40 տարեկանից հետո ուղեղի դեգրադացումն անխուսափելիորեն արագանում է, իսկ 50 տարեկանից հետո` նյարդային համաարգում սկսվում է չորացման պրոցես, իսկ ուղեղը սկսում է փոքրանալ: Պարզապես ցավեցնող փաստեր են, համաձայն չեք ? Բայց այ համեմտության համար, օրինակ ասեմ.  գիտությունը ապացուցում է, որ կապուտաչյաները ցավն անհամեմատ ավելի ուժեղ  են զգում, քան մնացածները:

Կան նաև այլ մանրամասներ, օրինակ դուք կարծում եք, թե միայն օձն է իր կաշին փոխում ? Ասեմ, որ դուք կյանքի ընթացքում առնվազն 1000 անգամ փոխելու էք ձեր մաշկը: Եվ այդ ամենն առանց քաշվելու:  Իհարկե մենք դա անում ենք ոչ միանգամից և անգիտակցաբար: Բայց եթե ասենք որոշեք մտնել հանդերձարան, ու ազատվեք նրանից միանգամից, ապա ասում են, որ այն կկշռի 3 կիլոգրամ: Ահա, նիհարելու հրաշալի մեթոդ: Ի դեպ, եթե ուզում եք նիհարել , ազատվել ավելորդ կալորիաներից, ապա մեկ անգամ գլխով կարգին հարվածելով պատին` դուք կազատվեք 150 կալորիայից: Միանգամից ասեմ, ցավելու է, անկախ նրանից, կապուտաչյա եք, թե ոչ: Դրա փոխարեն խորհուրդ եմ տալիս համբուրվել հաճախ և կրքոտ, այն օգնում է ազատվել 6.4 կալորիայից/րոպեում: Քիչ է ? Բայց չէ որ հաճելի է: Շատերը խոստովանում են, որ իրենց համար հաճելի է նաև, կներեք արտահայտությանս համար “փռշտալ”-ը, ուղղակի ասեմ, դա պարզապես անհնար է բաց աչքերով: Ասում են, որ 60 տարեկանում մարդն արդեն կորցրած է լինում ունեցած ռեցեպտորների մոտ կեսը, որ կանայք աչքերը թարթում են կրկնակի ավելի հաճախ, քան տղամարդիկ: Ինչ լավ է, որ կան փաստեր, որոնք կարելի է ստուգել, չէ?  Այս մեկը ստուգել խորհուրդ չեմ տալիս, որովհետև մարդկային երիկամը բաղկացած է շուրջ մեկ միլիոն միկրոսկոպիական խողովակներից, իսկ թոքերի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 100 քառակուսի մետր: Կարծում եմ արդեն կարելի է դադարեցնել, բայց մի բան անհրաժեշտ է իմանալ. Ամուսնացած մարդիկ մոտ 7 անգամ ավելի քիչ են նյարդայնանում, քան նրանց չամուսնացած “կոլեգաները” , այնպես որ խրոխուսվում է  ամուսնանալը, սիրելն ու կյանքից առավելագուն իմաստ ու երջանիկ պահեր քաղելը, հարգելի իմ ընթերցասերներ:

 

Հ.Գ. Այս վերջինը լուրջ էր, բա ես ստեղ ինչ գործ ունեմ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s