Ողջույն, Ես Արտակ Անդրանիկի Ոսկանյանն եմ և Դուք բարով եք եկել իմ բլոգ: Ծնվել եմ 1980 թվականի նոյեմբերի 25-ին, Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում: Աշխատում եմ ՀՀ Ազգային Ժողովում` Պաշտպանության, Ազգային Անվտանգության և Ներքին Գործերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ : 2010թ հիմնել և մինչ օրս հաջողությամբ ղեկավարում եմ <<Կաթնաղբյուր Գրուպ>> ՍՊԸ-ն: Զուգահեռաբար ուսումս շարունակում եմ ՀՊՏՀ Պետական Կառավարման մագիստրատուրայի վերջին կուրսում: Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի 15-րդ սերնդի սան եմ: Մասնագիտությամբ` Ֆինանսիստ, Կառավարիչ եմ:
Սիրում եմ շրջագայել, ակտիվ հանգիստ ու բազմազան ապրելակերպ: Ազգությամբ հայ եմ, քրիստոնյա:
Անասելի բավականություն եմ ստանում խելացի մարդկանց հետ շփվելիս: Հենց շփման այլընտրանքային և ժամանակակից միջոց գտնելու հեռանկարով էլ որոշեցի ստեղծել այս բլոգը, որովհետև կարծում եմ` այստեղ բոլորն էլ խելացի ու պարկեշտ մարդիկ են, իսկ նմաններին ինտերնետում չէ` արժե ամենուր փնտրել: Հաճելի է գրել կամ զրուցել նաև ոչ այնքան պարկեշտ կամ խելացի մարդկանց հետ նույնպես, որոնք ձգտում են նմանվել, հասնել առաջիններին: Բարեկրթորեն խնդրվում է առաջիններին հասնելու կամ նմանվելու պատվարժան ուղու վրա մնալ ինքնատիպ, հեռու գրագողությունից, copy-past երից ու անպարկեշտ մեկնաբանություններից: Բլոգում հեղինակային բոլոր իրավունքները շարունակաբար պաշտպանվում են: Անկեղծ ասած` վստահ եմ, որ դուք ամենը, ինչով այստեղ զբաղվելու եմ, կարող եք անել անհամեմատ ավելի յուրովի և լավ, քան ես` ձեր փոխարեն:
Ինքս լրագրող չեմ, գրում եմ պարզապես մտքերս ձևակերպված տեսքով “գրչին տալու” և հայրենակիցներիս օգուտ տալու ազնիվ մղումով և այդ իսկ պատճառով վերաբերվում են զբաղմունքիս լրջորեն և խորը պատասխանատվությամբ: Հուսով եմ, որ դրանք ինչ որ կերպ ինչ որ մեկին օգտակար կլինեն, քանի որ արդեն օգտակար են եղել ինձ : Սիրում եմ հայրենիքս, հատկապես նվիրվածության, պարտավորվածության ու հարազատության յուրօրինակ զգացումով: Ես գտնում եմ, որ հայի տեսակը բավականաչափ խելացի, բարոյական ու ստեղծոգործ տեսակ է, տարբերվող բոլոր մնացյալներից: Պարզապես համոզված եմ, որ հային պակասում է ընդհամենը մի քանի կաթիլ` մի քանի տարբեր տեսակի այս կամ այն նորագույն գաղափարներից, ու մեկ-երկու խաղաղ, խոշոր կորուստներից զերծ ապրած սերունդներ, որպեսզի ազգը վերագտնի իրեն հիրավի պատկանող շուքը, փայլն ու հաջողությունը: Բայց այս մասին կխոսենք առանձին:
Մեկ անգամ ևս, բարով եք եկել:
http://www.hasmik-ajamyan.do.am
poezia, mankakan….
karcum em khetakrkri im steghcagorcakan eji xosun lrutyunn