Կատարելագործիր Քեզ, սիրելի ընթերցող: Չկա ավելի հետաքրքիր, ավելի կենարար, առավել հաճելի ու աստվածային զբաղմունք կամ իրականություն, քան սեփական հնարավորությունների բացահայտումն ու դրանց կատարելագործումը: Մարդկային հնարավորություններն անսահմանափակ չեն իհարկե, սակայն, հաշվի առնելով, որ կյանքն ինքնիս հավերժ չէ`մարդը կարող է շարունակաբար կատարելագործել զինքն ու բացահայտել սեփական հնարավորություններն ու աշխարհը: Ասում են, որ մարդկային հնարավորությունների բացահայտման համար ամենացայտուն ու բարենպաստ տարիներն են կյանքի 16-ից 48 տարեկան ընկած ժամանակաշրջանը: Մյուս կողմից, մարդկային մանկության տարիներն են առավել անհոգ ու երազելի, որոնց ձգտում ես` անցնելով այն, հավետ: Հիսուն տարեկանից անդին մարդը դառնում է առավել լրջախոհ ու իրատես: Աստիճանաբար ավելանում են առողջական խնդիրները, սակայն դրանց հետ նաև ավելանում են հանգստի, կյանքի ընթացքում ստեղծածը վայելելու, չիրականացրածը գալիք սերունդների համար նշելու, անցածը վերաիմաստավորելու տարիները: 75 տարեկանից հետո մարդկային կյանքը սկսում է գնալ դեպի մայրամուտ. մեկի մոտ շուտ, մյուսի մոտ ուշ`կապված նախորդ 70 տարիների ապրելակերպի, կյանքի որակի և այլնի հետ : Ու ևս շատ ու շատ, բազմաթիվ բաներ, որոնց մասին ես դեռ չգիտեմ, քանի որ դեռևս երիտասարդ եմ ու հաճախ անգամ անփորձ: Սակայն կարծում եմ, որ մարդկային կյանքի բոլոր փուլերում էլ առկա է կատարելագործման և՜ հնարավորություն և՜ անհրաժեշտություն:
Հետևյալ էջում կփորձեմ ներկայացնել մարդկային ինքնակատարելագործմանն ուղղված առավել հետաքրքիր հոդվածները: Հուսով եմ, որ նրանք կօգնեն ընթերցողներիցս գոնե մի քանիսին, մի բան որն արդեն իսկ կարժևորի “Կատարելագործիր Քեզ” էջը:
Հարգանքներս
